Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 01:36
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 5 » Վրաստանի փախստակնները ուզում են վերադառնալ իրենց տուն
18:23
Վրաստանի փախստակնները ուզում են վերադառնալ իրենց տուն
- Ես չէի հավատում, որ պատերազմ կլինի, կարծում էի հաջորդ օրը տուն կվերադառնանք, - ասում է Մայա Ռոմելաշվիլին: Նա 2008թ.-ի վրաց-օսական պատերազմի փախստականներից է: 
- Մենք փախանք, երբ պատերազմը սկսվեց: Օգոստոսի 7-ն եղբայրս մեքենայով եկավ, մեզ տարավ, չհասցրինք ոչինչ վերցնել: Երբ տնից արդեն հեռացել էինք, ռազմական գործողությունները արդեն սկսվել էին, ռումբի ձայներն էին լսվում:
Առկա անհանգստությանը, հուսահատությանը, վախին գումարվել էր նաև այն հանգամանքը, որ Մայան այդ ժամանակ հղի էր:
-Շատ դժվար էր, երեխայի համար էի շատ անհանգիստ: Երեխան ծնվեց դեկտեմբերի 27-ին, Գորիի հիվանդանոցում, -հիշում է Մայան: 
  Այժմ Մայայի ընտանիքը ապրում է Բերբուքիում: Այստեղ ապաստանել են 2008 թ.-ի վրաց-օսական պատերազմի 500 փախստականներ: Վրաստանի կառավարության և միջազգային մի շաք կազմակերպությունների օգնությամբ Բերբուքիում կառուցվել է 134 ժամանակավոր կացարան: 
- Այս մարդիկ փախաստականի կարգավիճակ ունեն, որի համաձայն ստանում են ֆինանսական օգնություն: Ընտանիքի ամենատարեց անդամը ստանում է 30 լարի, մյուսները` 25: Նրանք օգնություն են ստանում նաև սննդի ձեւով, որը տրամադրում են Կարմիր Խաչը, ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակեպություններ: Ամեն ամիս նրանք ստանում են ձեթ, ալյուր, շաքար, աղ, մակարոն: Բոլոր ժամանակավոր կացարաննեում կա բնական գազ և հոսանք, -ասում է փախստականների ադմինիստրացիայի ղեկավար Սոսո Բեժանաշվիլին:
- Հումանիտար օգնությունը, որ տալիս են, բավարարում է, բայց դե երեխային հո մենակ մակարոն չես տալու: Նա նաև միս է ուզում, նրան վիտամիններով հարուստ սնունդ է պետք, - ասում է Մայան: 
- Փախստականների մեծ մասն այսօր գործազուրկ է, և ըստ Սոսո Բեժանաշվիլիի` նրանց միայն 20 տոկոսն է աշխատում: 
- Այսօր մեր առաջնային խնդիրն է փախստականներին ապահովել աշխատանքով: Պետությունը մշակել է 4-ամյա ծրագիր, որի նպատակն է կենցաղային պայմանների բարելավումը, աշխատանիքով ապահովումը: Եվ այս երկրորդ ալիքի փախստականնեի խնդիրների լուծումը շատ չի ձգձգվի, - ասում Գորիի շրջանի ղեկավարության ադմինիստրացիայի առաջին տեղակալ Զուրաբ Չխեիձեն:
- Բացի այս փախստականներից, Վրաստանում կան նաև առաջին ալիքի փախստականներ, որոնք այդ կարգավիճակը ստացել են 1990-ականներին: Այս փախստականների մի մասն այսօր էլ գործազուրկ է:
Ավագ որդին մոտակա գյուղի դպրոցն է հաճախում պետության հատկացրած անվճար ավտոբուսով: Այս տարի նրան է միանում նաև մյուս եղբայրը: Եվ Մայան ստիպված է հոգալ նաև գրքերի ու գրենական պիտույքների ծախսը:

- Դեսևում, որտեղ մենք առաջ ապրում էինք, սեփական տուն ունեինք` մեծ սենյակներով ու մառանով: Կով էինք պահում, միշտ կաթնամթերք էինք ունենում: Ամուսինս փայտի գործով էր զբաղվում, խնձոր էինք վաճառում, ավելի լավ էինք ապրում, - հիշում է Մայան: 
Ժամանակավոր կացարաններում 3 փոքր սենյակ է, մառան է լ չկա: 
- Կարտոֆիլի բերք ունենք, բայց չգիտենք, որտեղ պահենք: Հիմա էլ մի քանի կոմպոտ եմ արել ու տանը դրել: Ուրիշ տեղ չունենք, -ասում է նա:
- Ջրի ծորակը դրսում է, որտեղից Մայան օգտվում է հարևանների հետ: Զուգարանը նույնպես դրսում է:
-Այստեղ շատ պակաս բան կա: Ես կարոտում եմ մեր տունը: Քո տունը մնում է քո տունը: Սպասում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի ու վերադառնանք մեր նախկին տները,
- ասում է Մայան:

Մերի Մամյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆ. 2-րդ կուրս
Ք. Նոյեմբերյան

 

Категория: Լուրեր | Просмотров: 861 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис