Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 21:16
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 7 » ՓՈՔՐ ԱԽՊԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈւՄ
00:12
ՓՈՔՐ ԱԽՊԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈւՄ
nullԱմեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել: Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի, ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից հեռու է 33, մարզկենտրոն Իջեւանից` 60 կմ: Գյուղից Նոյեմբերյան մեկնող ավտոբուսի տոմսի գինը 600 դրամ է, ինչը քիչ չէ կարիքի մեջ ապրող բարեկամավանցիների համար: Շաբաթվա մեջ 5 օր (բացի հինգշաբթի եւ շաբաթ) ավտոբուսը հարեւան Կոթից գալիս է գյուղ եւ բարեկամանցիների վերցնելով` ուղեւորվում Նոյեմբերյան, կեսօրից հետո վերադառնում: Իջեւան մեկնելու համար մոտ 8 կմ պետք է կտրել, հասնել Կոթի եւ հասցնել նստել մարզկենտրոն մեկնող ավտոբուսը: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից շատերն են գաղթել: Գաղթել են ադրբեջանական զինուժի հաճախակի կրակոցների, սակայն ավելի շատ` աշխատանք չունենալու պատճառով: Ներկայումս բարեկամավանցի 26 ընտանիք ընտանեկան նպաստ, 3-ը հրատապ դրամական օգնություն է ստանում:
null
Բարեկամավանում իմ գտնվելու ժամանակ էլ կրակոցներ էին հնչում: Գյուղացիներն ասացին, որ սովորական երեւույթ է, ողջ գյուղն է ադրբեջանական գնդակոծության թիրախ: Ադրբեջանական ռմբակոծությունից վնասված տների մի մասը տանտերերը մի կերպ նորոգել, դրանցում ապրում են: Գյուղապետարանից տեղեկացա, որ հրետակոծությունից տուժած եւ չվերանորոգված 10 տուն հաշվառվել է պետական օժանդակության ցանկում, եւ հույս կա, որ փոխհատուցում կլինի: Գյուղում վերջին 2 տարում մի վատ երեւույթ է առկա: Այստեղից հեռացած բարեկամավանցիներն էժան գնով, որպես շինանյութ, վաճառել են տները: Այժմ այդ պատճառով մի քանի տուն կա քանդված: Բարեկամավանի 160 առանձնատների կեսի դռները հիմա փակ են: Հեռավոր, վտանգավոր բնակավայր հազվադեպ է լրագրող գալիս, ուստի ինձ տեսնելով մարդիկ գյուղամեջում հավաքվեցին` իրենց դժգոհություններն ասելու:

null75 տարեկան Հրանտ Հասրաթյանը բողոքում է .
- Ձորի մեջ սարերով փակված ենք: Այստեղից դուք Հայաստանի որեւէ տարածք տեսնում ե՞ք, այնպես էլ Հայաստանից մեզ չեն տեսնում: Կտրված ենք աշխարհից: Գյուղում ընդամենը մի քանի ջահել է մնացել, նրանք էլ սոված այստեղ են:
- Մեր արոտավայրերը սահմանի վրա են, անասուններն արածեցնելու տեղ չունենք, ապրանքը չենք կարողանում ջրելու տանել, մեր սահմանապահների շները հարձակվում են կենդանիների վրա, շներին գոնե միայն գիշերը արձակեին,- սրտնեղում է կենսաթոշակառու Վազգեն Մեհրաբյանը:

nullԳյուղապետի աշխատասենյակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարն է` սահմանապահների հետ: Գարիկ Աբազյանի վկայությամբ` նախարարը երկու անգամ Բարեկամավան է այցելել: Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ բարեկամավանցի մի ազատամարտիկի համար, ով բազմանդամ ընտանիք ունի, գյուղում բնակարան է կառուցվել:
 Սահմանամերձ շենի շուրջ 400 հա վարելահողերից 60 հա-ն գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, մնացած հողերն էլ հակառակորդի նշանառության ներքո լինելով` չեն մշակվում: Նախկինում փորձել են ազերիների կրակի տակ հող մշակել, սակայն 1996թ. շարքացանի մոտ Սերյոժա Վիրաբյանի սպանվելուց հետո այլեւս չեն փորձում: Փաստորեն գյուղի միայն տնամերձերն են մշակվում: Դրա դիմաց համայնքապետարանը 211 հազար դրամ հողի հարկ է գանձում: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը կարծում է, որ ճիշտ չէ սահմանի եզրին, ծանր պայմաններում ապրող մարդկանցից տնամերձի հարկ վերցնել: Նրա կարծիքով` այդչափ պետք է ավելացվի պետբյուջեից Բարեկամավանին տրվող լրավճարը: Գյուղապետարանի հաշվապահ Մարինե Ղարաքեշիշյանը հայտնեց, որ չմշակվող հողերի համար պետբյուջեից 906 հազար դրամ լրավճար է հատկացվում: Բարեկամավանի 2010-ի բյուջեն 8 միլիոն 195 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 5 միլիոն 720 հազար , համայնքի սեփական եկամուտները` 575 հազար դրամ: Անցյալ տարի հողի հարկը եւ գույքահարկն ամբողջությամբ գանձվել է: 2008թ. հոկտեմբերի 19-ից համայնքը ղեկավարող Գարիկ Աբազյանն ասում է, որ համայնքը ոռոգման եւ խմելու ջուր չունի: Մի քանի տարի առաջ Փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ 3.5 կմ խմելու ջրագիծ է կառուցվել: Սակայն Գավառից շինարարները գործն անորակ են արել, ջրագիծը մի տարի էլ չի աշխատել:
Շինարարները այդ ջրագծի ջրամբարը կառուցել են հնավայրի վրա: Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը տեղեկացնում է, որ ջրամբարի տարածքից 2 կոտրված կարաս է դուրս եկել, եւս 8-ը շինարարները ծածկել են կառույցի հիմքում: Բարեկամավանցիներն օգտվում են թաղերում գտնվող 4 աղբյուրներից, սակայն ամռան տապին դրանց ջուրը շատ է նվազում:
1980-կան թվականների սկզբին 1100 բնակիչ ունեցող գյուղում հիմա 453 մարդ է ապրում: Համայնքապետարանի քարտուղար Խալաթ Մարտիրոսյանը ներկայացնում է ծնունդների եւ մահերի տխուր վիճակագրությունը. 2008-ին 15 մահ է եղել, 2 ծնունդ, անցյալ տարի` 10 մահ, 3 ծնունդ, ընթացիկ տարում` 3 մահ եւ ոչ մի ծնունդ: 2009թ. սեպտեմբերին Բարեկամավանի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, 2010-ի աշնանն էլ չի սպասվում: Մինչդեռ 1970-ական թվականների սկզբին տեղի ութամյա դպրոցն ունեցել է 350 աշակերտ: Հիմա Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորողների քանակը 10 անգամ պակաս է` 35 աշակերտ: Այս տարի դպրոցը միայն մեկ շրջանավարտ է ունենալու` Մերի Շահինյանը: Գյուղի պաշտպանության դիրքերում զոհված բարեկամավանցի Մայիս Ղարաքեշիշյանի անունը կրող կրթօջախի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասում է, որ 1-3 եւ 2-4, 10-11 դասարանները երկկոմպլեկտ են, այստեղ նաեւ խտացված դասեր են անցկացնում, օրինակ հայ ժողովրդի պատմության դասաժամը համատեղում են հայ եկեղեցու պատմության հետ: 1998-ին պետբյուջեի 10 միլիոն դրամով նորոգել են դպրոցի շենքը: Դպրոցի տնօրենը դժգոհ է մնացել նորոգման որակից, բողոքել շինարարների դեմ, սակայն` անօգուտ: Հիմա էլ տեսանելի են ադրբեջանական ռմբակոծության հետքերը, տանիքը ծակ է, որոշ դասասենյակներ, օրինակ ռազմագիտության կաբինետը, տուժել են անձրեւներից: Բարեկամավանում երիտասարդներ քիչ են մնացել: Նրանց համար ժամանցի, հանգստի ոչ մի հնարավորություն չկա:
nullՄշակույթի տունը կարծես անցյալ դարի 30-ական թվականների կոլխոզի գրասենյակ լինի, այն էլ մի քանի տեղից ռմբահարված, կտուրի մի մասը քանդված է: Գյուղի դպրոցում տեղադրված սարքավորման միջոցով վերահեռարձակվում է հիմնականում սփյուռքի համար սփռվող արբանյակային Հ1-ը, նաեւ` ռուսական "ՌՏՌ Պլանետան":
-Հայաստանի համար սփյուռք ենք դարձել,- տխուր կատակում է Խալաթ Մարտիրոսյանը:
Հայաստանի սահմանի այս հատվածի եթերում առկա է վրացական 7-8 հեռուստաալիք: Բարեկամավանում ով ֆինանսական հնարավորությունի ունի` մոտ 25 ընտանիք, արբանյակային ալեհավաք է տեղադրել:
 Գյուղապետ Գ. Աբազյանը, հիմնահարցերի հետ նշում է նաեւ համայնքում կատարված աշխատանքները. 2004-ին ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ կառուցվել է Ոսկեվան-Կոթի Բարեկամավան ճանապարհը, որը կարեւոր է գյուղը մայրուղուն կապելու համար, ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպությունը նորոգել է բուժկետը, հագեցրել գույքով եւ առաջնային օգնության դեղամիջոցներով, Համաշխարհային բանկի վարկավորմամբ համայնքը  մի քանի փուլով գյուղտեխնիկա է ստացել` մինի տրակտոր, գութան, շարքացան, կուլտիվատոր, մամլիչ-բարդուցիչ, էքսկավատոր եւ այլն: 17.9 միլիոն դրամ արժեքով այդ ծրագրում համայնքի ներդրումը` 1.2 միլիոն դրամ, կատարել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, որի համար բարեկամավանցիները երախտապարտ են: Համայնքի ղեկավարն ասում է, որ գյուղի խնդիրները լուծելուն
օգնում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով վերջին մեկուկես տարում 3 անգամ Բարեկամավան է այցելել: Գարիկ Աբազյանը կարծում է, որ հանրապետության գործարարները, բարեգործները պետք է հնարավորինս օգնեն Բարեկամավանին, քանզի այս գյուղը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Վերջերս Տավուշի մարզխորհրդի նիստում Գ. Աբազյանը հայտարարեց, որ գյուղի նկատմամբ կառավարության ուշադրություն է հարկավոր: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ առաջիկայում ինքը կլինի Բարեկամավանում, տեղում կքննարկվեն գյուղի խնդիրները: 
-Այս տարին կարող ենք հայտարարել Բարեկամավանի տարի, - եզրափակեց Արմեն Գեւորգյանը:
29-ամյա Գարիկ Աբազյանը կառավարման ակադեմիայի իրավագիտության մագիստատուրան ավարտելուց հետո 2007թ. հայրենի գյուղ է վերադարձել, ապրում է ծնողների եւ եղբոր հետ: Համայնքի ղեկավարը դեռ չի ամուսնացել, հույս ունենալով, որ հայրենի շենում կյանքի պայմանները փոքր-ինչ կբարելավվեն: Իսկ փոքրիկ Բարեկամավանում մի ամուսնությունը, մեկ երեխայի ծնունդն էլ մեծ իրադարձություն են:

Ոսկան Սարգսյան

 
Категория: Համայնք | Просмотров: 2241 | Добавил: qamut | Теги: Բարեկամավան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис