Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 03:04
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 30 » ԿՈՐԱԾԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ
16:51
ԿՈՐԱԾԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ
Արտակարգ իրավիճակների նախարարության վեբկայքի համաձայն, սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1934 թվականին ծնված Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նույն օրը Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն՝ անարդյունք։ Նույն նախարարության վեբկայքում նաեւ տեղեկատվություն է զետեղվել, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Արծվաբերդ գյուղի բնակիչ, դարձյալ 1934 թվականին ծնված Սարգիս Ուզունյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Մինչեւ սեպտեմբերի 30-ը Բերդ քաղաքի փրկարարների ու ոստիկանների ուժերով իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք։ Հոկտեմբերի 21-ին իջեցվել է Այգեձոր ջրամբարի ջրի մակարդակը։ Սակայն այս դեպքում էլ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: 

«Առավոտի» թղթակիցը Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանից ճշտեց, որ ոչ մի Սարգիս Ուզունյան էլ չի կորել: Զարմանալի է, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը որտեղից է նման տեղեկություն վերցրել եւ տարածել: Իսկ կորած Արթիկ Ուզունյանը դեռեւս չի գտնվել: Գյուղապետի վկայությամբ՝ 75-ամյա կինը հոգեկան շեղումներ ունի: Նրա ամուսինը գյուղում է բնակվում: Իսկ Ռուսաստանում բնակվող զավակները հետաքրքրություն չեն ցուցաբերել իրենց կորած մոր ճակատագրի հանդեպ:



ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 990 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис