ՈՐԴԵԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈւՄ Է - 11 Марта 2010 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:47
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 11 » ՈՐԴԵԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈւՄ Է
22:50
ՈՐԴԵԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈւՄ Է
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Վարդումյանը սպանվել է նախագահական ընտրությունների օրը` 2008թ. փետրվարի 19-ն: Սպանվածի մայրը` Սեդա Վարդումյանն ասում է, որ որդուն Աչաջրի գյուղամեջում սպանել են նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր որդիները եւ եղբոր փեսաները: Կնոջ խոսքերով` հրազենից կրակել են Դավթի վրա, նաեւ` հարվածել քարով, փայտով, երկաթյա ձողով: Սեդա Վարդումյանի վկայությամբ ընտրության օրը Աչաջրում հերթապահել է 5 ոստիկան,դեպքի վայրում շատ մարդիկ են եղել, նախկին գյուղապետի եղբայրը` Կամո Ղալթախչյանը ականատես է եղել, հետ է մղել այն աչաջրեցիներին, ովքեր ցանկացել են միջամտել, հետո ձեռքով ազդանշան տվել իր տղային` 24 կամ 25 տարեկան Ահարոն Ղալթախչյանին,այսինքն` բավական է խփելը: Տիկին Վարդումյանը վրդովված է` ինչու՞ մեղադրյալի աթոռին միայն մի անձ է ` Ահարոն Ղալթախչյանը: Նա համոզված է, որ եղել խմբակային, կանխամտածված սպանություն, որ նախօրյակին Ղալթախչյանները իրենց տան բակում փորձարկել են հրազենը` կրակելով կատվի վրա,եւ այդ կրակոցների ձայնը լսվել է նաեւ իրենց տանը: Սպանության պատճառի վերաբերյալ իմ հարցին ի պատասխան, Սեդա Վարդումյանն ասաց, որ իր որդին ազնիվ ու պարկեշտ է եղել, եւ Ղալթախչյանները նախանձել են նրան:
Տիկին Սեդան պնդում է, որ այդ օրը որդուն սպանողները ոտնձգություն են կատարել նաեւ աչաջրեցի մեկ այլ երիտասարդի Դավիթ Եգանյանի նկատմամբ,եւ վերջինս կարող է դա հավաստել: Սեդա Վարդումյանը նաեւ դժգոհում է, թե ինչու սույն գործով դատավարությունը ոչ թե Իջեւանում, այլ Բերդ քաղաքում է անցկացվում: 2010թ. հունվարին սկսվելով` դատը երկու անգամ հետաձգվել է: Նրա խոսքերով`դատի հերթական նիստի չկայանալու մասին իրենք տեղյակ չեն լինում, երեք ավտոմեքենա վարձելով` մեկնում են Բերդ: Իսկ ամբաստանյալի հարազատներն նախօրոք տեղյակ են լինում նիստի չկայանալու մասին եւ Բերդ չեն հասնում: Ինչու՞ նիստի չկայանալու մասին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն ( դատավոր` Զոյա Զաքինյան) իրենց տեղյակ չի պահում` տարակուսում է տիկին Սեդան: Այս հարցերի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին: Դատախազն ասաց, որ ցավակցում է որդեկորույս մորը, անձամբ 3 անգամ ընդունել է Սեդա Վարդումյանին, իսկ 2009թ. մայիսի 15-ին Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում տիկին Սեդային ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Տիկին Մանթաշյանի խոսքերով` այս հանցագործությանն այլ անձանց մասնակցության վերաբերյալ տիկին Սեդայի պնդումների կապակցությամբ Տավուշի մարզի քննչական բաժնում ստուգում է կատարվել, Սեդա Վարդումյանի դիմումում նշված բոլոր հանգամանքները ստուգվել են, նրա նշած անձինք հարցաքննվել են, նշված անձանց հետ տիկին Սեդան առերեսվել է, սակայն Դավիթ Վարդումյանի սպանությանն այլ անձանց մասնակցությունը չի ապացուցվել: Աննա Մանթաշյանը սույն գործով դատավարության մեղադրողն է: Դատախազն ասաց, որ դատավարությունը 2 անգամ հետաձգվել է ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառով: Դատն էլ Բերդ քաղաքում է կայանում այն պատճառով, որ տեղի դատարանի դահլիճը, ի տարբերություն Իջեւանի դատարանի, նորոգված եւ բավական ընդարձակ է, այս գործի նկատմամբ էլ մեծ հետաքրքրություն կա,եւ շատերն են ցանկանում ներկա գտնվել:
Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն ասաց, որ իրենց կենտրոնը տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանելու համար տիկին Սեդային փաստաբան է տրամադրել: Իսկ Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդու սպանությանը մասնակից անձինք, մնալով ազատության մեջ , սպառնում կամ փորձում են կաշառել վկաներին: Նա նաեւ տարօրինակ է համարում այն փաստը, որ այս սպանության բացահայտման վերաբերյալ ոստիկանական ՙ1-02՚ հաղորդաշարը ոչինչ չի հաղորդել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 1757 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис