Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 12:57
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 16 » Կիսանդրի`կենդանության օրոք
11:22
Կիսանդրի`կենդանության օրոք
AdamjanՔչերին է վիճակվում մասնակցել իրենց կիսանդրու բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը հոկտեմբերի 15-ին Նոյեմբերյանում մասնակցեց իր կիսանդրու բացմանը: 
Ծագումով երեւանցի, շուրջ կես դար Մոսկվայում բնակվող Ադամյանին 2007թ. Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ շնորհվել է համայնքի պատվավոր բնակչի կոչում: Ադամյանը երկու տարի առաջ լույս ընծայեց «Նոյեմբերյանյան ուրվանկարներ» գիրքր, ուր պատմում է աշխատանքային գործունեության մեկնարկի, նոյեմբերյանցի գործընկերների` բժիշկների, բուժքույրերի, վարորդի ու հիվանդանոցի պահակի մասին: 1960թ. ավարտելով Երեւանի բժշկական ինստիտուտը` աշխատանքի է գործուղվել Նոյեմբերյանի հիվանդանոց: Մեկ ամիս անց արդեն նա վիրաբուժական բաժանմունքի վարիչն էր: Ադամյանի շնորհիվ փոխվեց այն արատավոր պրակտիկան, որ Նոյեմբերյանի հիվանդանոցում վիրահատություններ չէին կատարվում եւ վիրահատության կարիք ունեցողներին ստիպված Ալավերդի էին ուղարկում: Ընդամենը 9 ամիս աշխատեց Նոյեմբերյանում, սակայն, իր խոսքերով,հասցրեց սիրել տեղի շքեղ բնությունն ու բարի մարդկանց: Շուրջ կես դար նա Մոսկվայում է, ներկայումս Վիշնեւսկու անվան ինստիտուտում զբաղեցնում է վիրաբուժության պոլիմերային նյութերի բաժանմունքի վարիչի պաշտոնը: 600 գիտական տպագիր նյութերի, այդ թվում` 4 մենագրութան հեղինակ է, որոնք վերաբերում են կրծքավանդակի պլաստիկ վիրաբուժությանը, , վերականգնողական եւ էսթետիկ պլաստիկ վիրաբուժությանը եւ այլն: Ռուսաստանի վաստակավոր գյուտարար է, աշխարհի տարբեր երկրներում արտոնագրված 100 գյուտի հեղինակ: Նաեւ` Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի կառույցի փոխնախագահն է: Բազմաշնորհ մարդ է
բանաստեղծությունների ժողովածու է տպագրել, ջութակ է նվագում: 74-ամյա Ադամյանը սերտ կապերի մեջ է Տավուշի մարզի, Նոյեմբերյանի հետ: 2 տարի առաջ Մոսկվայից հայտնի բժիշկներ էր բերել, ովքեր մարզում հարյուրավոր մարդկանց բուժզննեցին եւ խորհրդատվություն իրականացրին, անցյալ տարի Իջեւանում մարզի բժիշկների համար գիտական կոնֆերանս էր կազմակերպել: Նոյեմբերյանի հիվանդանոցի բակում Ադամյանի կիսանդրու տեղադրման մտահղացումը Նոյմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանինն է: Մարմարակետ արձանը քանդակել է ծննդով գյումրեցի, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը: Հետաքրքիր է, որ Նոյեմբերյանի հիվանդանոցի բակում արդեն 50 տարի հառնում է նույն քանդակագործի կերտած կողբեցի ժողովրդական բժիշկ Նիկոլայ Նասիբյանի կիսանդրին: Ադամյանի կիսանդրու հակառակ կողմին նրա ստեղծագործությունն է,ռուսերեն լեզվով քառյակ, ուր վաստակաշատ վիրաբույժը ցանկություն է հայտնում իր մահից հետո էլ, թեկուզ որպես կամրջի մեջ մի քար, ծառայել մարդկանց: Ի դեպ, նշանավոր բժիշկը բավական անկեղծ մարդ է, կոթողի հանդիսավոր բացման ժամանակ հայտարարեց, որ ցավ է ապրել , երբ իր հարազատ Նոյեմբերյանի փողոցը կեղտոտ է տեսել:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1002 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис