Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 10:03
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 7 » Զենքով, երգով եւ … մկրատով
10:15
Զենքով, երգով եւ … մկրատով
nullԱրդեն տաս տարի, աստծո ամեն առավոտ 52-ամյա Էդիկ Մադաթյանը հայրենի Սարիգյուղից 20 կմ ճանապարհ կտրելով` աշխատանքի է մեկնում մարզկենտրոն Իջեւան: Աղստեւի ափից քիչ հեռու, մարզային գրադարանի կողքին դերձակ Էդիկի փոքրիկ արհեստանոցն է: 1982-84 թվականներին Ռիգայում հագուստագործ-մոդելավորողի միջհանրապետական բարձրագույն կուրսերն հաջողությամբ ավարտած էդիկի արհեստանոցում մեր զրույցը ստեպ-ստեպ ընդհատվում է այցելուների կողմից: Նրանցից մեկը վարպետից ռետինե կախակապ է խնդրում, մեկը ուրիշը` անդրավարտիքի կոճակագամ, ռազմական ոստիկանության սեւազգեստ մի ենթասպա էլ պատվիրում է անջրթափանց վերարկու : Բոլորին Էդիկն օգնում է, որքան հնարավոր է : Հետաքրքիր է, որ արհեստանոցի հաճախորդները մեծամասամբ կանայք են: Դա բնական է, որովհետեւ հագուստի նրբություններն ու դերձակի վարպետությունը գնահատելու գործում կանայք ավելի խստապահանջ են, Էդիկն էլ Ռիգայում կանանց հագուստի մոդելավորման գործում է մասնագիտացել: Պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկին համբերությունը հերիքում է, կարողանում է մարդկանց հետ ոչ թե պարզապես յոլա գնալ, այլեւ ` լինել սիրալիր եւ բարի համբավ վայելել: Հին, խարխուլ մի պահարան է դրված նրա արհեստանոցում, հայելին տեղից ընկած է, աշխատանքի գործիքներն էլ ավելի քան հին են, իսկը` թանգարանի նմուշ:
-Սա Սովետական Միության առաջին էլեկտրական հարդուկներից է, 1940 թվականի արտադրության, 6 կգ քաշ ունի,- արհեստանոցում ձեւափոխված շալվարը արդուկելիս ձեռքի գործիքն է «ներկայացնում» Էդիկը: Մյուս սարքավորումը` «Օրշա» կարի մեքենան համեմատաբար «երիտասարդ» է ` 1975 թ. արտադրության:
Գուսան Էդոն վերհիշում է 90-ականների պատերազմական շրջանը, հայրենի Սարիգյուղի պաշտպանության օրերը, երբ ինքնաբուխ երգեր էին ծնվում:
- Ադրբեջանցիները գրավել էին Շահումյանը , իսկ Հայաստանի խորհրդարանում «իրար միս էին ուտում»: Հրաման ունեինք ետ քաշվել գյուղի սահմանագիծ հանդիսացող ռազմավարական նշանակություն ունեցող Սաթրմիշ սարից: Մեր ունեցած 3 տանկն ու հետեւակի մարտական մեքենան շուրջ 2.5 կմ ետ էին քաշվել այդ բարձունքից: 1905 թ. հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ մեր պապերը նույն տեղում խրամատ էին փորել, Սաթրմիշի համար կռվել այդ դիրքերում: 
Թուրքը գրոհում էր: Չնայած մեր մարտական տեխնիկայի զգալի մասը դուրս էր բերվել սահմանագոտուց, սակայն սարիգյուղացի քաջ տղերքը որոշեցին չնահանջել: Համլետ Աթաբեկյանը հրանոթով խփեց հակառակորդի տանկի թրթուրին եւ « սողացող հրեշը» կանգ առավ: Կես ժամ անց թեժ մարտում Համլետը զոհվեց: Թոռնիկ Շահինյանն էլ ընկավ արկի բեկորից:
 Գուսան Էդոն իր հուզիչ, անպաճույճ երգը նվիրել է սարիգյուղացի զոհված 6 հերոսներին, նրանց, ովքեր իրեն կյանքի գնով պաշտպանեցին հարազատ շենը.
-Ա~խ, Սաթրմիշ,Սաթրմիշ, 
Մայրերն էլ չանեն ախուվիշ:
Գյուղի պաշտպանները զենք-զինամթերքի պակաս էին զգում եւ հարկադրված խորհրդային բանակի սպաներից , հատը մեկ ռուբլով, փամփուշտ գնում: Ադրբեջանական բանակը նման խնդիր չուներ, անընդհատ գնդակոծում էր մեր դիրքերը: Սարիգյուղի պաշտպանները զինամթերք չունեին , որպեսզի 300 մետր հեռավորությամբ դիրքավորված հակառակորդին համարժեք կրակահերթեր տային: Ստիպված գուսան Էդոն հաճախ գործի էր դնում « իր զինանոցը»` գեղեցիկ ու հզոր ձայնը: Մինչ նրա կատարմամբ հնչում էր ադրբեջանական մուղամը, հակառակորդն էլ ժամերով վայելում էր «երաժշտական կատարումը», գյուղի տղաները ազատամարտիկներին էին հասցնում փամփուշտների խմբաքանակը:
Եղել են դեպքեր, երբ նրա կյանքը « մազից է կախված եղել»:
- 1991թ. մայիսի 27-ին գյուղի պաշտպանության խրամատում էինք: Մեզ այցելել էր Իջեւանի շրջանային թերթի թղթակից Աշոտ Մարդանյանը, ով մարտական փորձ ուներ, Աֆղանստանում հետեւակի մարտական մեքենայի մեջ վիրավորվել էր: Նա այդ պահին պատմում էր Աֆղանստանում կռիվների մասին: Իմ աջ կողմում Գնել Եգանյանն էր: Հանկարծ նրա գլուխը ցած իջավ: Ադրբեջանցի սնայպերն էր խփել: Դիրքս վայրկյանապես փոխեցի: Քիչ անց այն տեղը, որ ես էի զբաղեցնում, դիպուկահարի մի քանի գնդակներ խոցեցին,- վերհիշում է Էդիկը:
1991թ. մայիսի 6-ին Սարիգյուղից ոչ հեռու, Ոսկեպարում խորհրդային զինուժի դարանակալ հարձակումից նոյեմբերյանցի 14 միլիցիոներներ զոհվեցին: Գյուղը շրջափակված էր խորհրդային զինուժի կողմից, այնտեղ մտնելը վտանգավոր էր: Երկու օր հետո Էդիկ Մադաթյանն ընկերոջ հետ մտավ շրջափակված Ոսկեպար: Ծովագյուղից ձուկ էին տարել, անվճար բաժանել գյուղում մնացածներին: Սարիգյուղ վերադառնալուց հետո, մի գիշերում երգ ծնվեց Ոսկեպարի պաշտպանների` Հրաչ Ալավերդյանի ու մյուս քաջերի մասին: Հետո, երբ ոսկեպարցի Հրաչը հետախուզության ժամանակ միայնակ կռվելով ազերի տասնյակ զինյալների դեմ` հերոսաբար նահատակվեց, գուսան Էդոն փոքր-ինչ ձեւափոխեց Ոսկեպարի հերոսամարտի մասին իր հյուսած երգը.

-Ոսկեպարը եռանկյունի
 Ոչ մի տեղից ճամփա չունի,
Շատերն ելան ճամփան գաղթի, 
Իմացան` թուրքը մեզ պիտի հաղթի
Ոսկեպարը եռանկյունի
Հրաչի պես տղա ունի.. 
Ելավ նա գագաթը Օդնդաղի
Ու հանեց թուրքին կռվի կատաղի…


Այն տարիներին գուսան էդոն ինքնաձիգը Սարիգյուղի ճաշարանում էր թողնում, բարձրանում պաշտպանական դիրքերը, պահակակետը հանձնելուց հետո էլ Սարիգյուղի ճաշարանում հայրենակիցներին ոգեւորում իր հայրենասիրական երգերով: Այժմ միայն ընկերների ու հարեւանների քեֆ-ուրախություններին է երգում, առանց վճարի: Նրա գործն իր տղաներն են շարունակում: Ավագ որդին` 29-ամյա Արտակը Վանաձորում, Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում ուսումն է ավարտում, սովորում է վոկալ , երգում դասական երգեր: Միջնեկը`28-ամյա Արծրունը հոր նման ինքնուս երգահան է,արդեն մի խտասկավառակ է թողարկել: Զավակներից կրտսերը` Արմենը շուտով ազգային բանակ ծառայության է մեկնելու:
- Աշխարհում խաղաղություն լինի: Նաեւ` մեր երկիրը զարգանա, որ այստեղից արտագաղթ չլինի, մեր երեխաները այլեւս օտար երկրներում դպրոց չհաճախեն,- իր հոգու մաղթանքն է ասում ազատամարտիկ Էդիկ Մադաթյանը` գուսան Էդոն, հմուտ դերձակը ու պարզապես բարի հայ մարդը:


Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1188 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис