Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 11:18
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 2 » Օպերատիվ ամփոփագիր
01:15
Օպերատիվ ամփոփագիր
nullԶենք-զինամթերքի կամավոր հանձնում

Օգոստոսի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության տրանսպորտային վարչության ՙԱյրում՚ կայարանի գծային բաժանմունք է ներկայացել 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն և կամավոր հանձնել մեկփողանի հրացան և 19 փամփուշտ` հայտնելով, որ հրացանը պատկանել է պապին:
Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Մարմնական վնասվածք

Օգոստոսի 31-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ոտքի արնահոսող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արսեն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Զորական գյուղի մոտ Արսեն Ա.-ն անզգուշաբար պայթեցրել է իր կողմից պատրաստված, 18 մմ տրամաչափի մետաղյա խողովակի մեջ լուցկու հատիկներով լիցքավորված սարքը, ինչի հետևանքով ստացել է նշված վնասվածքները և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Ավազակային հարձակում
ԴԱՆԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ



Օգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Տավուշի բաժին է դիմել 1931 թ. ծնված Մաքսիմ Մ.-ն` հայտնելով, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 3 անծանոթ երիտասարդներ մուտք են գործել իր տուն, դանակի սպառնալիքով պահանջել տանը եղած գումարը, կպչուն ժապավենով կապել ոտքերն ու ձեռքերը և հափշտակելով 350.000 դրամ ու իր անվամբ հաշվառված մեկփողանի, 12 տրամաչափի որսորդական հրացանը` դիմել են փախուստի:
Մաքսիմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

www.police.am
Категория: Քրեական | Просмотров: 1286 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис