Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 01:50
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 11 » Նոր տարի, պիոներական վզկապներ եւ եվրոպական շրջադարձ...
14:56
Նոր տարի, պիոներական վզկապներ եւ եվրոպական շրջադարձ...
nullՏավուշի մարզում ամանորը նման է ամերիկյան ՙԱրջամկան օրը՚ ֆիլմին. ամեն անգամ նույնն է կատարվում: Տարեմուտից մի քանի օր առաջ ընտանիքը մորթում է խոզը, որին ամբողջ տարին պահել-փայփայել է: Նոր տարվա առաջին օրը տանն են դիմավորում, մնացած օրերին էլ ծանոթ-բարեկամների տներն այցելում: Այս ամենի հետեւանքով նիհարները մի 5 կգ-ով լցվում են, ոչ նիհարները` գիրանում: Անցյալ տարի Նոյեմբերյանի քաղաքապետարանի ֆինանսական ոչ բարվոք վիճակի (աշխատավարձի պարտքեր կային) պատճառով քաղաքում հանդիսավոր միջոցառումներ չանցկացվեցին: Այս տարեմուտին ֆինանսական խնդիր չկար, Նոյեմբերյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջացառումներ կայացան, սակայն բոլորն էլ` դահլիճներում: Խոզագրիպի պատճառաբանությամբ բացօթյա հանդիսություններ չկայացան, սակայն միթե՞ դահլիճներում այդ վարակը չի տարածվում: Մի սովորույթ էլ կա Նոյեմբերյանի տարածաշրջանում` մարդիկ իրենց լվացքի պարաններից կարմիր գույնի ինչ-որ շոր են կախում, որպեսզի ընտանիքը նոր տարում հաջողություններ ունենա : Նոյեմբերյանի գյուղերում տներ կան, որ կարմիր զգեստի փոխարեն խորհրդային ժամանակներից մնացած պիոներական վզկապներ են կախում: 2009-ը ցուլի տարի էր, ցուլն էր կատաղում է կարմիր շորից: Հետաքրքիր է` վագրը կարմիր գույնից ի՞նչ զգացողություն ունի…
Ավանդույթի համաձայն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ամանորի ուղերձ է հղում մարզի բնակիչներին: Մարզպետն այս անգամ շնորհավորանքի խոսքերի հետ անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ 2009-ը այս ոլորտում համարել բեկումնային տարի: Սահմանամերձ մարզի ղեկավարը դրանից հեռու գնացող եզրակացություններ է կատարել. "Ժամանակն արդեն ցույց է տալիս, որ սկսված գործընթացը զգալիորեն բարձրացրել է մեր երկրի հեղինակությունը, քանզի աշխարհը տեսավ, որ Հայաստանն ի զորու է առաջնորդվել եվրոպական արժեքներով եւ առանց նախապայմանների բանակցությունների նստել մի հարեւան երկրի հետ, որը եղերական հետք է թողել իր պատմության մեջ: Բանակցությունների ցանկալի ընթացքի դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է շահեկանորեն օգտվել, որը խիստ անհրաժեշտ է պետության զարգացման համար": Ինչպես եկեղեցականները կասեին` "ամեն":


Ոսկան Սարգսյան

Հ.Գ. Ցավոք, նոր տարվա սկզբին տխուր լուր լսեցինք: Մոսկվայում դանակահարությունից զոհվել է Մովսես գյուղի 26-ամյա բնակիչ Անդրանիկ Պապյանը: Նրա դին կտեղափոխվի հայրենի գյուղ:
Категория: Լուրեր | Просмотров: 1117 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис