Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 08:48
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 25 » "ՔԱՄՈւՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ"
10:27
"ՔԱՄՈւՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ"
nullՏավուշի մարզի Կողբ գյուղի 63-ամյա բնակիչ Միշա Եգանյանն իր վարած ՙԿՐԱԶ՚ բեռնատարով ակտիվորեն մասնակցել է է ադբեջանական Բաղանիս-Այրում գյուղի կրակակետերը լռեցնելու գործողությանը: Բաղանիս-Այրումը սեպի նման խրվել էր հայկական տարածքում, գտնվում էր Նոյեմբերյան-Իջեւան մայրուղու վրա, այդ տարածքից հայեր էին գերավարվել, անհետ կորել: Այդ գործողության ժամանակ, 1990 թ. օգոստոսի 18-ին Միշան ծանր վիրավորվեց, աջ ձեռքը ուսից անդամահատվեց, նա դարձավ երկրորդ կարգի հաշմանդամ: 3 տարի առաջ, որպես հաշմանդամ ազատամարտիկ, տուն կառուցելու համար պաշտպանության նախարարությունից 3 միլիոն դրամ է ստացել: Այդ գումարով նա հայրենի գյուղում, Կողբի բարձադիր վայրում տուն է կառուցել: Այդ ժամանակ դրա կողքին մի առանձնատուն էր վաճառվում, սակայն 3 միլիոնը բավարար չէր գնելու համար: 3 միլիոն դրամը հազիվ հերիքել է միահարկ տան պատերը եւ տանիքը կառուցելու համար: Առանձնատունը ներկայիս վիճակով չի կարող բնակեցվել, իսկ ներքին կառուցապատման համար Եգանյանների ընտանիքը միջոցներ չունի:
2009թ. հուլիսին Միշա Եգանյանը նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ նշել է. "Ներկայումս հայտնվել եմ անմխիթար վիճակում: Ապրում եմ խարխուլ վագոն-տնակում: Ունեմ բազմանդամ ընտանիք (7 հոգուց բաղկացած` 4 տղա, 2 հարս, թոռ: Տանն աշխատող չունենք, ես ու կինս երկրորդ կարգի հաշմանդամ ենք: Խնդրում ենք Ձեր աջակցությունը ավարտին հասցնելու բնակարանի շինարարությունը: Խնդրում եմ դիմումս անպատասխան չթողնել, պատասխանը լինի դրական կամ բացասական՚: Այս դիմումին ի պատասխան 2009թ. օգոստոսի 6-ին ստացվել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Ս. Ա. Հարությունյանի պատասխանը, ուր մասնավորապես ասվում է. "Բնակարանի վերանորոգման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության 09.06.2005թ. 947-Ն որոշման, ներկայումս ՀՀ ՊՆ բնակ. հանձնաժողովը զբաղվում է բնակարան չունեցող (անօթեւան) եւ բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրով: Ինչ վերաբերում է բնակարանային վերանորոգման գումար տրամադրելու խնդրին, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 947-Ն որոշմամբ վերանորոգման գումարների տրամադրում չի նախատեսվում, հետեւաբար Ձեր խնդրին ընթացք տալ չենք կարող՚: Փաստորեն գնդապետ Հարությունյանը ակամա կամ միտումավոր խառնել է ՙկառուցել՚ եւ ՙվերանորոգել՚ բառերի իմաստը: Ի՞նչ վերանորոգման մասին է խոսքը, երբ տունը կիսակառույց է, միայն պատերն ու տանիքն էին կանգուն: Գրեցի ՙէին՚, որովհետեւ արդեն կանգուն չէ, "ՙկարկուտը ծեծած տեղն է ծեծում՚": Փետրվարի 22-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում ուժգին քամին պոկել է տան տանիքը եւ մոտ 20 մետր օդում տանելով` նետել ճանապարհի այն կողմ, հարեւանի տան առաջ: 
Այդ օրը Ժամը 15-22-ը ուժեղ քամի է եղել, ժամի 20-ի դրությամբ դադարեցված էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բարեբախտաբար, օդում սավառնող տանիքը ոչ մեկին չի վնասել: Պատահարից հետո տեղում եղել է Կողբի գյուղապետարանի աշխատակից Կարապետ Աղաբաբյանը, ով ակտ է կազմել այն մասին, որ ուժեղ քամինՙ տեղից պոկել եւ 20 մետր հեռավորության վրա շրջել է Կողբի բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ Միշա Վերանի Եգանյանի 12x 15 մ մակերեսով թիթեղյա տանիքն ամբողջությամբ` ներառյալ փայտե մասը՚: Եղա պատահարի վայրում: Մտա Եգանյանների կիսակառույց տուն, այն որպես պահեստ է ծառայում. այնտեղ տան կարտոֆիլն ու շինանյութ է դրված: Շենքը բնակելի դարձնելու համար դեռ շատ գործ պիտի կատարվի: Դրանից մոտ 20 մ հեռավորությամբ Եգանյան ընտանիքի 9մ երկարությամբ վագոն-տնակն է դրված, ուր ընտանիքը մշտապես բնակվում է: Այն բաժանված է երկու փոքր սենյակի, որոնք տարանջատված են փոքրիկ միջանցքով: Միջանցքում փայտի վառարան է տեղադրված: Վագոնում պառկած էր Միշայի կինը` 59-ամյա Հրանուշ Պետրոսյանը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, երկու անգամ ինֆարկտ է ունեցել:
 Չորս տղաներից ավագը` 30-ամյա Արան աշխատանք չունի, իր ընտանիքով Կողբում վարձով է բնակվում: 1971թ. ծնված Անդրանիկ Եգանյանը նույնպես հիմնական աշխատանք չունի: Նա կնոջ եւ երեխայի հետ, նույնպես վարձավճարով, ապրում է գյուղի տներից մեկում: 1976թ. ծնված Ավետիքը վերջերս` մի ամիս առաջ է ամուսնացել, Վանաձորից վագոն-տնակ հարս բերելով 20-ամյա Վանուհի Բուլղադարյանին: Նորաստեղծ ընտանիքը զբաղեցնում է վագոն-տնակի երկու սենյակներից մեկը: Նույն վագոն-տնակում է ապրում նաեւ Միշայի կրտսեր որդին` 1984թ. ծնված Վահան Եգանյանը, ով արդեն 6 ամիս պայմանագրային ծառայող է, հսկում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանը: Ահա այսպես, անմարդկային պայմաններում 9 մետրանոց վագոնում 5 հոգի է բնակվում:
-Նոր էինք Ավետիքին ամուսնացել, ուրախացել, քամին մեզ տխրեցրեց,-ասում են Եգանյան ընտանիքի անդամները:
Ո՞վ կաջակցի տարերքից տուժած հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքին, պաշտպանության նախարարությունը գումար կհատկացնի՞ նրանց կիսակառույց առանձնատան շինարարությունն ավարտելու համար: Հարցեր, որոնց պատասխանները գիտեն միայն համապատասխան պաշտոնատարները:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1434 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис