Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 14:09
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 17 » Վերաքվեարկության վնասը կամ մեծ պակասորդ
10:38
Վերաքվեարկության վնասը կամ մեծ պակասորդ
2009-ի նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չբացահայտեցին հաղթողին: Դեկտեմբերի 13-ի վերաքվեարկության արդյունքում ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը հաղթեց գործող գյուղապետ, անկուսակցական Պավլիկ Ղալթախչյանին: Հավաստի աղբյուրներից ՙԱռավոտի՚ թղթակցին հայտնի դարձավ, որ համայնքապետարանի գանձարկղում եղել է ավելի քան 7 միլիոն դրամի պակասորդ: Գանձարկղի աշխատողը, ով նախկին համայնքապետի հորեղբոր աղջիկն է, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Համայնքի նոր ղեկավար Համո Գեւորգյանը դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի այստեղ ֆինանսական ստուգում անցկացվի: Բացի այդ, աճուրդով, մոտ 1 միլիոն 150 հազար դրամով վաճառվել է համայնքապետարանի ծառայողական ՙԳազ-31՚ մեքենան, որը 1-2 տարի առաջ գյուղապետարանը շուրջ 8 հազար դոլարին համարժեք դրամով էր ձեռք բերել: Ներկայումս բացակայում է համայնքապետարանին պատկանող ՙԲելոռուս՚ մակնիշի շարժիչը եւ այլն: Այս հարցերի առթիվ պարզաբանումների համար դիմեցի Համո Գեւորգյանին, սակայն նա չցանկացավ որեւե բան հայտնել:


Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 909 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис