Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 09:58
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 1 » ՏԱՎՈւՇԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ԱԶԱՏՈւԹՅԱՆ
23:59
ՏԱՎՈւՇԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ԱԶԱՏՈւԹՅԱՆ
"Տեղեկատվության ազատության մասին" օրենքը թափանցիկության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք է, վերջին տասնամյակում ընդունված ամենաառաջադեմ օրենքներից մեկը: Համաձայն այդ օրենքի, տեղեկատվությունը տնօրինող պաշտոնատարը(պետական եւ ՏԻմ մարմինների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ) պարտավոր է գրավոր հարցումին պատասխանել 5 օրվա ընթացքում: Սա ավելի կարճ է, քան Վրաստանի եւ Ադրբեջանի համանման օրենքներով սահմանված ժամկետը(Վրաստանում 7, Ադրբեջանում` 10 օր): Սակայն սկանդինավյան երկրներում եւ Էստոնիայում տեղեկատվությունը տրամադրվում է 1 օրվա ընթացքում: Հայաստանում օրենքի ընդունումից հետո, անցած 6 տարում տեղեկատվություն չտրամադրեու համար 50 գործ դատարան է մտել: Գյումրիի ՙԺուռնալիստների Ասպարեզ ակումբը՚ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում համայնքապետարաններին եւ հանրակրթական դպրոցներին գրավոր հարցում է ուղարկել: Դպրոցների տնօրեններից պահանջվել է տեղեկություններ տրամադրել աշակերտների թվի, ծնողական խորհրդի կազմի, ընդունած որոշումների, արտադասարանական վճարովի դասերի, իսկ համայնքների ղեկավարներից` ավագանու որոշումների, համայնքային ենթակայության կազմակերպությունների մասին: Տավուշի մարզի 62 համայնքների ղեկավարներից 38-ը չի պատասխանել հարցմանը, 28-ը ՙգերազանց՚ , 9-ը ` ՙբավարար՚ որակի պատասխան է տվել հարցմանը: Կողբի համայնքապետարանը ՙԱսպարեզ՚ ակումբից պահանջել է 4800 դրամ փոխանցել` փաստաթղթերի պատճենահանման եւ փաստային առաքման համար: Սա ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը բնական է համարում, գտնելով, որ Կողբի համայնքապետարանը հակված է տրամադրելու վերոհիշյալ տեղեկատվությունը: Վիճակն առավել վատթար է դպրոցների առումով: 
Մարզի 81 հանրակրթական դպրոցներից սոսկ Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցն է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Մեր ունեցած հավաստի տեղեկատվությամբ, դպրոցների տնօրենները հարցումն ստանալուց հետո դիմել են իրենց վերադասին`Տավուշի մարզպետարան: Կառավարության կողմից Հայաստանում ամենաբարձր գնահատականներ ստացած Տավուշի մարզպետարանում էլ դպրոցների ղեկավարներին խորհուրդ են տվել տեղեկատվություն չտրամադրել: Ինչպես հավաստեցին Լեւոն Բարսեղյանը եւ ծրագրի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Իջեւանում եւ Նոյեմբերյանում անցկացված սեմինարներին մասնակցած համայնքների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները իրազեկվելուց, ՙՏեղեկատվության ազատության մասին՚ օրենքին ծանոթանալուց հետո պատրաստակամություն են հայտնել տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Առաջիկայում եւս մի անգամ հարցում կարվի մարզի համայնքների ղեկավարներին եւ դպրոցների տնօրեններին: Թեեւ ՙԱսպարեզ՚ հակված չէ դատական գործեր նախաձեռնելու, ցանկանում է օրենքն ուսուցանել, սակայն առավել համառությամբ տեղեկատվություն չտրամադրող որոշ համայնքապետարանների ու դպրոցների դեմ հայց կներկայացնի: Մի ուշագրավ փաստ նշեց Լեւոն Բարսեղյանը: Լոռու մարզի համայնքապետարաններից մեկը ավագանու 48 որոշումներից յուրաքանչյուրը տրամադրելու համար, որպես արխիվային փաստաթղթի համար տեղական տուրք, 10 հազարական դրամ է պահանջելՙԱսպարեզից՚: Բնականաբար, ավագանու կողմից տեղական տուրք սահմանելու որոշումը չի կարող իրավական առումով գերակա լինել ՀՀ սահմանադրությունից եւ ՙՏեղեկատվության մասին՚ օրենքից: Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ շատ պաշտոնատարներ տեղեկատվությունը համարում են իրենց սեփականությունը` կուզեն կտան, կուզեն` ոչ, մինչդեռ նրանք միայն ընդամենը տնօրինում են դրանք: Բացի այդ, պետական եւ ՏԻՄ մարմինների, հանրային ծառայությունները պետք է պարտադիր հրապարակեն 13 տեսակի տեղեկատվություն` հիմնարկության աշխատակազմի, թափուր աշխախատեղերի եւ այլնի մասին:
 
Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1052 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 qaxaqaci  
0
Ajdpes el petq e liner, vor petakan pashtonjannerin ev nman volorti patasxanatunerin chi el hetaqrqrum texekatvutyan azatutyan masin orensdrutyuny: Da irenc hamar che, ajl xangarox hangamnanq e irenc ,, stverajin,, ashxatanqi hamar: Seminarnern el kich e,vor haskanan: Iravagitakcutyuny irenc hamar che: Shat voxjiuneli e,vor gone, mek dproc karoxacel we tramasdrwel tvjal texekatvutyuny: tox bolory sovoren ajd dprocic:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис