Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.23, 12:57
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 13 » Լինել ուսուցիչ
18:17
Լինել ուսուցիչ
Եթե մի կողմ տանենք սուրբ,ազնիվ,վեհ, նվիրյալ, սիրելի, հարգարժան եւ նման այլ բառերի վարագույրը, որ ինքնին սրբագործվել է դարեդար`սկսած մեր Ուսուցչապետ Մաշտոցի ժամանակներից, պարզ կդառնա այն բարդ, բայց նաև որոշակիորեն հակասական էությունը, որ ունի այսօրվա ուսուցիչը: Այո, այսօրվա, քանի որ այսօրն իսկապես այնքան խառն ու իրարամերժ զգացմունքների տեղիք է տալիս, որ ճիշտ չի լինի ուսուցչից կամ աշակերտից պահանջել միանշանակ հարգանք ու ակնածանք, սեր ու նվիրվածություն: Որ այդ իրոք մարդկային հատկանիշները շատ անհրաժեշտ են ընդհանրապես, բոլոր ժամանակներում` կասկածի ենթակա չէ,բայց թե ներկայում այնքան այլ հանգամանքներ կան, որոնք  խանգարում են բնական ռիթմերին, անշեղ ընթացքին, զուտ մարդկային հարաբերություններին: Կա սոցիալիական դժվարին կացություն, գործազրկություն ու հացի խնդիր, հեղհեղուկ, անկայուն վիճակ` դպրոցական ծրագրերում ու դասագրքերի հարափոփոխ շարքերում, 12-ամյայի հետ կապված զանազան հարցերում, ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման խնդիրներում, տեխնիկական նորամուծությունների, դպրոցների վերազինման ընթացքում:
Նոր ժամանակն ունի նաեւ մի յուրահատուկ հակասականություն, ինչը եւս ակնհայտորեն խանգարում է թե ուսուցիչներին, թե աշակերտներին` լիարժեք կառուցելու ուսուցման ու դաստիարակության չափանզանց պատասխանատու գործնթացը: Խոսքը համաշխարհայնացման կամ առնվազը եվրոպականացման եւ միեւնույն ժամանակ ազգայնացման մասին է:Նա, ով մանկավարժ է, մանավանդ ոչ այնքան երիտասարդ, չի կարող չմտահոգվել այս հարցում, որովհետեւ կամա-ակամա իր կաշվի վրա է զգում ազդեցությունը: Դասագրքեր, իհարկե, կան, մեթոդական ուղեցույցներ, պլաններ ու ծրագրեր, բայց միեւնույնն է` պակասում է մի շատ կարեւոր հանգամանք: Հենց ներքին ներդաշնակությունն է պակասում, ինչի չլինելը անմիջականորեն ազդում է ուսման սիրո վրա: Խաղային համագործակցային մեթոդները բավականաչափ ներգրավող են, բայց կան գիտելիքներ, որ առավել հիմնավոր են տպավորվում երեխայի ուղեղում ու սրտում, այո` սրտում, եթե նա կարդում է գիրքն ու շարժում իր միտքն ինքնուրույն դրսեւորմամբ: Իսկ այդ հնարավոր է միայն միմիայն իրական իրական սիրո դեպքում, ինչն , ավաղ, այսօր շատ է նվազել: Վերջերս մի երիտասարդ ուսուցչուհի նեղսրտում էր, որ տասնմեկերորդ դասարանի աշակերտներին Տերյանը գրեթե չի հետաքրքրում: Զարմանում է` ինչու՞, ի՞նչն է պատճառը: Մի՞թե որեւէ հայ, այն էլ պատանի կամ աղջիկ,կարող է չսիրել Տերյանին, չհետաքրքրվել նրա կենսագրությամբ ու պոեզիայով, նրա չքնաղ լեզվամտածողությամբ ու լուսեղեն պատկերներով: Բայց արի ու տես «ի~նչ օրեր են եկել: Դե եկ, վարդապետ ու մի խենթանա…»: Ասում են, թե ներկա սերունդը չի կարդում: Ասում են նաեւ, որ կարդացողը կարդում է: Ամեն դեպքում` ուսուցիչը պետք է ամեն ջանք գործադրի, միայն թե հայ երեխան հայ մնա, հայի հոգեկերտվածք ու մտածելակերպ ունենա: Ի՞նչ անել…

Զավեն Պետրոսյան

«Տեսանկյուն» - Զավեն Պետրոսյանը շատ կարեւոր թեմա է արծարծում: Ակնկալում ենք արձագանքներ, հատկապես` մանկավարժների եւ երիտասարդության:
Категория: Կրթություն | Просмотров: 2433 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис