Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 04:29
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 22 » Նոյեմբերյանում բոլոր շինությունները վերանորոգումից հետո կրկին պետք է վերանորոգվեն
23:16
Նոյեմբերյանում բոլոր շինությունները վերանորոգումից հետո կրկին պետք է վերանորոգվեն
nullՆոյեմբերյանում գործող միակ մշակութային օջախը` քաղաքային մշակույթի տունը, ներկայումս ողբալի վիճակում է. շենքը քայքայվում է: Քաղաքի մշակութային բոլոր միջոցառումները կայանում են այստեղ, բայց ի՞նչ պայմաններում: 1997 թ. hուլիսի 18-ին Նոյեմբերյանում երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետեւանքով բազմաթիվ շենքեր խարխլվեցին, դարձան վթարային: Վնասվեց նաեւ մշակույթի տունը: Հինգ տարի անց, 2003 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց մշակույթի տան վերանորոգումը: Այս նպատակով հատկացվեց 35 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացրեց Իջեւանի «ԻՇԿ» կազմակերպությունը (ղեկավար` Գիգուշ Հովակիմյան): 2004 թ. սկզբին վերանորոգումն ավարտվեց:

Մշակութային օջախն ամրացվեց, դարձավ սեյսմակայուն, սակայն կառույցի ներքին հարդարման աշխատանքները կատարվեցին կիսատ-պռատ, բազմաթիվ եւ բազմապիսի թերություններով: Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանի վկայությամբ` վերանորոգման ժամանակ ամբողջությամբ շարքից դուրս եկան մշակույթի տան դահլիճի բեմական հարդարման, վարագույրով կահավորման եւ բեմական լուսավորման համակարգերը: Շենքը շահագործման հանձնելուց հետո Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի դերասան, այժմ Ռուսաստանում գտնվող Արկադի Անանյանը երեք ամիս աշխատեց բեմը կարգավորելու համար: Նա այդ մեծածավալ աշխատանքի համար համեստ հնարավորություններ ունեցող մշակույթի տան տնօրինությունից ստացավ իր կատարած գործի համեմատ շատ փոքր` 30 հազար դրամ աշխատավարձ` չհաշված շինարարական նյութերի համար կատարված ծախսերը: Փաստորեն, վերանորոգման ավարտից հետո մշակույթի տան կոլեկտիվը սեփական միջոցներով նորոգում կատարեց:

Պետբյուջեի ֆինանսավորմամբ կատարված նորոգումն այնքան վատորակ էր, որ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, որպես բողոքի նշան, այդպես էլ չստորագրեց շինարարության հանձնման ակտը: Շենքը համայնքային պատկանելիություն ունի, եւ քաղաքապետն, ըստ օրենքի, պետք է ստորագրեր շինարարության ավարտի մասին արձանագրությունը: Նույն պատճառով չկայացավ նաեւ նորոգված օբյեկտի բացման հանդիսավոր արարողությունը, թեեւ այդ տարիներին ցանկացած հիմնարկի, թեկուզ փոքր մանկապարտեզի վերանորոգում, ավարտվում էր շահագործման հանձնելու հանդիսավոր, շքեղ միջոցառմամբ: Դեռ այն ժամանակ ակնհայտ էին բազմաթիվ բացթողումներ, սակայն 5 տարի անց դրանք բազմապատկվել են:

Նախասրահում` առաստաղին եւ պատուհանների մոտ, բազմաթիվ ճեղքեր կան, նախասրահի պատի ճեղքերից անձրեւը ներս է թափանցում: Դերասաններ Դավիթ Մաճկալյանը եւ Նաիրա Աբրահամյանը լրագրողիս ցույց են տալիս դահլիճի, նախասրահի, հանդերձարանի, օթյակի, բեմի ճեղքերը: Բեմ բարձրանալու համար նախատեսված ձախ եզրի աստիճանահարթակը մի կողմում ծռվել, թեքվել է, ակնհայտ է, որ դրա հիմքում տախտակ չեն դրել, «ափսոսել են»: Պլինթուսները (շրիշակները) պատերից պոկված, բավական հեռացած են: Պատերին քսված գաջը կարծես ուռած-կիսակպած լինի, այն փշրվում, թափվում է:

Միամիտ այցելուն, ով առաջին անգամ է ոտք դնում մշակութային այս օջախ, չի կարող ենթադրել, թե ինչ տհաճ անակնկալ է սպասում իրեն: Դահլիճի հատակը, ինչպես հոլիվուդյան սարսափ ֆիլմերում, ճահճի նման կլանում է ոտք դնողին: Նախկինում, մինչ վերանորոգումը հատակին հաստ, մինչ 10 սմ հաստությամբ ամուր տախտակներ էին: Հատակն ամուր էր, ինչպես գետին: Վերանորոգումից հետո փոխանակ «հոնքն ուղղեին, աչքը հանեցին»: Հաստ ու ամուր տախտակի փոխարեն դահլիճի հատակին բարակ ու խոնավ փայտիկներ են տեղադրել, որոնք հիմա փտել են: Խոր ճեղքեր են առաջացել նաեւ օթյակի աջակողմյան պատին: Նախասրահի պատերին ճեղքերը շատ են, բազում տեղերում ծեփը թափվել է, մերկացնելով առաստաղը:

«Ընդամենը 4-5 տարի առաջ են նորոգել, սակայն հիմա շենքը վերանորոգման կարիք ունի»,- ասում է Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանը: Թատրոնն այս տարի պատրաստվում է տոնել ժողովրդական կոչում ստանալու 40-ամյակը: Նոյեմբերյանի թատրոնի դերասանները հիմա այսպիսի անմխիթար պայմաններում բեմադրության փորձեր են կատարում, պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել ֆրանսիացի Միշել Բառնյեի «Խոշոր շահում» պիեսը: Սեպտեմբերի 14-ին այստեղ մեկնարկեց հարավկովկասյան «Ես մարդ եմ» եռօրյա կինոփառատոնը, որին մասնակցում էին նաեւ հյուրեր Վրաստանից: Նրանք տխուր տպավորություններ ստացան մշակութային շենքի վիճակից:

Նոյեմբերյանի քաղաքային թատրոնի ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների եւ գրողների միությունների անդամ Սամվել Բեգլարյանր շենքի նորոգման որակի վերաբերյալ կտրուկ արտահայտվեց. «Ինչպիսի՞ մարդ պիտի լինի շինարարը, որ գա սահմանագոտի եւ գործն այսպես ձախողի: Մինչեւ վերանորոգումը շենքն ավելի լավ վիճակում էր: Թատրոնի բեմն ավերակ էին դարձրել, մինչդեռ թատերական բեմ ձեւավորելն առնվազն 2-3 հազար դոլար արժե: Երբ ձեռքով դիպչում ես պատերին, գաջը փլվում է: Նման անօրինակ շինարարությամբ մարդկանց մեջ հուսահատություն են առաջացնում, նպաստում, որ նրանք արտագաղթեն սահմանագոտուց: Ես միշտ խոնարհվում եմ մշակութային օջախ մտնելիս, սակայն Նոյեմբերյանի մշակույթի տուն մտնելիս իմ խոնարհումը ուրիշ պատճառ ունի. պարզապես ոտքս ընկնում է փտած տախտակների արանքը»,- սեւ հումորով ասում է ռեժիսորը:

Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տան նորոգման օրինակը, ցավոք, եզակի չէ: 2003 թ. դեկտեմբերին շահագործման հանձնվեց քաղաքային մարզադպրոցի հիմնանորոգված շենքը: Եվ կրկին` բազում թերություններով: Վերստին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը չստորագրեց օբյեկտի հանձնման արձանագրությունը: Մարզական այդ կառույցի նորոգումը կատարվեց «Փրկեք երեխաներին» հիմնադրամի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ, Վանաձորի «Տրանզիտ» ՍՊԸ-ի կողմից (տնօրեն Վիկտոր Պետրոսյան): Այս օբյեկտի հանդիսավոր բացումն էլ չկայացավ: Դրա համար պատճառներ կային. շինարարների աշխատավարձի մի մասը չէին վճարել, նորոգումից հետո շուրջ 20 խմ շինարարական աղբը այդպես էլ տարածքից չհեռացվեց, նորոգված մարզադպրոցից անձրեւաջուրը թափվում էր դեպի հարեւան` «Մհերի դուռ» սրճարանի հիմքերը եւ այլն:

Հայաստանի հանրապետության պետական բյուջեի սուղ միջոցներից բավականին գումարներ են ուղղվում համայնքային տարբեր օբյեկտների նորոգմանը, իսկ թե այդ գումարները ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվում, այնքան էլ կարեւորություն չի տրվում: Տավուշի նախկին մարզպետ, այժմ հանգուցյալ Պավլիկ Ասատրյանը մի խորհրդակցության ժամանակ մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ ասաց, որ շինարարները գողանում են օբյեկտների նորոգման արժեքի 20 %-ը, իսկ առավել անբարեխիղճները` 30 %-ը: Այդ խորհրդակցությունից մեկ տասնամյակ է անցել, սակայն շինարարների գործելաոճը չի փոխվել:

Հայաստանի համեստ պետական բյուջեն կարո՞ղ է 4-5 տարին մեկ նույն օբյեկտի նորոգման համար գումար հատկացնել…

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 947 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис