Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 14:22
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 22 » Կեղծ դիպլոմներ են տվել
02:58
Կեղծ դիպլոմներ են տվել
Իջեւանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ տալու կապակցությամբ: ՌԴ Տագանրոգի պոլիտեխնիկական քոլեջի Իջեւանի մասնաճյուղը գործել է 2000-2002թթ.` որպես ոչ ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն` օտարերկրյա ուսումնական հաստատության ներկայացուցչություն: 2002թ. Իջեւանում սկսել է գործել « Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն, որը մինչ այժմ էլ աշխատում է: Հենց այս ընկերությունն էլ տրամադրել է Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ: Ուշագրավ է, որ երկու ուսումնական հաստատություններն էլ եղել են բարեխիղճ հարկատու:
 Երկու հաստատություններն էլ հիմնել եւ ղեկավարել է Դավիթ Հայրապետյանը: Նա   այս տարվա գարնանը, մոտ 35 տարեկան հասակում, հիվանդության պատճառով վախճանվեց: Նրա մահից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ՍՊԸ-ի կանոնադրության եւ տնօրենի փոփոխություն, այժմ ընկերությունը ղեկավարում է Դավթի այրին` Արմինե Հայրապետյանը: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը մի շրջանավարտից կեղծ դիպլոմը բռնագրավել է: Թե անցած տարիներին նման քանի կեղծ դիպլոմ է բաժանվել` հայտնի չէ: Հետաքրքիր է` ո՞ւր էր նայում  Կրթության եւ գիտության նախարարությունը: Մեր ունեցած տեղեկություններով` այժմ «Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն պայմանավորվել է Երեւանի մասնավոր մի բուհի հետ, որպեսզի կեղծ դիպլոմ ստացածները երկու տարում չափավոր վճարով ավարտեն այս բուհը եւ իսկական դիպլոմ ստանան: Սակայն մի անգամ խաբված շրջանավարտները կհամաձայնվե՞ն դրան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Категория: Լուրեր | Просмотров: 1204 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис