Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 10:04
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 26 » Տավուշի մարզ (թվեր եւ փաստեր)
14:22
Տավուշի մարզ (թվեր եւ փաստեր)
ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կազմավորվել են պատմական Հայաստանի 15 աշխարհներից 5-ի` Այրարատի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի եւ ՈՒտիքի գավառների եւ գավառամասերի հենքի վրա, բայց միայն Տավուշի մարզն է իր մեջ ներառում 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջանը) հիմնականում համապատասխանում է Գուգարաց աշխարհի Կողբափոր, կենտրոնական եւ արեւմտյան մասերը`(Իջեւանի տարածաշրջանը)` Կայեն եւ Կանգարք գավառներին: Հարավային մասը `(Դիլիջանի տարածաշրջանը) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արեւելյան մասերի `(Բերդի տարածաշրջանի) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս եւ Արցախ աշխարհի Քուստի գավառներում: 
Թշնամիները Հայոց աշխարհի վրա հարձակվել են բոլոր կողմերից, մասնատել մեր երկիրը: Մեզ է մնացել Մեծ Հայքի տարածքի ընդամենը 10 տոկոսը: Նրանք ամենաքիչը մեր երկրի պատմական տարածքում խորացել են հյուսիսիս` այժմյան Տավուշի մարզի կողմից: Տավուշի մարզի հյուսիսային մասում գտնվող Պապաքար լեռնագագաթից մինչեւ պատմական Հայաստանի բնական սահման հանդիսացող Կուր գետը 8 կմ է (ուղիղ գծով): Այժմ Պապաքար լեռնագագաթի վրա են խաչվում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանագծերը:
Տավուշի մարզն ունի 2.71 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հայաստանի մարզերի մեջ այն մեծությամբ 4-րդն է: Ամենափոքր տարածք ունեցողին` Արմավիրի մարզին, գերազանցում է ավելի քան 2 անգամ, բայց այդքան անգամ էլ զիջում է ամենամեծին` Գեղարքունիքին: Տարածքով մեր մարզը գերազանցում է ՄԱԿ-ի անդամ 23 երկրների ` Անդորային ( 0.5 հազ. քառ. կմ), Անտիգուա եւ Բարբուդային(0.4), Բահրեյնին(0.8), Լիխթենշտեյնին (0.2), Լյուքսեմբուրգին(2.6), Կիրիբատիին(2.2), Մալդիվներին (0.3), Մալթային (0.3), Մավրիկիային (2.0), Մարշալյան կղզիներին (0.2), Միկրոնեզիայի Դաշնային հանրապետությանը(0.7), Մոնակոյին (0.001), Նաուրույին (0.02), Պալաույին (0.5), Սան Մարինոյին (0.06), Սան- Տոմե եւ Պրինսիպիին(1.0), Սեյշելյան կղզիներին(0.5), Սենթ-Լյուսիային (0.5). Սենթ-Քիթս եւ Նեւիսին (0.3), Սենթ-վինսեթ եւ Գրենադիներին (0.4), Սինգապուրին (0.7), Տոնգային(0.7) եւ Տուվալույին (0.07):
Տավուշի մարզում ապրում է 134 հազար մարդ: Այդ ցուցանիշով մեր մարզը ՀՀ-ում վերջին տեղերում է: Այս ցուցանիշով Տավուշը մարզերից ամենափոքրին` Վայոց ձորին, գերազանցում է շուրջ 2 անգամ, բայց 3 անգամ էլ զիջում է ամենամեծին` Լոռու մարզին: Բնակչության թվով մեր մարզը գերազանցում է ՄԱԿ-ի անդամ 17 երկրների` Անդորային ( 60 հազար մարդ), Անտիգուա եւ Բարբուդային(80 հազար), Գրենադային (100 հազար ), Դոմինիկային( 70 հազար ) , Լիխթենշտեյնին (40 հազար), Կիրիբատիին (70 հազար), Միկրոնեզիայի Դաշնային հանրապետությանը (100 հազար), Մոնակոյին(30 հազար), Նաուրույին (10 հազար), Սան- Տոմե եւ Պրինսիպիին( 100 հազար), ), Սեյշելյան կղզիներին( 80 հազար), Սենթ-Քիթս եւ Նեւիսին(50 հազար), Սենթ-վինսեթ եւ Գրենադիներին (100 հազար), Տոնգային(100 հազար) եւ Տուվալույին (10 հազար):
ՀՀ ամենացածր կետը գտնվում է Տավուշի մարզի ծայր հյուսիսում` Դեբեդավան գյուղի մոտ, Դեբեդ գետի ափին: Այն ծովի մակերեւույթից ունի ընդամենը 375 մետր բարձրություն, սակայն այդ բարձրությանը չի հասնում Մերձբալթյան հանրապետությունների ոչ մի բարձրակետ:
Տավուշի մարզի ամենաբարձր լեռնագագաթը` Բովաքար(Հալաբ) ունի 3016 մ բարձրություն: Հայաստանում դրանից բարձր շատ լեռնագագաթներ կան, բայց այդ բարձրությանը չի հասնում Ավստրալիա մայրցամաքի ոչ մի լեռնագագաթ:
ՀՀ տարածքում հունվարյան ամենաբարձր միջին ջերմաստիճանը` 0.6 աստիճան, դիտվել է Դեբեդավանում: Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 11.7-ի, որն ամենաբարձրերից է ՀՀ-ում: Տավուշի մարզի տարածքում բացարձակ նվազ ջերմաստիճանը` -37, դիտվել է ծայր հարավում, բացարձակ առավելագույնը` 41, Դեբեդավանում: մարզում ամենաքիչ տեղումներ լինում հյուսիսային լեռնալանջերում` 300-350 մմ, ամենաշատը հարավային լեռնալանջերը` 600-650 մմ: ՀՀ-ում տարվա ընթացքում ամենաշատ անարեւ օրեր դիտվում են Իջեւանում (64 oր): Այստեղ արեւափայլի տարեկան տեւողությունը 2005 ժամ :
 ՀՀ ամենաջրառատ գետերից մեկը` Դեբեդը հոսում է մարզի հյուսիսարեւելյան սահմաններով, ավազանը 4050 քառ. կմ է, տարեկան հոսքը` 1131 մլ խոր.մ (ամենամեծը` ՀՀ-ում, չհաշված սահմանային Արաքսը), սակայն մարզի տարածքի մեծ մասը մտնում է Աղստեւ գետի ավազանի մեջ: Աղստեւը ՀՀ գետերից ամենատղմոտն է:
Տավուշը ՀՀ ամենաանտառապատ մարզն է: Նրա տարածքի շուրջ կեսը պատված է անտառներով: Իր հրաշալի բնաշխարհով մարզի ՀՀ եւ Հայկական լեռնաշխարհի ամենահետաքրքիր անկյուններից է եւ օրինաչափ է, որ ՀՀ-ում առաջինններից մեկը հենց այստեղ է կազմավորվել պահպանվող տարածք` ՙԴիլիջան՚ ազգային պարկը, որը 2002թ. վերակազմավորվել է որպես ազգային պարկ: 2009թ. տվյալներով` Տավուշի մարզում են գտնվում ՀՀ 2 ազգային պարկերից մեկը եւ 23 պետական արգելավայրերից 5-ը` Ախնաբադի, Արջատխլենու, Գանձաքարի, Իջեւանի եւ Գետիկի:
ՙԴիլիջան՚ ազգային պարկի կենտրոնական մասում է գտնվում ՀՀ ամենաանտառապատ, ամենամաքուր օդ ու ջրի քաղաքը` Դիլիջանը, ուր բացվել է ՀՀ առաջին առողջարանը( 1922թ.):

Ռուսլան Մալինյան
աշխարհագետ

Категория: Լուրեր | Просмотров: 1428 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис