Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.18, 15:02
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 3 » Խանդի՞ պատճառով
23:42
Խանդի՞ պատճառով
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում ամբողջությամբ այրվել է Սարիբեկ Պետրոսյանի երկու սենյականոց բնակարանը: Հրդեհը տեղի է ունեցել գիշերվա ժամը երեքին: Իջեւանից ժամանել է հրշեջ երկու մեքենա, կրակը մարել , սակայն տան գույքից ոչինչ չի փրկվել: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ով մի քանի անգամ եղել է դեպքի վայրում, ասում է, որ  հրդեհաշիջման աշխատանքների  հետեւանքով տուժել է նաեւ Սարիբեկի ներքեւի հարեւանի` Ալեք Հովսեփյանի  բնակարանը, ուր  տոննաներով ջուր է լցվել: Ազատամուտի բնակիչները կարծում են, թե  Մարտունու շրջանից այստեղ վերաբնակված, մոտ 75 տարեկան Սարիբեկն անհարկի խանդում է ազգությամբ թաթարուհի, 60-65 տարեկան իր կնոջը եւ այդ պատճառով տան գույքը ժողովել է բնակարանի կենտրոնում եւ կրակի մատնել: Սարիբեկ Պետրոսյանը պահակ է աշխատում, չափահաս զավակները բնակվում  են Ռուսաստանում :  Նա  հրդեհի պատճառի մասին գյուղապետին ասել է, թե իր կինն է հարդուկը մոռացել անջատել: Սակայն գիշերվա 3-ին` ի՞նչ հարդուկ: Իջեւանի հրշեջ տեսչության պետ Կառլեն Մատինյանից տեղեկացա, որ դեպքը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման հետեւանքով եւ այդ կապակցությամբ Իջեւանի ոստիկանությունը քննություն է կատարում: Ի դեպ,Հայաստանի  ոստիկանության վեբ կայքում  այս դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 958 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис