Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 17:06
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 19 » Մեր հայրենակցուհին` երրորդ մրցանակակիր
12:40
Մեր հայրենակցուհին` երրորդ մրցանակակիր
2009թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում առաջին անգամ հրավիրվեց գիտաժողով: Սահմանված էին մրցութային երեք տեղեր: Մրցանակային առաջին տեղը շահողին նախատեսված էր տրամադրել հարյուր հազար , երկրորդ տեղի գրավողին` հիսուն հազար դրամ, իսկ երրորդին` երեսուն հազար դրամ: Գումարային պարգևները տրամադրվել էին ՙՓյունիկ՚ հիմնադրամի կողմից` ի դեմս հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ պրն. Լ. Սարգսյանի:Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել գիտական հոդված: Նախնական փուլին իրենց հոդվածներն էին ներկայացրել տաս մասնակից, որոնցից ընտրվեցին յոթ լավագույնները: Ժյուրիի կազմում էին Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը, հայ եկեղեցու պատմության և տեսության ամբիոնի վարիչ պրն. Լևոն Սարգսյանը, դասախոսներ պ. գիտ. դոց.Հ. Հովհաննիսյանը, պ. գ. թեկն.Պ. Բարսեղյանը, պ. գիտ. թեկն. Հ. Բալոյանը և պ. գիտ. թեկն. Ա. Բալյանը: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրված էր հինգ րոպե, որպեսզի վերջինս հնարավորինս հակիրճ ներկայացներ հոդվածի բովանդակությունը: Ինչպես հավաստիացրին ժյուրիի անդամները, բոլոր հոդվածները գրված էին պատշաճ մակարդակով և որոշակի տեխնիկական շտկումներից հետո կարող են տպագրվել: Ժյուրիի միաձայն որոշմամբ առաջին մրցանակային տեղը շահեց Շուշան Խաչատրյանը, երկրորդ մրցանակը`Գառնիկ Հարությունյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացան Լեյլի Ալեքսանյանը եւ Մարիամ Ամիրյանը , ովքեր ներկայացրել էին համահեղինակային հոդված: Հավելենք, որ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Լեյլի Ալեքսանյանը Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանի դուստրն է: Լեյլիին նոր հաջողություններ մաղթենք գիտության լուսավոր ճանապարհում:

ՙՏեսանկյուն՚
Категория: Կրթություն | Просмотров: 1109 | Добавил: qamut | Теги: Կրթություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис