Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 02:21
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 24 » ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՆ ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔԵԼ
16:51
ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՆ ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔԵԼ
Մարզպետների աշխատանքի գնահատման նոր մեթոդը կատարելագործվում է

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2009 թվականին մարզպետների աշխատանքների գնահատման վերաբերյալ կառավարության անդամների եւ մարզպետների մասնակցությամբ։ Վարչապետը, անդրադառնալով քննարկման կարեւորությանը, նշել է. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, եւ փորձ է արվում համալիր ձեւով աշխատանքները գնահատել։ Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք եւ լսենք նաեւ մարզպետների մեկնաբանությունները եւ գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ։ Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»։

Նախարարները եւ մարզպետները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետին մարզերում կատարված աշխատանքների ցածր գնահատականների վերաբերյալ։

nullԸնդհանուր գնահատականով առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը։ Տիգրան Սարգսյանը բավական ուշագրավ է համարել մարզերի ցուցանիշների միջեւ տարբերությունը։ Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները, ցուցանիշները վերլուծության ենթարկելով, պետք է հասկանան իրենց թույլ կողմերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010 թվականին այդ բացթողումները վերացնելու համար։

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը զեկուցել է վարչապետին, որ չնայած նախարարությունների հետ համատեղ հրամաններով սահմանվել են գնահատման չափորոշիչներ, այնուամենայնիվ, որոշ չափորոշիչներով մարզպետների իրական աշխատանքը գնահատելը դժվար է։ Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ փոխվարչապետը նշել է, որ ներկա պահին որեւէ պաշտոնական տարաձայնություն մարզպետների եւ նախարարությունների միջեւ չկա։
Խորհրդակցության ավարտին վարչապետը, ամփոփելով քննարկման արդյունքները, ընդգծել է. «Հասկանալի է, որ մեթոդաբանությունը դեռեւս պետք է կատարելագործվի։ Երեւի մեկ ամսվա ընթացքում այս աշխատանքներն ավարտենք, որպեսզի ի սկզբանե չափանիշները հայտնի լինեն։ Նախարարները, առաջին փորձից ելնելով, դիտողություններ, առաջարկություններ կանեն, որ մեթոդը դառնա էլ ավելի հստակ, հասկանալի»,-նշել է վարչապետը` համաձայն կառավարության կայքէջի:

Категория: Լուրեր | Просмотров: 947 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ԳԱՅԱՆԵ  
0
ԵՐԲ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀԵՏ
ՄԵՂՄ ԱՍԱԾ ՉԳԻՏԵՄ ԾԻԾԱՂԵՄ ԹԵ ՀԻՇԵՄ ԽՈՐԵՆԱՑՈՒ <<ՈՂԲԸ>>

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис