Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 09:20
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 8 » Քո ուշադրությունը հաշմանդամներին
12:22
Քո ուշադրությունը հաշմանդամներին
nullՀաշմանդամ մարդիկ ապրում են իրենց ստեղծած բարության աշխարհում: Իրականությունից նրանց ներքնաշխարհը տարբերվում է նրանով, որ այնտեղ բարությունն առանց սահմանների է և չարություն չի ճանաչում: Հաշմանդամ մարդը նուրբ ու զգայուն է, խոցելի և մերժված` հասարակության կողմից: Շատ հաճախ խտրականության և ձևականության ամենամեծ զոհն են դառնում հաշմանդամ մարդիկ: Հաշմանդամ մարդու համար շփման միջոց է հանդիսանում հեռախոսը և պատուհանը: Փողոցում` հաշմանդամ մարդու հանդիպելիս,բարևեք նրան, այլ ոչ թե նրա ուղեկցողին: Հաշմանդամ մարդու համար վիրավորական է հասարակության փոքր անուշադրությունը: Առաջին հերթին պետք է փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամ մարդու նկատմամբ և հասարակության մեջ ձևավորել ներքին կուլտուրա: Ֆիզիկական խնդիր ունենալը դեռևս ոչինչ չի նշանակում, և հաշմանդամ մարդը կարող է ինտեգրվել հասարակության մեջ, մտածել ու դատել ոչ հաշմանդամ մարդու նման: Գոյություն ունեն հաշմանդամության բժշկական և սոցիալական տեսակներ: Բժշկական հաշմանդամությունը չի կարող խանգարել սոցիալական հաշմանդամությանը և հակառակը: Դիլիջան քաղաքում, ըստ սոցիալական տվյալների, կա 1600 հաշմանդամ, որից աշխատունակ են 1000-ը, սոց հաշմանդամ են 400-ը և մանկուց հաշմանդամ` 200-ը: Թեև կա համագործակցություն"ՙՀույսի կամուրջ" հ/կ-ի հետ , բայց միևնույնն է` մեր հաշմանդամները ունեն խնդիր` կազմակերպություն ստեղծելու: Լավ կլիներ, որ ստեղծվեր հաշմանդամ երիտասարդների ցերեկային կենտրոն, որը կզբաղվեր նրանց հարցերով: Վերջերս Դիլիջանի երիտասարդների գործունեության ակումբում տեղի ունեցավ վերը նշված թեմայով սեմինար, քննարկում, որի նպատակն էր խթանել հաշմանդամների հիմնախնդիրների իրազեկումը հասարակությանը: Խաղային վարժությունների և տեսաֆիլմի միջոցով, որը կոչվում էր "Եթե թևեր ունես", ծավալվեց հետաքրքիր քննարկում:Մասնակիցները հետաքրքրությամբ մասնակցեցին այդ սեմինարին: Պետք է ուշադրություն դարձնել հաշմանդամ մարդկանց, չէ որ նրանք էլ մեր հասարակության միարժեք անդամներն են:

Վաչե Գրիգորյան
ք. Դիլիջան

Категория: Լուրեր | Просмотров: 1123 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ii..iii  
0
APres Vachik jan:))))misht edpes sharunaki:))

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис