Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 00:27
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 2 » Ստիպված ձմռանն են ասֆալտապատում
10:55
Ստիպված ձմռանն են ասֆալտապատում
Ներկայումս Վանաձորի ՙԱրգիշտի՚ ընկերությունը կատարում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից մինչեւ Այգեձոր գյուղի ծայրամաս 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատումը: Ճանապարհի շարունակությունը, մինչեւ Այգեձորի տարածք, նախորդ տարի էր ասֆալտապատվել: Ինչպես հայտնեց աշխղեկ Իշխան Սեփխանյանը, այս ճանապարհի ասֆալտապատումը պետք  է իրականացվեր ամերիկյան ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով, այդ ծրագրի ճանապարհաշինության բաղադրիչի սառեցումից հետո այդ ծրագիրը  պետբյուջեից  է ֆինանսավորվում:  Ասֆալտապատումը սկսվել է նոյեմբերի 13-ից եւ կավարտվի  դեկտեմբերի 10-ին: Արդյոք ասֆալտապատման համար ջերմաստիճանը ցածր չէ՞: Աշխղեկ Սեփխանյանն ասաց, որ ներկայումս  13-14 աստիճան տաքություն կա, որը բավարար է: Հիմա միայն ասֆալտի մի շերտ են փռում, գարնանը կավելացնեն երկրորդը:  Այստեղ աշխատում է 45 մարդ, այդ թվում` Բերդի տարածաշրջանի բնակիչներ: Բանվորները վատ չեն վարձատրվում. օրական 4 հազար դրամ եւ ընկերության հաշվին 3 անգամ սնունդ: ՙԱրգիշտի՚ ընկերության տնօրինությանը  եւ բանվորներին մնում է միայն աղոթել, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը եղանակը չցրտի:


Ոսկան Սարգսյան
 
Категория: Լուրեր | Просмотров: 937 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис