Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 01:26
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 26 » Վահե Բայրամյան
13:51
Վահե Բայրամյան
Ծննդավայրիս
Իմ ծննդավայր, իմ չքնաղ գյուղակ,
Դու լեռների մեջ մեջ ծվարած հյուղակ:
Դու սեպ ժայռերի գլխին արծվաբույն,
Դու երակներովս հոսող մի բոսոր արյուն:
Ինձ համար դու իմ մանկության օրրան,
Իմ պատանեկիկ սիրո հանգրվան:
Իմ չքնաղ երկրիս երազ ոսկեթել,
Իմ անուրջներիս ալմաստ ու մարջան:
Իմ գյուղ Բաղանիս, իմ հայրենի տուն,
Դու իմ մայր օջախ սուրբ զանգակատուն:
Կմնաս հավերժ դու իմ սրտում ծով,
Քեզ գովերգեմ ես իմ երգերով:


Պապս

Մեր դռան շեմի կանաչ բռնչնին
Արմատները խոր ձգել է գետին:
Տարածել է վեր կանաչ սաղարթը,
Ուզում է պահել հինն ու ադաթը:
Հզոր մխրճվել` կպել է հողին.
Նման է պապիս-կանաչ բռնչնին:
Պապս է իր ձեռքով տնկել այդ ծառը,
Մաքրել է կողքի մացառն ու քարը:
Չգիտեմ` գիտե՞ր իմ պապը
Չինացու ասած այն ասացվածքը.
ՙԵթե կուզես մարդ-անուն հանել,
Պետք է ծառ տնկել, ընտանիք կազմել ու տուն կառուցել՚:
Չգիտեր գուցե, բայց այդպես է արել.
Ծառ է նա տնկել, ընտանիք կազմել ու տուն կառուցել...
Մեր դռան շեմի կանաչ բռնրչնին
Հիշեցնում է ինձ իմ բարի պապին:


Առաջին անգամ չէ, որ ՙՏեսանկյունը՚ էջ է տրամադրում նորաթուխ ստեղծագործողներին` հավատով, որ գուցեեւ մի օր նրանք կսանձեն հրեղեն Պեգասին եւ իրենց ավելի հասուն ու ավելի հղկված, կատարյալ խոսքը կասեն քերթողական գերդաստանում: Հենց այս միտում-ցանկությամբ էլ ընթերցողն ենք ներկայացնում Վահե Բայրամյանին ու նրա ստեղծագործություններից մի քանիսը: Ծնվել է 1989թ. Բաղանիս գյուղում: Այժմ սովորում է Հայստանի պետական ագրարային համալսարանում: Ստեղծագործում է դպրոցական տարիներից: Հաջողություններ մաղթենք ուսման մեջ եւ բարի երթ պոեզիայի աշխարհում:

Սամվել Բեգլարյան
Категория: Լուրեր | Просмотров: 1002 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис