Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 17:27
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 16 » Պատի թերթ չենք դառնալու
15:36
Պատի թերթ չենք դառնալու
Ասում են` փողն ու ժամանակը միշտ  էլ չեն հերիքում: Եթե ավելի լուրջ, ՙՏեսանկյունը՚ ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով հերթական համարի տպագրությունը ձգձգվում է: Տավուշի մարզում որոշ  գյուղապետեր կան, որ ընտրվել են  մեծ ազգուտակի եւ ոչ թե իրենց մարդկային, մասնագիտական, կրթական որակների շնորհիվ: Նրանք սովորաբար թերթ չեն սիրում, մամուլ կարդում են միայն այն դեպքում, երբ թերթը գրում է իրենց մասին: Բնականաբար, այդ մարդիկ ՙՏեսանկյունի՚ բաժանորդները չեն: Բաժանորդների ոչ մեծ քանակի պատճառով  թերթի ֆինանսների պակասորդ է առաջանում: Օրերս ՙՏեսանկյունի՚ մշտական ընթերցողներից մեկը խորհուրդ տվեց  հերթական համարի տպագրությանը ֆինանսապես աջակցելու համար դիմել տեղական օլիգարխներից մեկին:
-Երբեք, ՙՏեսանկյունը՚ չպիտի որեւէ մեկից կախված լինի,-պատասխանեցի ես:
Ազատ եւ անկախ լինելը դժվար, բայց եւ պատվաբեր է: Եվ մենք հպարտությամբ ենք կրում մեր ծանր խաչը: Մոտ երկու տարի առաջ մարզի տարածաշրջաններից մեկում աշխատող երիտասարդ լրագրողուհուն առաջակեցի թղթակցել ՙՏեսանկյունին՚:
-Այո, բայց մի պայմանով. ես խնդիրների ու կոնֆլիկտների մասին չեմ գրելու, միայն դրականի վերաբերյալ,-ասաց աղջիկը:
Բնականաբար, մեր թերթում նա անելիք չուներ: Մենք գրում են մարզի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նկատի ունենալով դրանց կարեւորությունը եւ ոչ թե այն, թե դա որեւէ մեկին կարող է դուր չգալ: Լավին լավ ենք ասում, վատին` վատ:
Մեծ հաճույքով գրում ենք մարզային կյանքի տարբեր ոլորտներում առկա դրականի մասին: Սակայն հիմա մեր կյանքում ի՞նչն է շատ` չլուծված հիմնահարցերը: Ո՞վ պիտի գրի այդ մասին: Չէ որ հրատապ հարցերի մասին մամուլի  հրապարակումներից հետո  իրավասու պաշտոնյաները կամ ատյանները իրազեկվում են, խնդիրների մի մասը(ցավոք, փոքր մասը) իր լուծումը գտնում է: Միով բանիվ` ՙՏեսանկյունը՚ պատի թերթ չի դառնալու:

Ոսկան Սարգսյան
Категория: Խմբագրական | Просмотров: 1630 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Hamik  
0
<Եվ մենք հպարտությամբ ենք կրում մեր ծանր խաչը:> Պատկերացնւմ եմ ձեր խաչի ծանրությունը... շաաատ դժվար կլինի:
Ես դեռ ձեր ընթերցողը չեմ, բայց կարծես դառնալու եմ.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис