Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 10:56
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 23 » Կտրել են խողովակները
10:15
Կտրել են խողովակները
Իջեւանի բազմաբնակարան բազում շենքերի տանիքների ջեռուցման խողովակները 2 տարի առաջ հատել են: Խողովակները կտրել-տարել են բնակարանային տնտեսության ձեռնարկության աշխատողները: Նրանք այդ խողովակները ամենայն հավանականությամբ իրենց տուն չեն տարել, այլ` օտարել են: Քանի՞ շենքի խողովակներ են հատվել, քանի՞ քառակուսի մետր, ու՞մ են դրանք վաճառել, ի՞նչ գնով, որքա՞ն գումար է մուտքագրվել բնակարանային տնտեսության հաշվեկշիռ: Իջեւանի երտասարդական փողոց 7-րդ շենքի բնակիչներն ասում են, որ մշտապես բնակարանի սպասարկման վարձ են մուծել, ընդամենը մի քանի ամիս է, որ վարձ չենք տալիս, տանիքում էլ ահավոր վիճակ է: Այդ շենքի 60-րդ բնակարանի բնակիչ Սեդա Բաղինյանը բողոքում է.
- Շենքի տանիքում ավերակ է, տնային կառավարչությունից մարդիկ են եկել, կրիշի տրուբեքը քանդել են , տարել: 
Նա ցույց է տալիս 5-րդ հարկում գտնվող իր բնակարանի ճեղքերը.
-Տես ճաքերը, ջուրը վերեւց է թափվում է. մեր բողոքները հաշվի տեղ չեն դնում:
Հատել են նաեւ Բլբուլյան փողոցի բազմաթիվ շենքերի տանիքի խողովակները: 
Նույն պատկերն է նաեւ Ազատամատիկների փողոցի 8-րդ շենքում, որի տանիքի բոլոր խողովակները նույնպես հատել են, տարել: Այս շենքի 12-րդ բնակարանի բնակիչ Հասմիկ Ափինյանն ասում է.
-Տնային կառավարչությունն է հատել, պրարաբն էլ կողքները կանգնած էր:
Կնոջ վկայությամբ հատել են ոչ միայն տանիքի ջեռուցման բոլոր խողովակները, այլեւ` տանիքի մետաղյա պաշտպանիչ կանգնակները, որոնք շենքի տանիքին տեղադրված լինելով` շենքի թիթեղյա ծածկը պաշտպանում էին քամիներից: 5-րդ հարկի այս բնակարանում էլ տանիքը բազմաթիվ տեղերում ճեղքեր ուներ, որտեղից ջուրը լցվել էր շենքի վերեւ հարկի բնակարանները: 62-ամա Հասմիկ Ափիննյանն ասում է, որ բնակարանի տանիքը նորոգել է: Այդ նպատակով դիմել է քաղաքապետարան, սակայն չեն ընդառաջել: Շինափայտով օգնել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը: Միայնակ ապրող կինը մեքենա է վարձել,շինանյութը բերել, բնակարանային տնտեսությունը միայն բանվորներ է ուղարկել, որոնց աշխատանքի hամար յուրաքանչյուրին տիկին Հասմիկը հազարական դրամ է տվել: Բանվորները նորոգել են այդ հատվածը
ածը, սակայն այժմ քամին բարձրացնում է նրանց տեղադրած թիթեղները: Տիկին Հասմիկը, որ ամեն տարի, բացի 2009-ից սպասարկման վարձ էմուծել, 40 հազար դրամ է ծախսել տանիքի նորոգման համար : Ցանկացել է 40 հազար դրամ սպասարկման վարձի մուծման անդորրրագիր ստանալ, սակայն դեռ կանխիկ 6 հազար էլ վերցրել են` տալով միայն 20 հազար մուծման անդորարագիր: Կնոջն ասել են` մնացածի անդորրագրիրը հետո կտան ու խաբել են:
Հայտնի է, որ այս ձեռնարկությունը տարիներ շարունակ Իջեւան քաղաքի բյուջեից մեծ գումարներ է ստացել եւ... սնանկացել է: Բնակարանային տնտեսությունը պետական բյուջեին պարտք է 5.4 միլիոն դրամ, որից 3 միլիոն 380 հազար դրամը` մայր գումարն է: 2008թ. Իջեւանի հարկային տեսչությունը Իջեւանի քաղաքպետարանի դեմ հայց է ներկայացրել Սեւան քաղաքում գտնվող վարչական դատարան, հայցը բավարարվել է: Սակայն սույն հիմնարկը քաղաքային բյուջեից սնված եւ սնանկացած միակ հիմնարկությունը չէ: Իջեւան քաղաքի աղբահանությամբ եւ կանաչապատմամբ զբաղված ՙԲարդի՚ ընկերության դեմ դեմ Իջեւանի հարկային տեսչությունը սնանկության հայտ է ներկայացրել 2007թ. հուլիսին ընկերության պարտքը պետական բյուջեին կազմել է 6 միլիոն 910 հազար դրամ, որից մայր գումարը 3 միլիոն 70 հազար դրամ էր մնացածը` տույժ-տուգանքներ: Այդ պարտքը գոյացել էր եկամտահարկի եւ աշխատողների սոցվճարները ժամանակին չվճարելու պատճառով: ՙԲարդին՚ սնանկ է ճանաչվել Իջեւանի հարկային տեսչության պահանջով, Ախուրյանի տնտեսական դատարանի վճռով, որը 2008-ին վերափոխվել է հյուսիսային քաղաքացիական դատարանի: Ինչպես տեղեկացանք ընկերության սնանկության գծով տնօրեն Հայկ Թարփոշյանից, ՙԲարդու՚ տնօրինությունը սնանկ ճանաչվելով ներկայացրել էր, որ ոչ մի գույք չունի: Սակայն սնանկության մասին օրենքով լուծարային տնօրենը կարողացել էր ստուգել վերջին 3 տարվա ընթացքում ընկերության հաշվեկշիռը եւ հայտնաբերել մի քանի մեքենաներ, ջրի մի ցիստեռն եւ դրանք աճուրդի հանել, ստանալ 2 միլիոն 600 հազար դրամ: ՙԲարդի՚ ընկերության փոխարեն Իջեւան քաղաքի աղբահանությունը կատարում է ՙԿոմունալ տնտեսությունը՚, որն ունի... 76 աշխատակից: Այդ հիմնարկի այս տարվա բյուջեն 67 միլիոն դրամ է: Սնանկացած Բնակարային տնտեսության փոխարեն ստեղծվել է ՙԳայանե՚ համատիրությունը, որի ղեկավարը Սիրակ Առուստամյանն է:
Հուսանք, որ մարզի իրավապահները կպարզեն, թե ու՞ր են տարվել Իջեւանի բազմաբնակարան շենքերի խողավակները, քաղաքային բյուջեից այդ հիմնարկությանը եւ ՙԲարդի՚ ընկերությանը հատկացված գումարները ինչպե՞ս են ծախսվել, օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով են այդ hիմնարկները սնանկացել:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 948 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис