Կազակները Տավուշի սահմանագոտու՞մ - 22 Октября 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:46
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 22 » Կազակները Տավուշի սահմանագոտու՞մ
02:43
Կազակները Տավուշի սահմանագոտու՞մ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքի Տավուշի մարզպետարանի բաժնում տեղադրված է մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզ ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակության այցի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակությունը համալրված էր Կրանոդարի հայկական համայնքի եւ հայկական կազակների միավորման անդամներով: Տավուշի մարզպետարանում ընդունելության ժամանակ «Հայկական կազակների միավորման գլխավոր ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ արդեն 10 տարի Հայաստանում գործում է այդ կազմակերպությունը, գրեթե բոլոր մարզերում այն ունի ջոկատներ, պատրաստվում են նման ջոկատ ստեղծել նաեւ Տավուշի մարզում: Առաջարկին դրական արձագանքեցին եւ իրենց աջակցությունը հայտնեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանը: 
Ո՞ր երկրի բանակի գեներալ-լեյտենանտ է Կարեն Զադոյանը: Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ նա հայկական բանակի գեներալ է, աշխատել է մեր բանակի թիկունքի ծառայությունում, հետո կենսաթոշակի է անցել: Անի Մելքսեթյանի վկայությամբ` այդ հանդիպման ժամանակ պ-ն Զադոյանը եղել է գեներալական համազգեստով (խմբային լուսանկարը տեղադրված է կայքում): Դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ հայկական բանակում Կարեն Զադոյան անունով գեներալ-լեյտենանտ չկա, որ նա ժամանակին ծառայել է հայկական բանակում, երեւի գնդապետի կոչում է ունեցել, որ նա կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ է, հայ-կազակական բարեկամության միության նախագահը: Բնականաբար, մի շարք հարցեր են ծագում: Արդեն 10 տարի Հայաստանում գործող հայկական կազակական միավորումը, որ բոլոր մարզերում ջոկատներ ունի, ընդհանուր քանի՞ զինծառայող ունի եւ ինչո՞վ է զբաղված եղել անցյալ տասնամյակում: Ո՞վ է պ-ն Զադոյանին շնորհել գեներալ-լեյտենանտի կոչում: Տավուշի մարզում ստեղծվելիք կազակական ջոկատը կլինի՞ մեր ազգային բանակի կազմում, թե՞ կհանդիսանա առանձին ստորաբաժանում, ինչպես պարտիզանական ջոկատ: Ինչու՞ է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն աջակցություն հայտնել դրա ստեղծմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 746 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис