Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 02:40
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 5 » Ոչ պատվաբեր
18:27
Ոչ պատվաբեր
nullՎանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է: Երրորդն էլ պատվո աստիճան է, ինչպես ասում են`բրոնզե մրցանակ: Սակայն հանրապետության երրորդ քաղաքում հանրահայտ վայր կա, որը ոչ թե պատվի, այլ` ուրիշ զգացողություն է առաջացնում : Վանաձորի ավտոկայանը Լոռու մարզկենտրոնի ամենամարդաշատ վայրերից է, մանավանդ, որ կողքին քաղաքի երկաթուղային կայարանն է: Վանաձորի բնակիչների եւ ամեն օր տարբեր տեղերից այստեղ ժամանող հարյուրավոր մարդկանց վրա տխուր տպավորություն է թողնում ավտոկայանը:
Երկրորդ հարկի հսկայական ապակիներն այնքան կեղտոտ են, որ առանց այդ էլ թխպոտ Վանաձորի երկինքը դրանց միջով գրեթե չի երեւում: Ապակու երկու շերտերի մեջ մեկ մետրանոց մոլախոտ է աճել, ցցվել: Սպասասրահում  «իրենց դարն ապրած», կարմիր, կեղտոտ, 4 շարք նստարաններ են, որոնց պատռված պաստառների տակից սպունգն է երեւում: Սպասասրահի պատին մուգ կապույտ մեծ տառերով հայերեն գրված է «Տոմսարկղներ», կողքին նույնպիսի կապույտ տառերով դրա ռուսերեն անվանումն է: Ինչու՞ «տոմսարկղներ» եւ ոչ թե` «տոմսարկղեր»: Ռուսերեն լեզվով գրառման մասին: Ի՞նչ է` ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու՞ է ճանաչվել: Եթե ռուսերեն անվանումը խորհրդային ժամանակներից է մնացել, ինչու՞ անցած քսան տարում չեն նկատել, որ տոմսարկղեր բառը սխալ է գրված: Օտարի նկատմամբ ստորաքարշությունն առավել ակնհայտ է ավտոկայանի պատին փակցված Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների Ժամանակացույցից, որը ռուսերեն է, հայերեն տարբերակը չկա: Դրա ներքեւում Գյումրիից դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան չվերթների ցանկն է, որը նույնպես միայն ռուսերեն է:
Ավտոբուսային երթուղիների ցանկն էլ հին անուններ է պարունակում. այստեղԱրմավիրը դեռ Հոկտեմբերյան է, Ճամբարակը` Կրասնի, Մոսկվայում եւ Երեւանում հռչակավոր դարձած Տաշիրը` Կալինինո:
Ենթադրենք, որ «Հայավտոկայան» ընկերությունը ֆինանսներ չունի Վանաձորի ավտոկայանի երկրորդ հարկի աջ անկյունի անձրեւից քայքայված հենասալը վերանորոգելու կամ սպասասրահի կեղտոտ, պատռված նստարանները նորով փոխարինելու: Հո տառասխալն ուղղելու, չվերթների ժամանակացուցը հայերեն դարձնելու, ավտուբուսային երթուղիների ցանկում հին անունները նորերով փոխարինելու համար մեծ ծախս չի պահանջվում: Ի վերջո, արդեն 18 տարի անկախ պետություն ենք:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1033 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис