Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 09:36
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 22 » Վասն զորակոչի, անասնագողությունների եւ գրագիտություն չսիրող քարտուղարների
02:53
Վասն զորակոչի, անասնագողությունների եւ գրագիտություն չսիրող քարտուղարների
Հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեցին այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, աշնանային զորակոչի խնդիրները, զորահավաքային նախապատրաստության հարցեր, 2009թ. 9 ամիսներին համայնքների բյուջեների կատարողականը, սահմանամերձ գյուղերում անասնագողությունների հիմնահարցը: Մարզի 4 տարածքների զինկոմները զեկուցեցին, որ գարնանային զորակոչի առաջադրանքը գերակատարվել է, վստահեցրին, որ աշնանային զորակոչի առաջադրանքն էլ կկատարվի:
 Զեկույցների եւ քննարկումների ընթացքում բացահայտվեցին զորակոչին առնչվող շատ խնդիրներ: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ բժշկական հանձնաժողովները որոշ մասնագիտությունների գծով պահեստային բժիշկներ չունեն, հանձնաժողովի որոշ անդամներ պատկառելի տարիքի են: Մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանի խոսքերով` հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը ուսումնական զենք չունի, որոշ դպրոցներ զենքի պահպանման սենյակներ են կահավորել եւ ուսումնական զենք ունենալու հայտեր ներկայացրել: Մի շարք համայնապետարանների կողմից թիվ 2 ամփոփաթուղթը խախտումներով է լրացվել, դրանցից դուրս են մնացել զորակոչի ենթակա անձինք, ընդգրկվել օտարերկրյա քաղաքացիներ: Նախազորակոչային տարիքի պատանիների կցագրման ցուցանիշի վրա բացասաբար է ազդում հետեւյալ հանգամանքը: Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների մի մի մասը կարճ ժամանակ Տավուշի համայնքներում ապրելուց հետո ` հիմնական բնակության է մեկնել այլ երկրներ: Նրանք, սակայն, հասցրել են հաշվառվել գրանցամատյաններում: Հիմա նրանց որդիները, որոնք այդպես էլ ՀՀ քաղաքացի չեն դարձել, հաշվառված են թիվ 2 ամփոփաթղթում: Համայնքների ղեկավարները նրանց անունները ցուցակի մեջ ներկայացրել են զինկոմիսարիատներ: Նման կերպ ներկայացվել են նաեւ արտերկիր հիմնական բնակության մեկնած տավուշցիների անունները: Դրա հետեւանքով արհեստականորեն իջնում է մարզում կցագրման ցուցանիշը: Գրանցամատյանները ճշգրտելու կարիք կա, սակայն դա կարող է արվել միայն կառավարության միջոցով: Առկա է լրացուցիչ բժշկական հետազոտման համար մարզից Երեւան մեկնող զինակոչիկներին պետբյուջեից դրամական համարժեք փոխհատուցման խնդիրը: Մայրաքաղաք մեկնելու տրանսպորտային սակագները բարձրացել են, սակայն զինակոչիկներին փոխհատուցումը հին` ավելի ցածր գնով է կատարվում: Դեռ չհաշված, որ զինակոչիկները ստիպված են մայրաքաղաքում տրանսպորտի հավելյալ ծախսեր կատարել` Երեւանում հաճախ դժվարությամբ գտնելով մասնագիտացված բուժհիմնարկի տեղը: Տավուշի մարզպետարանը դրամական համարժեք փոխհատուցման հարցով դիմել է տարածքային կառավարման նախարարություն: Իջեւանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանը իր զեկույցում մասնավորապես նշեց, որ զորակոչին առնչվող հարցերում որոշ համայնքապետարաններ թերանում են: Իջեւան քաղաքում ծխամատյանները վատ վիճակում են, լրացված են ջնջումներով, առանձին թերթերի վրա, բացակայում են զինակոչիկների ծննդյան թվերը, անձնագրային բաժանմունքի հետ համագործակցություն չկա, հաշվառումից որոշ անձինք հանվել են, սակայն ծխամատյաններում այդ մասին նշումներ չկան: Քաղաքապետարանի աշխատակիցների պատճառաբանությամբ` տվյալների քարտադարանը գտնվում է անձնագրային բաժանմունքում, իսկ այն իրենց տվյալներ չի տրամադրում : Իջեւանի զինկոմի համոզմամբ ` զինհաշվառման վիճակի բարելավման համար հարկավոր է կարգադրել ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժանմունքին, որպեսզի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները կարողանան օգտվել քարտադարանից: Բժշկական հետազոտման տեխնիկական առումով էլ խնդիր կա: Իջեւանում ռենտգեն սարքավորումը հին է, նկարները անորակ են ստացվում: Գարնանային զորակոչի ընթացքում այդ տարածաշրջանից զորակոչվածներից ոմանք հանրապետական հավաքակայանում, որակյալ ռենտգեն սարքավորումով թոքերը լուսանկարելուց հետո, ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել: Սահմանամերձ մարզում այս տարի թերակատարվել է ռազմական բուհերը համալրելու առաջադրանքը: Ռազմական բուհերում քննություն հանձնած տավուշցիների կեսն էլ բուհ չի ընդունվել: Ռազմական բուհեր ընդունվելու համար հիմնականում ներկայացվել են միջակ առաջադինությամբ շրջանավարտներ: Զարմանալի է, որ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու հավակնող պատանիների մեջ եղել են առողջական լուրջ խնդիրներ ունեցողեր:
2010թ. Տավուշի 4 գյուղերում փորձնական մարդահամար պիտի անցկացվի: Վիճակագրական ազգային ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը խոսելով փորձնական մարդահամարի նախապատրաստական աշխատանքների մասին` նշեց, որ եղել է այդ համայնքներում, հրահանգավորել համայնքապետարանների քարտուղարներին, սակայն վիճակը խիստ մտահոգիչ է: Համայնքային գրքերը շատ վատ են վարվում, դրանցում կան դատարկ էջեր, քարտուղարների ձեռագրերից տարբերվող ձեռագրերով գրառումներ: Համայնքապետարանների քարտուղարներից նման անմխիթար վիճակը բացատրում են նրանով, որ իրենք գրագիտության սեր չունեն, մի քարտուղար էլ գրանցում չի կատարում` պատճառաբանելով, թե ինքն բոլորին անգիր գիտի` ասաց Ա. Աչինյանը: Մարզխորհրդի նիստում քննարկվեց անասնագողությունների հարցը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա 9 ամիսներին մարզում հանցագործությունների բացահայտման տոկոսը բարձր է միջին հանրապետականից: Սակայն 2009թ. Տավուշի սահմանամերձ 13 գյուղերում 83 խոշոր եղջերավոր անասուն է գողացվել: Նա անասնագողությունների հարցում մեղադրեց գյուղապետերին, ովքեր, ոստիկանապետի կարծիքով, շատ անտարբեր են, գյուղերը մթության մեջ են թողել: Ոստիկանությունը անասնագողությունները կանխելու համար սահմանամերձ գյուղերում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Մարզի ոստիկանապետը գյուղապետերին այս գործում համագործակցելու կոչ արեց` վստահեցնելով, որ անասնագողությունները կբացահայտվեն: Չբացահայտված բազում անասնագողությունների մասին «Առավոտում» իմ հրապարակումներն ակնհայտորեն նյարդայնացրել էին մարզի գլխավոր ոստիկանին, ով իր ելույթի ժամանակ լրագրողիս խորհուրդ տվեց իրեն լուսանկարել: Երրորդ շարքի կենտրոնում գտնվող իմ տեղից արձագանքեցի, որ կլուսանկարեմ բռնված անասնագողերին: Սահմանամերձ գյուղերում գիշերային լուսավորություն անցկացնելու մասին մարզի ոստիկանապետի խորհրդի կապակցությամբ նշեմ, որ ոսկեվանցի Էդիկ Գարդիշյանի անասնագոմի գլխին մեծ լամպ էր վառվում, սակայն դա չխանգարեց գողերին: Սուղ բյուջե ունեցող համայնքը ի՞նչ միջոցներով պիտի բոլոր փողոցները լուսավորի եւ դեռ կարողանա ծախսը փակել: Սահմանամերձ գյուղերում կատարված անասնագողությունների կապակցությամբ գյուղապետերին մեղադրելը նույնն է, թե ֆուտբոլային թիմի պարտության համար մեղադրես ոչ թե ֆուտբոլիստներին, ոչ թե մարզչին, այլ` թիմի երկրպագուններին, որ իրենց բացականչություններով լավ չեն աջակցել թիմին:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1053 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис