Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 20:14
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 2 » ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ
14:53
ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ
null ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի մուտքի մոտ երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տեղեկատվական ցուցատախտակներ կան տեղադրված: Այնտեղ նշված է , որ վանքը կառուցվել է 1188թ., երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ` նշանավոր Մխիթար վարդապետի կողմից: Այն կոչվել է նոր Գետիկ, իսկ Մխիթար Գոշի մահից հետո վերանվանվել Գոշավանք: Արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի հետ շրջում եմ վանական համալիրի տարածքում: Մուտքի մոտ առաջին դարի հեթանոսական կառույց է ` կիկլոպյան պատ:
-Սա կառուցել են կրով, ձվի սպիտակուցով, կաթով: Կառույցը հետագայում օգտագործել են որպես սեղանատուն,-ասում է արգելոց-թանգարանի տնօրենը: 
Այն ծածկ է ունեցել, ինչպես թոնրատուն: Լառույցը նախնական տեսքի բերելու համար հարկ է կառուցել փայտաշեն, սյուների վրա հենվող ծածկ: Սեղանատան պատերից խոշոր քարերը թափվում են: 1985թ. այստեղ նորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն դրանք կիսատ են մնացել: Տեղումներից ջրերը ներս են թափանցում, քայքայում եկեղեցու ծածկը, պատերը, խաթարում ներկանյութով գրված վիմագիր արձանագրությունները, որոնք շատ տեղերում արդեն կիսով չափ ջնջված են: Մինչդեռ 1191-1196թթ. կառուցված Աստվածածին եկեղեցու վիմագիր արձանագրությունները պատմական մեծ արժեք ունեն:
 Եկեղեցու անկյունները խոնավացած են: Սուրբ Աստվածածին եկեղեցու ծածկասալերը քայքայված են, գմբեթին թփեր ու խոտեր են աճել: Կես դար առաջ` 1961թ. ծածկի նորոգում է կատարվել: Սակայն դրա ընթացքում սխալ է թույլ տրվել, նորոգման ընթացքում չեն օգտվել կառուցի հիմնական քարատեսակից (որի հանքը ոչ հեռու` 2 կմ հեռավորությամբ է գտնվում), այլ քար են օրգագործել, որը չի դիմացել խոնավությանը, քայքայվել է: Արծրուն Հովսեփյանի վկայությամբ` անցյալ դարի 80-ական թվականների վերջին եկեղեցում ջրերի ներթափանցումը ավելացել է, որից եկեղեցու կամարների եւ կառույցի ծանրությունը կրող քարերի մեջ մեծ ճեղքեր են առաջացել: Աջ կողմում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որի հետեւի անկյունը կառույցից արդեն անջատվում-պոկվում է:
null-Եկեղեցու գլխից քարեր են թափվում, ամեն առավոտ մեր աշխատողները մի երկու ՙնասիլկա՚ քար են հեռացնում: Աշխարհի տարբեր կողմերից տարեկան 100 հազար զբոսաշրջիկ է այստեղ գալիս: Մեր աշխատողներին եկեղեցու կողքը, անկյուններում կանգնեցնում ենք, որ տուրիստներին շատ մոտ չթողեն: 25 մետրից, որ քարն ընկնի, ի՞նչ կանի,-ասում է արգելոց-թանգարանի տնօրենը:
Սուրգ Գրիգոր եկեղեցու վիճակն էլ բարվոք չէ. ծածկասալերը քայքայվելեն, որի հետեւանքով տեղումների ջրերը քայքայում են հոգեւոր այս կառույցի հիմքերը: Երկարկանի գրադարան-զանգակատան ամագոտի կազմող քարերն էլ նախկինում ընկել են, թուլացել է երկրորդ հարկի ամրությունը, եւ այն ՙնստում է՚: Միով բանիվ` 9 կառույցից բաղկացած ՙԳոշավանք՚ համալիրի վիճակը վատթար է: Կիսավեր վիճակում է Գոշավանքից ոչ հեռու գտնվող 12-րդ դարի առակագիր եւ օրենսգետ, մեծ ուսուցիչ Մխիթար Գոշի դամբարանը:
ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը գտնվում է մշակույթի նախարարության իրավասության ներքո: Զրույցներ կան, որ այն կարող են փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն: Թանգարան-արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը դրան կտրականապես դեմ է.
null-Տարեկան 7 միլիոն դրամի մոմ են ծախում այստեղ, նաեւ` տարբեր պարագաներ, սակայն մի ավել չեն առնում եկեղեցու համար,- ասում է նա:
ՙԱռավոտն՚ արդեն գրել է ՙԳոշավանքի՚ հարակից տարածքում, վանական համալիրի մուտքի մոտ փորված հսկա փոսի մասին: Ծագումով Դիլիջանից, Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանն այստեղ ցանկանում էր Մխիթար Գոշի անվան ինչ-որ կենտրոն ստեղծել եւ որոշ տվյալներով` այս նպատակով շուրջ 200 հազար դոլար ծախսեր էր կատարել: Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանից տեղեկացա, որ կառավարությունը այս կապակցությամբ որոշում է նախապատրաստում, որով, հավանաբար, այդ փոսի տարածքը կճանաչվի պետական գերակա շահի գոտի եւ Մայիլյանն այդտեղ շինարարություն չի կատարի:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1114 | Добавил: qamut | Теги: ԳՈՇԱՎԱՆՔ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис