Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 03:40
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 18 » ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՈւՏԸ
13:51
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՈւՏԸ
Հայտնի ճշմարտություն է ` մրցակցության արդյունքում սպառողն է շահում: Ցավոք, շուկայական ազատ հարաբերությունների երկիր հռչակված մեր փոքրիկ Հայաստանի շատ ոլորտներում մրցակցություն չկա, մենաշնորհ է: Բնական գազը, էլեկտրաէներգիան, խմելու եւ ոռոգման ջուրը մատակարարող ընկերությունները, ֆիքսված հեռախոսակապը սպասարկող ԱրմենՏելը մրցակից չունեն: Բնականաբար առաջիկայում դրանք ոչ միայն սակագինը չեն նվազեցնի, այլեւ պարբերաբար կթանկացնեն: Դրա համար միշտ էլ կարելի է ՙտնտեսական հիմնավորումներ՚ գտնել: Անկեղծ ասած` հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովի անկախությանը կամ հանրային ծառայություներ մատուցող ընկերությունների վրա այդ հանձնաժողովի ազդեցության ուժին ես չեմ հավատում: Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի: Ցավալի է, որ մենաշնորհ է տիրում , մրցակցություն չկա ոչ միայն այս, այլ նաեւ Հայաստան սովորական ապրանքների ներկրման ոլորտում: Արդեն քանի տարի հանրապետություն միայն մի գործարար է շաքարավազ ներմուծում` Սամվել Ալեքսանյանը: Քանի դեռ այդպես է` շաքարավազը նույնպես միայն կթանկանա:
Ո՞ւմ է սա ձեռնտու: Հարցը հռետորական է: Ապրիլի 1-ից կթանկանա Հայաստան մտնող բնական գազի գինը: Արդյոք մենաշնորհ ունեցող ընկերություններն առիթը չե՞ն օգտագործի սակագները թանկացնելու համար: Ապրիլի 1-ը` ՙխաբելու օրը՚ հարմար է Հայաստանի բնակիչներին հերթական անգամ խաբելու համար:
Категория: Խմբագրական | Просмотров: 1017 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис