Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 03:20
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 2 » ԸՆԴԴԵԵՄ "ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ"
11:37
ԸՆԴԴԵԵՄ "ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ"
nullՆոյեմբերյան քաղաքի ավտոկայանում մեկին հարցրի, թե չի՞ ժամանել, արդյոք, Երեւանից մի քանի ժամ առաջ դուրս եկած միկրոավտոբուսը:
Քիչ անց ինձ մոտեցավ մոտ քսան տարեկան մի աղջիկ: Երեւում էր, որ տեղացի չէ:
-Դու՞ք էլ եք սպասում Երեւանի միկրոավտոբուսին,- հարցն ընդամենը զրույց սկսելու առիթ էր, որից նա սահուն անցում կատարեց դեպի հոգեւոր ոլորտ` Աստված եւ Եհովա: Դրանից հետո, մինչ օրս նա եւ իր ընկերուհիները մի քանի անգամ թակել են Նոյեմբերյանի շենքերի բոլոր բնակարանների դռները, բաժանել իրենց ՙԴիտարան՚ ամսագրի օրինակները, հոգեւոր թեմաներով զրուցի բռնվել, դավանել իրենց ուսմունքը: Ժամանակ առ ժամանակ սահմանամերձ քաղաքում գործող ՙվկաների՚ կազմը որոշակիորեն փոփոխվում , սակայն նրանց գործունեության նպատակը նույնն է մնում: Ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում: Այն, ինչ ներկայումս չի անում հայ առաքելական եկեղեցին( սովորական շփում հասարակ մարդկանց հետ, հարցուփորձ նրանց դարդ ու ցավից), չեն զլանում ՙեհովայի վկաները՚: Հայ առաքելական եկեղեցին Տավուշի մարզում բազում եւ բազմապիսի խնդիրներ ունի: Ճշմարիտն ասած` հեռավոր եւ սահմանամերձ մարզը միշտ էլ պակաս հավատացյալ է եղել, քան օրինակ, Արարատյան դաշտի բնակչությունը: Տավուշում հեթանոսական ավանդույթներ ունեցող Վարդավառն ավանդաբար ավելի շուքով է նշվում, քան որեւէ քրիստոնեական տոն, բացառությամբ Քրիստոսի ծննդի, այն էլ որպես տարեմուտ է տոնվում: Շուրջ 8 ամիս է, ինչ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ստանձնել է Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդի պաշտոնը: Նախկին փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը այժմ հոգեւոր ծառայություն է մատուցում Իսպանիայում: Թորգոմ վարդապետի խոսքերով, այս ընթացքում բավականաչափ գործեր է արվել: Դիլիջան քաղաքում կահավորվել է փոխառաջնորդի ծառայողական բնակարան, Իջեւանում ձեւավորվել գրասենյակ, ուր աշխատում է փոխառաջնորդարանի աշխատակազմը, բարելավվել է փաստաթղթաշրջանառությունը, կարգի բերվել փոխառաջնորդարանի ծառայողական երկու մեքենաները, մարզի հոգեւոր սպասարկողները ձեւակերպվել են որպես աշխատողներ` սոցիալական հիմնադրամին համապատասխան մուծումներով: Բերդի տարածաշրջանում նշանակվել է նոր քահանա, ով ծառայողական բնակարան ունի: Բերդ քաղաքում եկեղեցի չկա: Փոխառաջնորդն ասաց , որ հետամուտ է լինելու այստեղ շուտափույթ եկեղեցի կառուցելուն: Դիլիջան քաղաքում եւս եկեղեցի չկա, ավելի քան 15 հազար բնակչությամբ առողջարանային քաղաքը կարիք ունի աղոթատեղիի: Իջեւան քաղաքում արդեն մի քանի ձգձգվում է բարեգործի կողմից կառուցվող եկեղեցու գործարկումը: 2006թ. հոկտեմբերի 2-ին կառավարությունը որոշել հաստատել Նոյեմբերյան համայնքի վարչական սահմանների նկարագիրը եւ համայնքի վարչական սահմաներում գտնվող պետական հողերը հանձնել համայնքին: Զարմանալի է, սակայն 1848թ. կառուցված, 1903թ. նորոգված քաղաքի միակ` Սուրբ Սարգիս եկեղեցին այդ փաստաթղթով համայնքի վարչական սահմաններում չկա: Եկեղեցու տարածքը գրանցված չէ անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումում: Հարկ է եկեղեցու տարածքը կադաստրում գրանցել եւ փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն: Դրա համար հավանաբար հարկ կլինի դատարան դիմել եւ եկեղեցուն, որպես տարածքի 10 տարի ՙանընդմեջ, բացահայտ եւ բարեխիղճ՚ օգտագործող ճանաչելով` լուծել տարածքի իրավաբանական պատկանելության հարցը: 1997թ. հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժից, ի թիվս բազում այլ կառույցների, Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ : Շուրջ 8 տարի հոգեւոր օջախը վթարային էր, եւ ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցու կից հովվատանը: Փոքրիկ հովվատունը չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, ովքեր շնչահեղձ էին լինում խնկի եւ վառվող մոմերի հոտից: Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ եկեղեցու հիմնանորոգումն սկսվել է 2005թ. հոկտեմբերին: Չնայած կառույցի նորոգումը հիմնականում ավարտվել է, սակայն դեռեւս աշխատանքներ կան իրականացնելու: Եկեղեցուն կից տարածքում գործում է 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգ է ներկայացնում: Այն ժամանակավոր տեղափոխել են եկեղեցուն կից , սակայն ենթակայանի համար նոր տարածքի հարցը դեռեւս չի լուծվել: Ժամանակին քաղաքի բնակիչներից մեկը, որ եկեղեցու մերձակա տարածքում է ապրում, համաձայնություն էր տվել իր այգուց ենթակայանի համար անվարձահատույց տեղ հատկացնել: Սակայն հիմա այդ քաղաքացին փոշմանել է, եւ իր տարածքի համար համապատասխան փոխհատուցում է պահանջում: Բացի այդ, ենթակայանի համար նախատեսվող տարածքը երկու ընտանիքների սեփականությունն է հանդիսանում: Թորգոմ վարդապետ Մանուկյանը մարտի 1-ին լինելով Սուբ Սարգիս եկեղեցու տարածքում` ծանոթացավ իրավիճակին: Նա էլեկտրական ենթակայանի հավանական տեղակայման վայր նշեց եկեղեցուն կից հովվատան վերեւի մասը: Սակայն չլուծված է մնում մի հարց` ո՞վ պետք է ֆինանսավորի ենթակայանի վերատեղադրման ծախսերը: Այս խնդրի մասին տեղյակ է նաեւ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Գլադունչիկը: Բացի այդ, եկեղեցին պետք է արեւմտյան կողմից մուտք ունենա, հարկ է աստիճանահարթակ տեղադրել: Հիմա այստեղ կիսաքանդ վիճակ է , ուր հեշտությամբ կարելի է ոտք կոտրել:Մուտքի կառուցումը եւս ծախս է, որը սպասում է իր հովանավորին: Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդն ասաց, որ Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցվելու, ելույթ կունենա եկեղեցական երչախումբը: Երգչախումբն արդեն ձեւավորված է, դրա անդամները ռոճիկ կստանան: Սակայն չլուծված է մնում երաժշտական գործիքի հարցը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի մոտ խորհրդակցության ժամանակ նշվեց նվագակցող գործիքի գինը` 750-800 դոլար: Նոյեմբերյանի քաղաքապետարանի սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս այս հարցում եկեղեցուն աջակցել, եւ վերստին հարկ կլինի ապավինել տարածքի գործարարների աջակցությանը: Նրանցից մեկը, քարի արդյունահանմամբ զբաղվող Պավլիկ Ղուլիջանյանը տրամադրել է Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի քարերը: Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում մինչեւ հիմա շինարարական տախտակամած է. անվանի նկարիչ Հենրիկ Մամյանը որմնանկարներով զարդարում է իր ծննդավայրի եկեղեցին: Նկարիչը բնակվում է Երեւանում, տարիքն էլ առաջացած է, ուստի այս գեղեցիկ գործը դանդաղ է արարվում: Լուծված չէ նաեւ եկեղեցու ջեռուցման եւ լուսավորության խնդիրը: Եկեղեցում ամռանը զով է, սակայն ձմռան ամիսներին ցուրտը նեղում է հավատացյալներին: Թորգոմ վարդապետ Տոնիկյանը աստծո տաճարի չլուսավորվելու առիթով դիտողություն արեց Նոյեմբերյանի տարածշրջանի քահանա Տեր Հրայր Բեջանյանին, ասելով, որ երկու լամպ տեղադրելու համար վերադաս ատյաններ դիմելու հարկ չկա: Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատան մուտքի մոտ Վոլգոգրադում բնակվող նոյեմբերյանցի գործարար Սեդրակ Մամյանի կողմից կառուցվող մատուռի հետ կապված էլ հարց կա: Կառույցը նույնպես գրանցված չէ անշարժ գույքի կադաստրում: Թորգոմ վարդապետի խոսքերով` կա Ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգը` չօծել այն նորակառույց եկեղեցիները, մատուռները, որոնք չունեն հողի հատկացման, սեփականության գրանցման վկայական կամ գտնվելով մասնավոր տարածքներում` մատչելի չեն բոլոր հավատացյալների առաջ:
Երիտասարդ եւ եռանդուն Թորգոմ վարդապետը համոզմունք ունի սահմանամերձ մարզում տարածված աղանդավորության մասին.
null- Աղանդավորական շարժումները նպատակ ունեն թուլացնելու ազգային նկարագիրը, մի բան, որ հակասում է Աստծու արարչագործությանը, քանզի Աստված ինքն է ստեղծել ազգային առանձնահատկությունները: Հայ ժողովուրդը իր գենետիկայով կրում է Աստծո հրամայականը եւ այս տարածաշրջանից դուրս կմղի, կհեռացնի նման չար, սատանայական քայլերն ու մոտեցումները:
 


Ոսկան Սարգսյան

Հ.Գ. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վերջերս ՙՀետքի՚ կողմից կազմակերպված հարցման ժամանակ , պատասխանելով մարզի բնակչի հարցին ասել էր. ՙՀուսով ենք, որ առաջիկայում Տավուշի մարզը նաեւ իր առանձին թեմը կունենա՚: Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդը անտեղյակ էր նման հեռանկարին, ասելով միայն, որ այդ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությանն է պատկանում: Իսկ Տավուշի փոխառաջնորդարանն ինքնուրույն է վարչական հարցերում:

Категория: Լուրեր | Просмотров: 1156 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 armen  
0
shat e hishecnum hnger Panjunun:<<qichm para
garkeq>> ap jan karevorn arvac e avton,tunn ugrasenyakn ka, mnacacn manrunqner en

1 voskepar  
0
цавн айнн э,вор hай еховаканерн сксел эн айци гал Русастанум апрох hайери бнакаранер@.Амен тех ев амекн патмум эн нуйн@:зангум эн ерку-ерек гехецкуhи ахчикнер,ев парз hайеренов сксум иренц карозчутьюн@....

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис