Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.23, 17:29
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 1 » Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում
17:48
Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում
nullՍեպտեմբերի 28-ից Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը խաղող է ընդունում: Առաջին երկու օրերին հանձնվել է շուրջ 50 տոննա բերք: Բերդի ընդունման կետը շուրջ 4000 տոննա խաղող կմթերի: Ընդունման գինը 120 դրամ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի վկայությամբ` Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը հոկտեմբերի 2-ից սկսած, ընդհանուր քանակով 1000-1500 տոննա հումք կընդունի: Բերդավանի գինու գործարանն էլ նախատեսում է 500-1000 տոննա խաղող ընդունել: Այստեղ բերքի ընդունումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Ակնկալվում է, որ այս գործում Բերդավանի գինու գործարանի սեփականատերը կհամագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ: Պ-Մելիքջանյանին հարցրի Աչաջուր, Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն, Պառավաքար եւ Վարագավան գյուղերի վերջերս կարկտահարված խաղողի ճակատագրի մասին: Գյուղվարչության պետն ասաց, որ կարկտից քիչ վնասված խաղողը Բերդի ընդունման կետը ընդունում է, իսկ առավել կարկտահարված խաղողից գյուղացիներն օղի են թորում:
Իջեւանի գինու գործարանի տնօրեն Անդրեյ Սարգսյանից տեղեկացա, որ գործարանը Տավուշի մարզում մթերումը կսկսի հոկտեմբերի 3-ին, ընդհանուր առմամբ կընդունվի 500-600 տոննա` կգ-ը 90-140 դրամով: 140 դրամով կընդունվի «Սապերավիե տեսակի խաղողը, 110 դրամով` կարմիր եւ սեւ գույնի խաղողը, 90 դրամով սպիտակ` "Բանանց", "Ռիկացիթելի", "Լարվար" սորտերը: Պ-ՆՍարգսյանի հարցրի, թե 90 դրամը ցածր չէ՞ խաղողի նախապես հայտարարված ընդունման գներից, նա էլ հակադարձեց` տեղյա՞կ եք, որ Արարատյան դաշտում 80-100 դրամով խաղող է ընդունվում: Ի դեպ, Իջեւանի գինու գործարանը Արարատյան դաշտում կգ-ը 100 դրամով արդեն 50 տոննա կարմիր խաղող է ընդունել, եւս 100 տոննա էլ կընդունի: Այս տարվա սկզբին Իջեւանի գինու գործարանի սեփականատերը փոխվել է: Հիմա ու՞մ ձեռքին է գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Այս հարցին գործարանի տնօրենը չցանկացավ պատասխանել:

Ոսկան Սարգսյան
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 1451 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис