Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 02:00
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 23 » ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈւԼԱՐՅԱՆԸ
13:34
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈւԼԱՐՅԱՆԸ
nullԱ. Ղուլարյան. «Դատարկախոսը ցանկացած պարագայում խոսում է, իսկ աշխատողը` աշխատում»






Մաթոս
– Կուզենայի իմանալ, թե ինչպիսին են Ձեր հարաբերությունները թեմի նորանշանակ առաջնորդի հետ: Կա՞, արդյոք, գործնական համագործակցություն եւ փոխըմբռնում: Ի՞նչ համատեղ ծրագրեր եք նախատեսում:

Երեւի դուք նկատի ունեք Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդին` Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանին, քանի որ մեր թեմը դեռեւս չի առանձնացել, թեեւ հուսով ենք, որ առաջիկայում Տավուշի մարզը նաեւ իր առանձին թեմը կունենա: Իմ եւ Տավուշի մարզի փոխառաջնորդի հարաբերությունները, թե անձնական, թե գործնական, շատ նորմալ են: Տեր Թորգոմն իր տեսակով շատ ակտիվ եւ ազնիվ մարդ է: Մենք հաճախակի ենք քննարկում տարբեր ծրագրեր, ի դեպ, ոչ միայն հոգեւոր կյանքին վերաբերող: Աշխատում ենք, որպեսզի հոգեւորականներն իրենց մասնակցությունն ունենան մարզի աշխարհիկ կյանքում, իսկ մենք էլ մեր հերթին բաց չթողնենք եկեղեցական տոները, աջակցենք նաեւ Եկեղեցուն հուզող խնդիրների լուծմանը:

Արսեն - Ճգնաժամից ինչպե՞ս են տուժել մարզի ձեռնարկությունները: Քանի՞ ձեռնարկություն է փակվել, եւ քանի՞ մարդ է դրա արդյունքում դարձել գործազուրկ: Մարզում հակաճգնաժամային ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Դուք եւ Կառավարությունը: Քանի՞ ձեռնարկություն է վարկ ստացել:

2009-ը, իհարկե, հեշտ տարի չէր: Ճգնաժամն իր շտկումները մտցրեց բոլոր նախանշված ծրագրերում: Բայց մեր մարզում չունենք այնպիսի ձեռնարկություն, որը փակված լինի ֆինանսական ճգնաժամի պատճառով: Բնական է, որ արտադրական ծավալները որոշ ձեռնարկություններում փոքրացել են:

Ինչպես գիտեք, ՀՀ Կառավարությունում հակաճգնաժամային շտաբ է գործում, որի հիմնական նպատակն է այս ժամանակահատվածում հենց տնտեսվարող սուբյեկտներին սատարելը թե օրենսդրական որոշակի փոփոխությունների, թե համապատասխան միջոցների տրամադրման ձեւով:

Այս նպատակով մենք համագործակցում ենք նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, հատկապես ուշադրություն ենք դարձնում բիզնես-ծրագրերի կազմմանը, դրանց իրականացմանը:

Անցնող տարում ՀՀ Կառավարության կողմից «Թամարա ֆրութ» ընկերությանը տրամադրած սուբսիդիայից անուղղակի կերպով օգտվում են նաեւ Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունները: «Թամարա ֆրութը» մարզում հիմնում է այգիներ, տեղադրում է սառնարաններ եւ մթերելու է մեծ քանակությամբ բերք:

Ես միայն մեկ ցուցանիշ կարող եմ ասել, որից կարելի է եզրակացնել, որ ճգնաժամի շրջանում ձեռնարկություններն այդքան էլ պասիվ չեն եղել: 2009-ի ընթացքում միայն 245 փոքր եւ միջին ձեռնարկություն վարկավորվել է տարբեր բանկերից:

Անուշ – Մարզում սահմանամերձ գյուղեր են, ի՞նչ ծրագրեր ունեն մարզպետը եւ Կառավարությունը երիտասարդներին գյուղում պահելու, նրանց օգնելու համար: Կա՞ն կոնկրետ ծրագրեր: Քանի՞ ՀԷԿ կա մարզում: Մարզում շարունակվում են անտառահատումները, չե՞ք կարողանում պայքարել անտառահատների դեմ: Ընդհանրապես մարզպետարանն ունի՞ բնապահպանական ծրագիր: Պարբերաբար լուրեր են պտտվում Ձեր աշխատանքից ազատման մասին: Դուք այն մարզպետներից եք, ով շատ երկար է մնացել իր պաշտոնում, ինչո՞վ եք դա բացատրում:

Մեր ամբողջ մարզն է սահմանամերձ համարվում, եւ առանձնացնել որեւէ համայնք իր խնդիրներով, կարծում եմ, ճիշտ չի լինի: Նույն հիմնահարցերը հիմնականում հատուկ են մարզի գրեթե բոլոր համայնքներին: Սահմանամերձ տարածքների զարգացման ծրագիր ՀՀ Կառավարությունն ունի, եւ այն ոչ թե մեկ-երկու տարվա պատմություն ունի, այլ գործում է դեռեւս 1999 թվականից:

Այն ամբողջ Տավուշի մարզի համար է: Հենց այդ ծրագրի շրջանակներում է, որ առաջնահերթություն է տրվել մեր մարզին, եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ ոռոգման ջրագծեր են անցկացվել, ճանապարհներ են կառուցվել, բերքի, կաթնամթերքի մթերման ու վերամշակման կետեր են բացվել, տարբեր ծրագրերով գյուղտեխնիկա է տրամադրվել:

Ներկայումս ՀՀ Կառավարության կողմից հիմնանորոգվում է Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհահատվածը, իսկ Նոյեմբերյանի եւ Իջեւանի բոլոր սահմանամերձ տարածքների ճանապարհներն արդեն բարեկարգված են: Լայն թափով, հատկապես նախորդ տարվա ընթացքում, մարզում գազիֆիկացման աշխատանքներ են կատարվել:

Մարզն արդեն 60 տոկոսից ավել գազիֆիկացված է, այս տարվա ծրագրերն իրականացնելուց հետո ցուցանիշը գրեթե 90 տոկոսի կհասնի: Առանձին համայնքներում այս տարիներին կառուցվել են համայնքային կենտրոններ, հիմնանորոգվել են դպրոցները, առողջության կենտրոնները:

Ազատամարտիկների եւ զոհվածների ընտանիքներն ապահովվել են բնակարաններով, որոնցից 21-ը միայն 2009 թվականի ընթացքում: Սրանք բոլորը ծրագրեր են, որ ուղղված են համայնքների զարգացմանը, միեւնույն ժամանակ, կարծում եմ, պայմաններ են, որ ստեղծվում են գյուղերում երիտասարդությանն իրենց հող ու ջրին առավել ամրացնելու նպատակով:

Հենց այս պահին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ Կառավարությունն իրականացնում է մասնակի հրետակոծված տների վերականգնման նպատակով փոխհատուցման ծրագիր: Արդեն մեր կողմից հաշվառվել են նման տները եւ ներկայացվել Կառավարություն:

Մարզում գործում է 5 ՀԷԿ, եւս մեկ տասնյակից ավելի ՀԷԿ-եր գտնվում են շինարարության կամ նախագծման փուլում: Ընդհանրապես ես աշխատում եմ դատարկ խոսակցություններին ուշադրություն չդարձնել:

Ես իմ կյանքի ընթացքում եկել եմ այն համոզման, որ դատարկախոսը ցանկացած պարագայում խոսում է, իսկ աշխատողը` աշխատում: Միշտ ռեալ եմ գնահատում իրականությունը ու աշխատում եմ բարեխղճորեն կատարել իմ գործը: Ինչ վերաբերում է անտառահատումներին:

Դրա դեմ լուրջ պայքար է տարվում: Ապօրինի անտառահատումները կանխելու եւ անտառվերականգնման ուղղությամբ անտառտնտեսությունների, բնապահպանական տարածքային պետական տեսչության, Տավուշի մարզպետարանի եւ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են բազմաթիվ համագործակցված միջոցառումներ:

Օրերս Տավուշի մարզային վարչության պետը տեղեկատվությամբ հանդես եկավ եւ հայտնեց, որ 2009 թվականի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 130 դեպք, որից 4-ի դեպքում քրեական գործ է հարուցվել:

Մարզի տարածքում ՀՀ տարածքային կառավարման նախարարի անմիջական նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ քննարկվել է մարզի 6 համայնքներում (Բերդավան, Կողբ, Կոթի, Ոսկեւան, Ջուջեւան, Կիրանց) պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը (2006 թ. մայիսի 4-ի թիվ 5837 որոշում): Վերոհիշյալ համայնքներում իրականացվել են շուրջ 7 մլն 308 հազ. դրամի անտառվերականգնման աշխատանքներ:

Ես նախորդ հարցին պատասխանելիս գազիֆիկացման հետ կապված տվյալներ ասացի, միթե՞ սա նաեւ անտառպահպանմանն ուղղված գործընթաց չէ: Մինչեւ հիմա մարզպետարանը բնապահպանության ոլորտում աշխատել է` իրականացնելով առանձին փոքր ծրագրեր:

Այդ բնագավառի խնդիրներն ընդգրկվել են մարզային եռամյա ծրագրերում: Այժմ մեր մասնագետները, համագործակցելով բնապահպանության նախարարության հետ, աշխատում են բնապահպանական համապարփակ ծրագրի կազմման վրա:

Անահիտ Անասնագողությունը Ձեր մարզպետության ժամանակ մնում է մարզի ամենալուրջ խնդիրներից մեկը: Ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ, եթե այն շարունակում է ծաղկել: Մի՞թե սա անլուծելի հարց է մարզպետի համար:

Անասնագողությունն, իսկապես, լուրջ խնդիր է, սակայն դրա դեմ պայքարն էլ է ամենայն լրջությամբ տարվում: Լիովին հասկանում եմ մեր բնակչության, հատկապես սահմանամերձ համայնքների անհանգստությունը: Դա խնդիր է, որ գտնվում է ՀՀ նախագահի, ՀՀ ոստիկանության պետի ուշադրության կենտրոնում: 2009 թվականի ընթացքում արձանագրված անասնագողության 40 դեպքերից Տավուշի մարզային ոստիկանությունը բացահայտել է 15-ը:

Անասնագողությունների բացահայտման նպատակով շուրջօրյա հերթապահություն է իրականացվում ոստիկանության կողմից: Ես հուսով եմ, որ մյուսներն էլ առաջիկայում կբացահայտվեն, որովհետեւ խիստ համագործակցված աշխատանք է տարվում ոստիկանության, մարզի մյուս իրավապահ մարմինների, երրորդ բանակային կորպուսի, համայնքների ղեկավարների, նաեւ մարզպետարանի կողմից:

Բայց, օգտագործելով առիթը, մեկ անգամ եւս ուզում եմ խնդրել մեր բնակչությանը` լինել աչալուրջ եւ անհրաժեշտության դեպքում համագործակցել ոստիկանության հետ: Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն համատեղ ուժերով:

Տավուշցի – Ինչո՞վ ավարտվեց Իջեւանի քաղաքապետի եւ ավագանու անդամների հակամարտությունը: Դուք չե՞ք կարող հարթել այդ հակասությունները, որ դատարան չհասնի եւ քաղաքապետը չխայտառակի ոչ միայն Իջեւանի, այլ մարզի պատիվը: Դուք ստեղծված իրավիճակի համար մեղքի Ձեր բաժինը չունե՞ք:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հարաբերությունները շատ հստակ կարգավորվում են ՏԻՄ օրենքով: Իհարկե, ես կողմնակից եմ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում աշխատաոճին եւ գտնում եմ, որ այդ դեպքում աշխատանքը միայն շահում է:

Բայց եթե խնդիրներ են առաջացել, եւ գործը հասել է դատարան, այնտեղ կքննարկվի, համապատասխան վճիռ կկայացվի եւ կկարգավորվի: Չեմ կարծում, որ այստեղ խայտառակ լինելու խնդիր կա:

Իհարկե, երեւույթն անցանկալի է, որովհետեւ ընդհանուր աշխատանքը շեղվում է իր բնականոն ռիթմից, եւ արդյունքում տուժում է համայնքը: Մենք` որպես տարածքային կառավարման օղակ, սկսած ընտրություններից, արել ենք ամեն ինչ, որպեսզի կայանան թափանցիկ ընտրություններ, ձեւավորվի ավագանի` օրենքի պահանջներին համապատասխան:

Անկեղծ ասած, իմ` Իջեւանի ավագանու նիստերին մասնակցած ժամանակ դրանք անցել են աշխատանքային փոխըմբռնման մթնոլորտում: Այլ միջամտություն մեր կողմից ես ճիշտ չեմ համարում եւ կարծում եմ, որ հենց միջամտությունը սխալ կմեկնաբանվեր:

Տավուշցի - Ե՞րբ է Դիլիջանը դառնալու ֆինանսական կենտրոն, դուք տեղյա՞կ եք այդ ծրագրի մասին: Ինչպե՞ս է դա իրականանալու, կարո՞ղ եք ասել այն քայլերը կամ գործողությունները, որոնք կատարվելու են դրան հասնելու համար: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ֆինանսական կենտրոն, կարո՞ղ եք բացատրել, եւ ի՞նչ է տալու այն Դիլիջանին եւ մարզին: 

Այո, Դիլիջանի նկատմամբ ՀՀ Կառավարությունը հատուկ մոտեցում ունի: Այն կդառնա ֆինանսական կենտրոն, եւ այսօրվանից արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կենտրոնական բանկը լուրջ համալիր է կառուցում Դիլիջանում, մյուս բանկերը նույնպես իրենց մասնաճյուղերն են բացում այնտեղ: Համոզված եմ, որ ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարը խթան կհանդիսանա խոշոր ներդրողների նոր հետաքրքրությունների, ծրագրերի համար եւ միեւնույն ժամանակ խթան կհանդիսանա նաեւ տնտեսության կարեւորագույն ճյուղի` տուրիզմի զարգացման համար:

Տավուշցի - Ի՞նչ բիզնեսներ ունեք: Թե՞ ապրում եք միայն աշխատավարձով: Ըստ պտտվող լուրերի` Դուք մի քանի հարյուր հեկտար հող ունեք մարզի տարբեր համայնքներում, ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: 

Բիզնես չունեմ, հարյուրավոր հեկտարներով հողեր` նույնպես: Իսկ եթե հարց տվողը գիտի դրանց տեղը, ուրախ կլինեմ, եթե ինձ նույնպես ցույց տա:

Իջեւանցի - Չեք ուզու՞մ հրաժարական տալ , նույն տեղում աշխատելը չի՞ ձանձրացրել Ձեզ: 

Ոչ, աշխատանքն ինձ չի ձանձրացնում, ես սիրում եմ աշխատել եւ հրաժարական տալ չեմ ուզում:

Արթուր – Դուք մասնագիտությամբ ճարտարապետ եք, ինչ-որ բան նախագծե՞լ եք, թե՞ Ձեր կյանքը նվիրել եք միայն կուսակցություններին` սկզբից կոմունիստական, հետո` ՀՀՇ-ական, հիմա էլ` ՀՀԿ-ական: Ինչպե՞ս եք հաջողացնում այդքան տարբեր գաղափարները մեկտեղել:

Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, նախագծել եմ բազմաթիվ շենքեր, շինություններ, որի համար էլ 2000 թվականից ճարտարապետների միության անդամ եմ: Իմ կյանքը ես նվիրել եմ իմ ազգին եւ իմ ընտանիքին, ոչ թե կուսակցություններին: Կոմունիստ եղել եմ, քանի որ այն ժամանակ այլ կուսակցություն չկար, ՀՀՇ-ական երբեւէ չեմ եղել: Հանրապետական եմ, Նժդեհյան ցեղակրոն գաղափարների կրողն եմ: Կարծում եմ, որ կուսակցական լինելը նաեւ միջոց է ազգին ծառայելու համար:

Նառա – Ինչպե՞ս կմեկնաբանեք Իջեւանի քաղաքապետ-ավագանու որոշ անդամներ` ամիսներ ձգվող հակասությունը: Եվ արդյո՞ք Իջեւանի քաղաքապետն իրավունք ուներ դադարեցնելու ավագանու 5 անդամի լիազորությունը:

Այս հարցին, կարծում եմ, արդեն պատասխանեցի: Այդ հարցը կքննարկվի դատարանում, չնայած մինչ հիմա մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղական ինքնակառավարումը Իջեւան քաղաքային համայնքում համապատասխանում է օրենքի պահանջներին:

Ժորա – Պարոն մարզպետ, երիտասարդ ընտանիքների համար նախատեսված հիպոթեկային ծրագիրը ե՞րբ կհասնի Տավուշի մարզ:

Հիպոթեկային ծրագիրը գործում է ամբողջ հանրապետությունում: Դա անհասանելի չէ որեւէ մարզի համար: Հիպոթեկային վարկը, ինչպես ցանկացած վարկ, ունի իր հատկացման չափանիշները, որոնք բավարարելու դեպքում յուրաքանչյուր ոք կարող է այն ստանալ:

Ոսկան Սարգսյան – Տավուշի մարզխորհրդի փետրվարի 9-ի նիստում Դուք հայտարարեցիք, որ հաստատվել են մարզի բոլոր համայնքների բյուջեների նախագծերը" բացառությամբ Աչաջրի: Ինչպե՞ս կարող էր Իջեւանի 2010 թ. բյուջեի նախագիծը հաստատվել, եթե դեկտեմբերի 21-ի ավագանու նիստը ձախողվել է, ավագանու անդամներ Գրիգոր Դանիելյանը եւ Սուրեն Մանուկյանը ոչ միայն բյուջեի նախագծի քվեարկությանը, այլ նույնիսկ քննարկմանը ներկա չեն եղել: Ո՞վ պետք է պատասխան տա պաշտոնական կեղծիքի համար: 

Իջեւանի քաղաքապետարանը մարզպետարան է ներկայացրել ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 21-ի նիստով հաստատված բյուջե, մնացած հակասությունների մասին ես արդեն մի քանի անգամ խոսեցի, հարկ չեմ համարում կրկնել:


www.hetq.am

Категория: Լուրեր | Просмотров: 974 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис