Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 02:22
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 30 » Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին
18:56
Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին
nullՏավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները ՙվերին թաղ՚ են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` այստեղ սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: Հայաստանի հասարակական մի կազմակերպություն գյուղում նախանցյալ տարի ուսումնասիրություն կատարելով` այդ առանձնատները վթարային է ճանաչել: Սակայն գյուղապետի խոսքերով` այդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները պետության կողմից չեն ճանաչվում:
-Եթե այդ տները պետականորեն վթարային ճանաչվեին, բնակիչները գոնե ընտանեկան նպաստ կստանային,-ասում է Հովսեփ Վերանյանը:
Համայնքի ղեկավարը փաստում է, որ մեկ տասնյակ առանձնատուն հիմնովին քանդված է, բնակիչներն էլ ստիպված հարազատների տներում են բնակվում:
- 4 տարի է` մեր տանը չենք ապրում, որովհետեւ տունս փլվել է: Այս հասակում ո՞ւր գնամ, իմ երկրից ո՞ւր հեռանամ: 4 տարի է, հորեղբորս տղայի տանն եմ ապրում` նեղ շենքի մեջ: Բարձրագույն կրթությամբ տղաս սիրած աղջիկ ունի, սակայն տան պատճառով չի կարող ամուսնանալ, ստիպված թողել-գնացել է Ռուսաստան: Մենք էլ մնացել ենք այսպես խաչված վիճակում: 4 տարի իմ տունը քանդված է, մի պետական պաշտոնյա չի եկել, որ հարցնի` որտե՞ս ապրում, ո՞նց ես ապրում, այսպես երկիր կլինի՞,-նեղսրտում է ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը:
Նա կնոջ հետ բարեկամի տանն է ապրում, բարեկամն էլ արդեն Ռուսաստանից Երեւան է վերադարձել: Արծրունը չգիտի`եթե ամռանը հորեղբոր որդին որոշի հանգստանալ Գոշում գտնվող սեփական տանը, ինքը` կնոջ հետ որտե՞ղ է ապրելու:
Սողանքը ոչ միայն Արծրուն Հովսեփյանի տունն է քանդել, այլեւ քանդել նաեւ կից շինությունները, անասնագոմը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է եկել, իրավիճակը տեսել, ես եմ մարդկանց տներում եղել,-ասում է Գոշ համայնքի ղեկավարը: -եթե մենք ոչնչով չենք կարողանում օգտակար լինել, մեր տեսնելն ի՞նչ կարող է տալ, հիմնահարցը ներկայացվել է կառավարություն: Իմ դիմելուց հետո, նախանցյալ տարի, իբր մտցրին կիսավարտ շինությունների ցուցակի մեջ, բայց նորից ՙսայլը տեղից չշարժվեց՚ Հովսեփ Վերանյանն ասում է, որ սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին, 1994 կամ 95 թվականին սողանքի գոտու բնակիչներին բնակարանի կեղծ օրդերներ են տվել, գյուղի ներքին թաղամասում` Ներքին Գոշում դեռ չկառուցված բնակարանների օրդերները: Այդ տների շինարարությունը դեռեւս խորհրդային շրջանում ` 1987թվին էր սկսվել: Այժմ դրանց մի մասի հիմքերն են կառուցված, մյուս մասի պատերը կանգուն են:
 -Մենք հեուստատեսությամբ լսում ենք, որ հանրապետության տարբեր վայրերում բնակարաններ են կառուցում: Միթե՞ Գոշը հանրապետության տարածքում չէ, 20 տարի անուշադրության ենք մատնվել,ոչինչ չի արվում,-ասում է Գոշի գյուղապետը:
2005թվականին գյուղում ճապոնական դրամաշնորհով հակասողանքային ծրագիր է իրականացվել, որի արդյունքների մասին համայնքի ղեկավարն ասում է.
- Սկզբում, տարի-տարիուկես ծրագիրն օգնեց, սողանքը չէր ակտիվանում:
-1-1.5 մ խորությամբ դրենաժներ են կառուցել, որոշ տեղերում դա օգնել է, ուրիշ տեղերում հողի սողքը շարունակվում է,-ասում է Հ. Վերանյանը:
ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի խոսքերով` հակասողանքային ճապոնական ծրագիրն էական արդյունք չի տվել, ջրահեռացման խողովակները ձեւախեղվել են, որովհետեւ ջրերի կուտակումը 8 մ խորությամբ է տեղի ունենում, ուր ընդերքը խմորի է նման:
-Մենք էլ ենք աղետի գոտի, սակայն անտեր, անտիրական,-ասում է Արծրունը:
30-ամյա Անդրանիկ Դավթյանը իր կնոջ, անչափահաս երկու երեխաների եւ 80-ամա տատի հետ ապրում է սողանքի գոտում: Սողանքը քանդել է նրա հորական տունը, որի ավերակները ներկայիս տնից մի քանի մետր հեռավորությամբ են: Ամեն գիշեր նա քնում է ահը սրտում: Հողի մի հսկա զանգված սպառնում է տանը: Նա բահով տոննաներով հող է հեռացրել առանձնատան հետեւից, սակայն ՙսողացող հրեշն՚ անընդհատ մոտենում է:
-10 տարի առաջ վերադարձել եմ ազգային բանակում ժամկետային ծառայությունից: Այս տասնամյակի ընթացքում 15 անգամ զորահավաքներին, վարժանքներին ինձ կանչել են, միայն այդ ժամանակ են մեզ հիշում, իսկ սողանքի մասին մոռանում են,-դժգոհում է Անդրանիկը:  
Այդ թաղամասում շատ տներ հողին են հավասարվել, տներից մեկի կտուրը պոկվել է, մի ուրիշ տան ճանապարհն էլ սողանքը քանդել-փակել է, վառելափայտը 100 մետր հեռավորությունից ձեռքով են կրում:
nullՀողակույտով լցված մի բացատ ցույց տալով` գյուղապետ Վերանյանն ասում է.
-Այստեղ 4 տուն է եղել, հողը քշել-քանդել է:
Համայնքի ղեկավարը 6 անգամ գրավոր զգուշացրել է սողանքային գոտում գտնվող վթարային տների բնակիչներին, որ նրանց այդտեղ ապրելը վտանգավոր է, նրանք պիտի լքեն տները: Անդրանիկ Դավթյանի վկայությամբ` իրենց տները լքելու զգուշացում ստացել են նաեւ Տավուշի մարզպետարանից:
Սողանքային գոտում է գտնվում նաեւ հռչակավոր Մխիթար Գոշի դամբարանը: Դամբարանի մատուռը կիսաքանդ է: Անցյալ տարվա աշնանը այստեղ է այցելել Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` բազում ուղեկիցներով: Որոշվել է կիսաքանդ դամբարանը վերականգնելու համար համախմբել հայ իրավաբանների, սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորությունները:
nullԴամբարանի կողքին քար է կանգնեցված, ուր գրված է. ՙԱյստեղ հանգչում է իմաստուն օրենսգետ, հմուտ առակախոս եւ ուսուցչապետ Մեծ Մխիթար Գոշը (1130-1213): Հիշեցեք հայ դպրության անխոնջ նվիրյալին՚: Ինչպես երեւում է` մեր կառավարությունը չի հիշում ոչ Մխիթար Գոշին , ոչ էլ սողանքի ճիրանններում հայտված գոշեցիներին:

Ոսկան Սարգսյան 
Категория: Համայնք | Просмотров: 1302 | Добавил: qamut | Теги: Գոշ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис