Приветствую Вас Հյուր!
Կիրակի, 2017.Դեկտեմբեր.17, 21:40
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 10 » Սահմանամերձ գյուղի գործերն ու հոգսերը
22:21
Սահմանամերձ գյուղի գործերն ու հոգսերը
Չինարիից  Չորաթան տանող  ոլորապտույտ ճանապարհին աշնանացանի աչք  շոյող արտեր են: Չորաթանը ավանդաբար Բերդի տարածաշրջանի հացի շտեմարանն է : Կանաչ արտերից մի քանի կիլոմետր անդին Ադրբեջանն է, Աղդամ գյուղը, որին վերին հատվածում ադրբեջանցիները ժամանակին հեռատեսորեն  մեծ ջրամբար են կառուցել եւ իրենց դաշտերը ոռոգում են: Ուրախալի է, որ չորաթանցիներն էլ  անմշակ  չեն թողնում  իրենց տարածքները, բացառությամբ սահմանին մոտ, մշակության համար վտանգավոր հողերի. 550 հա վարելահողից չի մշակվում 160-ը:
 Արտագաղթն այստեղ Բերդի տարածաշրջանի որոշ գյուղերի (Մովսես, Այգեձոր եւ այլն) նման մեծ չէ: 1150 բնակիչ ունեցող Չորաթանից շուրջ 100-ը ամեն տարի Ռուսաստան ՙխոպան՚ է գնում:  Այգեձորի մայր առվի միջոցով  գյուղում ոռոգվում է 22 հա խաղողի , նոր հիմնած 7 հա խնձորի   եւ դեղձի 1 հա այգի: Չորաթանի համայնքապետարանից տեղեկացա, որ այստեղ արդեն 170 հա աշնանացան են կատարել, եւ այս թիվը  աճում է: Չորաթանը, ի տարբերություն Տավուշի մարզի շատ  համայնքների,  գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայան ունի, ինչը դյուրացնում է հողի մշակությունը եւ բերքահավաքը: 2007թ. Գյուղական ձեռնարկությունների  եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրով համայնքը ստացել է հնդկական արտադրության ՙՍամե-603՚ մակնիշի անիվավոր մինի տրակտոր` գութանով, շարքացանով, խոտհնձիչով եւ կուլտիվատորով: 2008թ. ամռանը նույն ծրագրով համայնքը հացահատիկահավաք կոմբայն է ստացել:Սեփական  գյուղտեխնիկայի շնորհիվ  գյուղատնտեսական աշխատանքների  մատչելի գներ են. այս տարի 1 հա արտհնձի համար  30 լ դիզվառելիք եւ 10 հազար դրամ էր սահմանված: Ադրբեջանին  5 կմ սահմանակցող համայնքի 2009թ. բյուջեն 15 միլիոն 319 հազար դրամ է, որից  9 միլիոն 939 հազար դրամը` պետական լրավճար: 2009-ին նախատեսված 539 հազար դրամ գույքահարկն ամբողջությամբ գանձված է: Հողի տարեկան հարկը  2 միլիոն 503 հազար դրամ է: Նոյեմբերի 1-ի դրությամբ  հավաքագրվել է 1 միլիոն 156 հազար դրամ: 2002-ից համայնքը ղեկավարող   Վարուժան Բաղմանյանի խոսքերով` մինչեւ տարեվերջ  այս ցուցանիշը կաճի: Սահմանամերձ hամայնքում  խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման  բարելավման ծրագրեր են իրականացվում:  ՙՍնունդ աշխատանքի դիմաց՚ ծրագրով կառուցվում է 2.5 կմ երկարությամբ խմելու ջրագիծ: Այդ ինքնահոս ջրատարը Արծվաբերդ գյուղի մոտակայքից ջուրը կհասցնի մինչեւ Չորաթանի վերին հատված: Ջրագծի  1200 մ խողովակը  տրամադրվել է այդ ծրագրի կողմից, 500 հազար դրամ նվիրաբերել է այդ ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Մնացած ներդրումը կատարվում է համայնքի միջոցներից: Այս աշխատանքներում ընդգրկված է, 60 չորաթանցի, որոնցից յուրաքանչյուրն օրական 2100 դրամ գումար է ստանում: Ծրագրի շրջանակներում 25 տոննանոց նոր ջրամբար է կառուցվում: Մատակարարվող ջուրը կկուտակվի ոչ միայն  այս , այլ նաեւ` գործող նույն տարողությամբ այլ  ջրամբարում: Նոր ջրագծի գործարկումով էապես կբարելավվի գյուղի հատկապես վերին  թաղի ջրամատակարարումը: Ներկայումս չորաթանցիներն օրական երկու ժամ խմելու  ջուր են ստանում, նաեւ օգտվում են համայնքի տարածքում գտնվող 5 աղբյուրներից: Կրկին ՙՍնունդ աշխատանքի դիմաց՚ ծրագրով Բերդի համայնքների միությունը  խաղողի այգիները սնուցող 500 մ  ոռոգման ջրագիծ է կառուցում: Չորաթանի համայնքապետարանը բավական աշխատանքներ է իրականացրել ներհամայնքային ճանապարհների խճապատման ուղղությամբ: Գյուղի ամենամեծ խնդիրը  մշակույթի տան տանիքի վիճակն  է: Շենքի  տանիքը վնասվել է ադբեջանական ռմբակոծությունից: Հսկա շինությունը  կառուցվել է 1977թ., այն ժամանակ հանրապետության մշակույթի նախարար,չորաթանցի Կամո Ուդումյանի նախաձեռնությամբ: Մուտքի մոտ փառքի անկյունն է, ուր գյուղի հերոս նահատակների `  մշակութի տան տնօրեն Յուրա Ուդումյանի,դպրոցի քիմիայի ուսուցիչ, Չորաթանի ինքնապաշտպանության   առաջին հրամանատար Սերժիկ(Մելիքսեթ) Ասատրյանի, վերջինիս զոհվելուց հետո գյուղի պաշտպանությունը ղեկավարած, Չորաթանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արթուր Ուդումյանի եւ Ղարաբաղում զոհված Մանվել Պապինյանի լուսանկարներն են:Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի թվով  3-րդ հրամանատար, համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը գլուխ է խոնարհում նրանց պատկերների առաջ: Համայնքի ղեկավարի հետ շրջում եմ մշակութային  օջախում: Գյուղի գրադարանավար  Անուշ Օհանյանն անհանգստացած է. տանիքից հոսող ջրերի պատճառով այստեղ առկա  10 հազար կտոր գիրքը կորստյան սպառնալիքի տակ է:
 Մշակույթի տան մի թեւում սահմանամերձ գյուղի մանկապարտեզն է` 20 սանով:  Երեխաները կեսօրին բրնձի ճաշ  են ուտում:
-Ինչու՞ միս չկա,- մանկապարտեզի տնօրենին հարցնում է համայնքի ղեկավարը:
Նախադպրոցական կրթօջախի տնօրեն Մարիետա  Սարուխանյանը հավաստիացնում  է, որ վաղը երեխաների սեղանին միս կլինի: Ի դեպ,  բոլոր ծախսերը համայնքապետարանն  է հոգում, երեխաների ծնողները որեւէ  վարձ չեն մուծում: Մանուկներն միայն  իրենց հացը տանից են բերում: Այս  մանկապարտեզը  մի հրաշալի կանաչազարդ անկյուն է` զարդարված մանուկների սիրելի հեքիաթների  հերոսների տիկնիկներով, իսկը` կախարդիչ մի վայր:  Հատկապես տպավորիչ է տիկնիկներով ձեւավորված փոքրիկ ՙգազանանոցը՚: Տանիքի խնդիրը խորապես մտահոգում է   մանկապարտեզի կոլեկտիվին: Մշակույթային օջախի  տանիքի ամբողջական  վերանորոգման համար   մեծ գումար  է պահանջվում: Սակայն պետբյուջեից կամ այլ ֆինանսավորմամբ գոնե մանկապարտեզի  տանիքը կարելի է նորոգել: Ուղղակի ափսոս է այդ հրաշալի ՙմանկական կղզին՚` սահմանի եզրին:

Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 848 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис