Приветствую Вас Հյուր!
Չորեքշաբթի, 2024.Ապրիլ.24, 17:22
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » Լուրերի արխիվ
« 1 2 3 4 5 6 »
nullԻջեւան քաղաքի ավագանու վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եւ «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքերի հրատարակմանը համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնելուն: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը նիստում նշեց, որ աջակցության խնդրանքով դիմել են ակադեմիկոս Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը: Նրանք ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1291 | Օրը: 2009.Հոկտեմբեր.09 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԴիլիջան քաղաքի Զինավան 2 թաղամասը այսօր կանգնած է կենցաղային լուրջ խնդրի առաջ: Այս թաղամասում երբեք չեն եղել կոյուղատար խողովակներ, բայց չի մարել բնակիչների հույսը , որ օրերից մի օր թաղամասը կոյուղի կունենա: Կոյուղաջրերը ողողում են փողոցները, լցվում տների տակ, դառնում շենքերի փլուզման պատճառ: Խոնավության հետևանքով մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ հիվանդություններ: Թաղամասի կոյու ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1051 | Օրը: 2009.Հոկտեմբեր.08 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՀաշմանդամ մարդիկ ապրում են իրենց ստեղծած բարության աշխարհում: Իրականությունից նրանց ներքնաշխարհը տարբերվում է նրանով, որ այնտեղ բարությունն առանց սահմանների է և չարություն չի ճանաչում: Հաշմանդամ մարդը նուրբ ու զգայուն է, խոցելի և մերժված` հասարակության կողմից: Շատ հաճախ խտրականության և ձևականության ամենամեծ զոհն են դառնում հաշմանդամ մարդիկ: Հաշմանդամ մարդու համար շփման միջոց է հ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1122 | Օրը: 2009.Հոկտեմբեր.08 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (1)

nullԱրդեն տաս տարի, աստծո ամեն առավոտ 52-ամյա Էդիկ Մադաթյանը հայրենի Սարիգյուղից 20 կմ ճանապարհ կտրելով` աշխատանքի է մեկնում մարզկենտրոն Իջեւան: Աղստեւի ափից քիչ հեռու, մարզային գրադարանի կողքին դերձակ Էդիկի փոքրիկ արհեստանոցն է: 1982-84 թվականներին Ռիգայում հագուստագործ-մոդելավորողի միջհանրապետական բարձրագույն կուրսերն հաջողությամբ ավարտած էդիկի արհեստանոցում մեր զրույցը ստեպ-ստեպ ընդհատ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1189 | Օրը: 2009.Հոկտեմբեր.07 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullԿրթության ոլորտի մասնագետ Սերգեյ Մաճկալյանը իր չորրորդ գիրքը նվիրել է մեծն Թումանյանի 140-ամյակին: «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց ու պատասխան» գրքի նախաբանում հեղինակը գրում է. «Թումանյանը ինձ համար շատ հոգեհարազատ է ոչ միայն որպես գրող, երկնող, այլ որպես մարդ.. լավ թամադա է եղել եւ մեծ հաշտարար: Նա 1906թվականին հարեւան երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով այցելել ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1184 | Օրը: 2009.Հոկտեմբեր.07 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null«Բեդավանի գինու գործարան»  ԲԲԸ-ն վերջին մի քանի տարում քիչ քանակությամբ խաղող է ընդունել: Հարեւան Կողբ համայքի (Տավուշի մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղի) ղեկավար Արսեն Աղաբաբյանը խնդրանքով դիմել էր Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս աջակցի Նոյեմբերյանի սահմանագոտում խաղողի մթերմանը: Այդ առթիվ հոկտեմբեր ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1333 | Օրը: 2009.Հոկտեմբեր.07 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՎանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է: Երրորդն էլ պատվո աստիճան է, ինչպես ասում են`բրոնզե մրցանակ: Սակայն հանրապետության երրորդ քաղաքում հանրահայտ վայր կա, որը ոչ թե պատվի, այլ` ուրիշ զգացողություն է առաջացնում : Վանաձորի ավտոկայանը Լոռու մարզկենտրոնի ամենամարդաշատ վայրերից է, մանավանդ, որ կողքին քաղաքի երկաթուղային կայարանն է: Վանաձորի բնակիչների եւ ամեն օր տարբեր տեղերից այստեղ ժա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1031 | Օրը: 2009.Հոկտեմբեր.05 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

- Ես չէի հավատում, որ պատերազմ կլինի, կարծում էի հաջորդ օրը տուն կվերադառնանք, - ասում է Մայա Ռոմելաշվիլին: Նա 2008թ.-ի վրաց-օսական պատերազմի փախստականներից է: 
- Մենք փախանք, երբ պատերազմը սկսվեց: Օգոստոսի 7-ն եղբայրս մեքենայով եկավ, մեզ տարավ, չհասցրինք ոչինչ վերցնել: Երբ տնից արդեն հեռացել էինք, ռազմական գործողությունները արդեն սկսվել էին, ռումբի ձայներն էին լսվում:
Առկա անհանգստությանը, հուսահատությանը, վախին գումարվել էր նաև այն հ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 860 | Օրը: 2009.Հոկտեմբեր.05 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

2007 թվականից Տավուշի մարզի 6 համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Գյուղական զարգացման» ծրագրով աշխատանքներ է կատարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Երեկ Լուսաձոր գյուղում ավարտվեց հերթական ծրագիրը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինի մասնակցությամբ բացվեց 6,2 կմ խմելու ջրի ցանցը՝ նոր ջրհան կայանով, վերանորոգված ջրամբարներով. Լուսա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 982 | Օրը: 2009.Հոկտեմբեր.05 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԻջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հայտնում են Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին անվստահություն հայտնելու մասին: Նամակում ասված է. ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1054 | Օրը: 2009.Հոկտեմբեր.02 | Վարկանիշ: 1.0/1 | Մեկնաբանություններ (1)

nullՍեպտեմբերի 28-ից Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը խաղող է ընդունում: Առաջին երկու օրերին հանձնվել է շուրջ 50 տոննա բերք: Բերդի ընդունման կետը շուրջ 4000 տոննա խաղող կմթերի: Ընդունման գինը 120 դրամ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի վկայությամբ` Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունմ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Գյուղատնտեսություն | Դիտել են: 1451 | Օրը: 2009.Հոկտեմբեր.01 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)



video by a1plus.am
Կատեգորիա: Վիդեոսրահ | Դիտել են: 1318 | Օրը: 2009.Հոկտեմբեր.01 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հավակնոտ անվանումով ՀԿ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ, ինչպես իրենք են վերնագրել` «համահամայնքային քննարկումներ» են կազմակերպում: Արտաշատից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մարտունուց եւ Հրազդանից հետո, սեպտեմբերի 30-ին, քննարկման հերթը Դիլիջանինն էր: Քաղաքի հարավային մուտքի մոտ, «Հաղարծին» ռեստորանում հավաքվ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1166 | Օրը: 2009.Հոկտեմբեր.01 | Վարկանիշ: 10.0/2 | Մեկնաբանություններ (0)

nullԱյսօր Տավուշի մարզի Կիրանց-Բերքաբեր հատվածում մոնիթորինգ է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Մինչև մոնիթորինգի անցկացումը Տավուշի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Անջեյ Կասպրշիկի, զինվորականների և Տավուշի մարզպետի մասնակցությամբ: Նշվեց, որ հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակո ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1039 | Օրը: 2009.Սեպտեմբեր.29 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՍեպտեմբերի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի բնակիչների երեք կով պայթել է հայ-ադրբեջանական սահմանագոտու ականների վրա: 79-ամյա Վազգեն Մարգարյանը, այդ օրը, որպես իրենց թաղի հերթապահ նախրապան, արածեցնում էր 43 կովից բաղկացած նախիրը: Անընդհատ անձրեւ էր, մառախուղ: Նախրից 16 կով, տավարած Վ. Մարգարյանի հսկողությունից դուրս մ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1080 | Օրը: 2009.Սեպտեմբեր.29 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullԱյսօր մոտ 20 000 բնակիչ ունեցող Իջեւանը ժամանակին մի փոքր թաղ էր: Հին Իջեւանը Ժամի թաղ անվամբ թաղամաս է նոր քաղաքում եւ առանձնանում է մյուսներից իր ավանդույթներով, կոլորիտով եւ հետաքրքիր մարդկանցով: Այստեղ բոլորը ճանաչում են իրար, ապրում են մեկը մյուսի հոգսերով ու ուրախություններով: Իջեւանը մեկ համայնք է, ունի քաղաքապետ եւ ավագանի, իսկ Ժամի թաղում բնակիչն ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 928 | Օրը: 2009.Սեպտեմբեր.29 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այս հայտարարությունը փակցված է ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետարանի պատին: Այս տարվա մայիսի 29-ի «Առավոտում» Խաշթառակի մասին հրապարակման մեջ նշել էինք, որ խորհրդային տարիներին գյուղը առանձնահատուկ բնակավայր է եղել՝ Հայաստանի «Հոլիվուդ»: Այստեղ են նկարահանվել հայկական մի շարք սիրված ֆիլմեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հո ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 977 | Օրը: 2009.Սեպտեմբեր.29 | Վարկանիշ: 10.0/5 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Հրանտ Եդիգարյանի 26 խոշոր եղջերավոր անասունը: Եդիգարյաններն անասունները Թարաքյամա սարամասում են պահում, Բաղանիսից 35 կմ հեռու: Սեպտեմբերի 4-ին այդ ամառանոցում կոտրվել էր Հրանտի կնոջ` 61-ամյա Նելլիի ձախ ոտքը: Այդ պատճառով հարկադրված եղան նախիրը ժամանակից շուտ սարից գյուղ իջեցնել: Սեպտեմբերի 9-ից նախիրը պահում էին Բաղանիսում, տանից մոտ 50 մետր հեռավորութ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1010 | Օրը: 2009.Սեպտեմբեր.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կազմավորվել են պատմական Հայաստանի 15 աշխարհներից 5-ի` Այրարատի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի եւ ՈՒտիքի գավառների եւ գավառամասերի հենքի վրա, բայց միայն Տավուշի մարզն է իր մեջ ներառում 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջանը) հիմնականում համապատասխանում է Գուգարաց աշխարհի Կողբափոր, կենտրոնական եւ արեւմտյան մասերը`(Իջեւանի տարածաշրջանը)` Կայեն եւ Կանգարք գավառներին: Հարավային մասը `(Դիլիջանի տարածաշրջանը) մտել ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1425 | Օրը: 2009.Սեպտեմբեր.26 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullՄեկ ամիս առաջ` օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը: Մասնավորապես, նիստում հողի հարկի գանձման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ , ովքեր ունենալով կայուն աշխատավարձ` տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Գյուղատնտեսություն | Դիտել են: 1209 | Օրը: 2009.Սեպտեմբեր.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները ընթերցասեր մարդիկ են: Թոշակառուից մինչեւ դպրոցական` օգտվում են գյուղի գրադարանից: Սա ըստ գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի: Բայց Խաշթառակի դեպքում գրադարան ասվածը հարաբերական է, որովհետեւ գիրք կա, բայց գրադարանի մշտական շենք` հասցե չկա: 
Երբ բնական տարերքը 2005 թվականին վերջնական փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց գյուղի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր նաեւ գրադարանն իր գրապահոցներով, քարտադարանով ու ընթերցասրահով, մեծապես տուժեց հ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 890 | Օրը: 2009.Սեպտեմբեր.26 | Վարկանիշ: 4.0/1 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես տեղեկացնում է տարածային կառավարման նախարարության տեղեկատվական կայքը, սեպետեմբերի 16-ին կառավարությունը փոփոխել եւ լրացրել է իր մեկ այլ որոշումը, ինչի արդյունքում Այգեձոր համայնքի առողջության կենտրոնում հնարավորություն է ստեղծվել ծավալել ստացիոնար բուժօգնություն, որից կարող են օգտվել նաեւ համայնքի անապահով խավի ներկայացուցիչները:

Կատեգորիա: Առողջապահական | Դիտել են: 1124 | Օրը: 2009.Սեպտեմբեր.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԲերդի տարածաշրջանը Տավուշի մարզի 4 տարածքներից ամենից բարդ սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում: Այն մի տեսակ կտրված, մեկուսացած է մարզի մնացած տարածքներից ու հանրապետությունից: Բերդ քաղաքն ու նախկին վարչական շրջանի գյուղերը հեռու են տարանցիկ ճանապարհներից: Այս պայմաններում, սահմանամերձ. ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի համար հավելյալ ներդրումներ են հարկավոր` հատկ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 956 | Օրը: 2009.Սեպտեմբեր.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզային գրադարանը, որպես հիմնարկություն, ստեղծվել է 1996թ.-ին: Գրադարանի շենքը Իջեւանի կենտրոնում, շատրվանների հրապարակից շուրջ 50 մ հեռավորությամբ է: Կառույցի արտաքին դասական տեսքը հարիր է մշակութային օջախին: Սակայն ներս մտնելով` կարծես մի ուրիշ, մռայլ աշխարհ ես ընկնում: Սվաղից զրկված, մերկացած պատեր, խոնավությունից բորբոսնած գրքեր, կիսաավերակ զուգարան: Գրադարանի տնօրեն, նկարիչ, գրող Սաշա Հովսեփյան ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1136 | Օրը: 2009.Սեպտեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Մի քանի օր առաջ, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Նոյեմբերյանում, բազմաբնակարան շենքերի մոտ շունը հարձակվել է թոշակառու Պավել Զալինյանի վրա եւ կծել նրա որովայնը: Այդ վայրը քաղաքի զույգ դպրոցներին մոտ է, եւ այդ առավոտ շան հարձակման թիրախ կարող էին դառնալ դպրոցականները: Քաղաքի բնակիչ Լեւոն Մատինյանի վկայությամբ` սեպտեմբերի 23-ին այդ տեղից քիչ հեռու շունը հարձ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1257 | Օրը: 2009.Սեպտեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Երեկ, ժամը 20.27-ին Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 62-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
 Դեռեւս չպարզված հանգամանքներում' շրջվել է ՙԲՄՎ՚ մակնիշի 11 ՍՏ 789 պետհամարանիշի ավտոմեքենան:
 Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Վարդան Հարությունյանը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
 Տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
 Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի շարժիչի հովացման եւ ասֆ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1002 | Օրը: 2009.Սեպտեմբեր.24 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը եւ համայնքի ավագանին գյուղի գերեզմանատան հենապատի նորոգմանն աջակցելու խնդրանքով դիմել էին ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին: Գերեզմանատունը գտնվում է ֆուտբոլի խաղադաշտի հարեւանությամբ: Հենապատի փլվելու հետեւանքով մարզադաշտին կից, գերեզմանատան եզրին, սողանքի վտանգ էր առաջացել: Պատգամավոր Միքայել Վարդանյանը մշտապես աջակից է Տավուշի մարզ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 991 | Օրը: 2009.Սեպտեմբեր.24 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)



Վերջին տարիներին մարզական ոլորտում մեր երկիրն ունեցավ բազմաթիվ հաջողություններ: Մայրաքաղաք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ այն բոլոր վայրերում, որտեղ սպորտի զարգացման համար պայմանններ են ստեղծվում, մարզիկները հնարավորություններ ունեն հաջողության հասնելու: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերում սպորտի զարգացման համար պ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մարզական | Դիտել են: 1074 | Օրը: 2009.Սեպտեմբեր.24 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մի հին զրույց կա: Քաղաքաբնակը ավտոյով անցնում է գյուղի եզրով ձգվող ճանապարհով: Զվարճանալու համար ձայն է տալիս կովեր պահող գյուղացուն:
-Մեր կովերը ո՞նց են, - հարցնում է քաղաքաբնակը:
-Որո՞նք են ձեր կովերը,- նախրապանը տարակուսում է:
-Դրանք, որ դուք պահում եք, մենք էլ կաթն ու մածունը վայելում ենք:
Այժմ գյուղացուն քաղաքակիրթ ձեւով ֆերմեր են կոչում: Դրանից, համաձայնվեք, նրա չարքաշ կյանքը չի լավանում: Հողագործը եւ անասն ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Խմբագրական | Դիտել են: 1201 | Օրը: 2009.Սեպտեմբեր.23 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 18-ին Իջեւանում կայացավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նիստ, որին մասնակցում էր ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Օրակարգում մի հարց էր` մարզային մասնաճյուղի ղեկավար Թելման Մայիլյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Հետաքրքիր է, որ ինքը` Մայիլյանը չէր մասնակցում, չնայած տեղյակ էր գրողների այդ հավաքին: Տավուշի մարզում գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ ստեղծագործական բանավեճեր հազվադեպ են կայանում: Չնայած ԵՊՀ Իջեւանի մասնաճյու ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1068 | Օրը: 2009.Սեպտեմբեր.23 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում 20-25 րոպե տեւողությամբ ուժգին քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտը խիստ վնաս է հասցրել Տավուշի մարզի Աչաջուր, Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն, Պառավաքար եւ Վարագավան համայնքներին: Վնասվել են ցանքատարածությունները, խիստ տուժել են խաղողի այգիները: 
Համայնքային հանձնաժողովների կողմից ճշտվում են վնասի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 990 | Օրը: 2009.Սեպտեմբեր.23 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null«Ես մարդ եմ» կինոփառատոնն արդեն երրորդ տարին ներկայացնում է փաստագրական ֆիլմեր՝ նվիրված հանդուրժողականությանը, մարդու իրավունքներին եւ կոնֆլիկտների հաղթահարմանը: 2006 թվականին փառատոնի նախաձեռնությամբ հանդես եկան «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամը եւ Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մշակույթ | Դիտել են: 1072 | Օրը: 2009.Սեպտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՆոյեմբերյանում գործող միակ մշակութային օջախը` քաղաքային մշակույթի տունը, ներկայումս ողբալի վիճակում է. շենքը քայքայվում է: Քաղաքի մշակութային բոլոր միջոցառումները կայանում են այստեղ, բայց ի՞նչ պայմաններում: 1997 թ. hուլիսի 18-ին Նոյեմբերյանում երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետեւանքով բազմաթիվ շենքե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 946 | Օրը: 2009.Սեպտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մի քանի ամիս ընդմիջումից հետո կրկին Նոյեմբերյանի սահմանագոտում վերսկսվեցին անասնագողությունները: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Բաղանիս գյուղում առեւանգվել է Հրանտ Եդիգարյանի 26 կովը եւ ձին: Բաղանիսի բնակիչներից տեղեկացա, որ անասնագողության հետքերը հարեւան Ոսկեւան գյուղի Խլեզձոր հանդամասով տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման: Տավուշի սահմանագոտում կատարված բազմաթիվ անասնագողություններն այդպես էլ չբացահայտված են մնում:

Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 924 | Օրը: 2009.Սեպտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

2008թ. նոյեմբերի 24-ին Իջեւան քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանվել էր քաղաքի բնակիչ, Իջեւանի շուկայում տարադրամի փոխանակությամբ զբաղվող Վալերի Աղինյանը, նրանից հափշտակել էին 17 միլիոն դրամին համարժեք գումար: Սույն գործով դատավարությունը Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր այս տարվա մայիսի վերջից: 2009թ. սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը( դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով եւ 104 հո ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Դատական | Դիտել են: 1304 | Օրը: 2009.Սեպտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Վերջին 20 տարում, կապված քաղաքական ու տնտեսական ցնցումների, սահմանագոտում պատերազմական իրադարձությունների հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանում ավելացել է հոգեկան հիվանդների թիվը:
Նոյեմբերյանի տարածքում հաշվառված է 480-500 հոգեկան հիվանդ, սակայն ոչ մի հոգեբույժ չկա: Ալվարդ Բաղինյանը եւ Նունե Հակոբյանը մասնագիտությամբ նեւրոպաթալոգներ են, նրանք կես դրույքով նեւրոպաթալոգ, քառորդ դրույքով հոգեբույժ են աշխատում: Ալվարդ Բաղինյանն ասաց, որ նոյեմբերյանցի քիչ երիտասարդներ են ընտրում հոգեբույժի մասնագիտությ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Առողջապահական | Դիտել են: 1222 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանը 2008թ. ամռանը Դիլիջանի կոմպոզիտորների հանգստյան տան տարածքից ապամոնտաժել եւ գողացել է 13 սմ տրամագծով, 18 մ երկարությամբ խողովակ` հանգստյան տանը պատճառելով 27 հազար դրամի նյութական վնաս: Նրան այս կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում: Եվ դա ընդամենը 27 հազար դրամի գողության համար: Նախաքննական մարմինը` Դիլիջանի ք ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Դատական | Դիտել են: 2438 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Ուսուցիչների մարզային օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Վազաշենի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղից ելույթ ունենալով` ցավ հայտնեց, որ խորհրդակցության սկզբին դպրոցների տնօրենները ոտքի չեն կանգնել, երբ ամբիոն են բարձրացել Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

Ոսկան Սարգսյան


Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1042 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

nullՕգոստոսի 26-ին Տավուշի մարզպետարանում, ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ իր ելույթում լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը ակնարկելով, որ «Հայ ասպետ» խաղը ոչ օբյեկտիվ է անցկացվում, ասաց.
-Ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով այլ թիմեր են հաղթում: 
Միրզոյանն ավելացրեց, որ այդ պատճառով երեխա է ուշաթափվել:
... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1134 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (1)

Նոյեմբերյանի “Քամուտ” հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը`Վահե Կամոյի Չիլինգարյանը օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը,եւ նրան գիշերով Նորք-Մարաշի հիվանդանոցից շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են “Արաբկիր” բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի ,երեխայի բուժումը տեւական էր լ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Առողջապահական | Դիտել են: 1310 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի անկախացումից հետո հայ երեխաների ձեռքերին թուրքական արտադրության տետրեր էին “օկուլ դեֆտերի” այսինքն` “ զգուշացիր դիֆտերիայից” մակագրությամբ: Հիմա Հայաստանում որակյալ տետրեր ու օրագրեր են արտադրում, որոնք, բացի բուն գործառնական նշանակությունից, նաեւ տեղեկատվություն են պարունակում պետական օրհներգի, հանրապետության տոների, հիշատակի օրերի եւ այլնի վերաբերյալ: Հարեւանիս դպրոցական աղջկա ձեռքին գեղեցիկ դիզայնով, որակյալ տպագրությամբ օրագիր էր: Կանաչ կազմին հայերեն “օրագիր” ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1167 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մեկ ամիս առաջ` օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը; Մասնավորապես, նիստում հողի հարկի գանձման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ , ովքեր ունենալով կայուն աշխատավարձ` տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրանով համագյուղացիներին վատ օրինակ են ծառայում: Գյուղապետի խոսքերով, “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1064 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՎրաստանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները հասան Հայաստանի սահմանակից շրջաններ: Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Նոյեմբերյան քաղաքի բնակիչները արթնացան ուժեղ ցնցումից: Նրանք զգացին ստորգետնյա ցնցման 3 ալիք: Հարվածի ալիքը ոչ թե ուղղահայաց, այլ երկայնական էր: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սուրիկ Զալինյանի առանձնատան պատը երկրաշարժից է փլվել:
Տարեր ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1209 | Օրը: 2009.Սեպտեմբեր.14 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում: Կրթօջախի առաջին հարկը կառուցվել էր 1928թ., երկրորդը` 1935-ին: 1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած շենքը մասնակի նորոգվել էր, սակայն հին եւ անբարեկարգ կառույցի վերանորոգումը հրատապ անհրաժեշտության էր: ՙԱռաքելություն մանկություն՚ ֆրանսիական բարեգործական կազմակերպության միջոցներով երեք ամսում փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները, կրթօջախի տարածքը վերանորոգվեց: Երկրորդ հ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Կրթություն | Դիտել են: 1220 | Օրը: 2009.Սեպտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԶենք-զինամթերքի կամավոր հանձնում

Օգոստոսի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության տրանսպորտային վարչության ՙԱ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Քրեական | Դիտել են: 1284 | Օրը: 2009.Սեպտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԿրթության պատասխանատուները արձանագրում են խնդիրները եւ փորձում լուծումներ գտնել

Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հերթական տարվան ընդառաջ, մարզպետարաններում կայանում են արդեն ավանդական դարձած խորհրդակցություններ: «Առավոտը» արդեն անդրադարձել է չորս մարզերում՝ Սյունիքում, Շիրակում, Արագածոտնում եւ Լոռիում տեղի ունեցած հավաքներին եւ քննարկված հարցերին: ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Կրթություն | Դիտել են: 1225 | Օրը: 2009.Սեպտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Բերդի տարածաշրջանի մի պաշտոնյա, ով չցանկացավ հրապարակել իր անունը, համոզմունք հայտնեց, որ Տավուշի մարզի այդ տարածքում ինքնահոս ոռոգման ջրագծեր չկառուցելու դեպքում առաջիկա 15 տարում տարածքից արտագաղթն էապես կավելանա: Ներկայումս այստեղ ոչ միայն ոռոգման ջրագծերի շինարարություն չի կատարվում, այլ ընդհակառակը` խորհրդային շրջանում գործող, այժմ անգործության մատնված ջրագծերը թալանվում են: Խոսքը վերաբերում է Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1072 | Օրը: 2009.Սեպտեմբեր.01 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ԵՐԿՈՒ ՕՐ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

Օգոստոսի 25-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակի և սրունքի ոսկորների կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Վահան Ցերեցյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Ցերեցյանի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքները ստացել է ծառից ցած ընկնելու հետևանքով: 
Օգոստոսի 27-ին, ժամը 18.40-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Ժիրայր Ա.-ն և հայտնել, օգոստոսի 25-ին, ժամ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1239 | Օրը: 2009.Օգոստոս.31 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը 6 միլիոն դրամ է ներդրել Սրոցահանքի ինքնահոս ջրագծի կառուցման համար: Նոյեմբերյան քաղաքից 5 կմ հեռավորությամբ սկիզբ առնող այս ջրատարի շինարարության արժեքը 20 միլիոն դրամ է: Շինարարությունն իրականացվում է ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի կողմից: Ջրագիծը վայրկյանում կապահովի 5 լիտր, օրական 430 տոննա ջուր: Նախատեսվում է այն շահագործաման հանձնել հոկտեմբե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 947 | Օրը: 2009.Օգոստոս.29 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 26-ին Տավուշի մարզպետարանում կայացավ դպրոցների տնօրենների արդեն ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություն: 
Դպրոցների տնօրենները խիստ են դասերին ուշացած աշակերտների հանդեպ: Սակայն բազմափորձ տնօրենների մի ստվար մասը տարվա գլխավոր մանկավարժական հավաքին ներկայանալու հարցում կարգապահ չէր: Խորհրդակցությունը վաղուց էր սկսվել, իսկ դպրոցների որոշ ղեկավարներ նոր էին ներկայանում: Եվ այդպես ժողովի մեկնարկից 45 րոպե շարունակ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ հանդիմանու ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Կրթություն | Դիտել են: 1535 | Օրը: 2009.Օգոստոս.29 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Бесплатный Онлайн Сервис