Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 10:37
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2024  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » Լուրերի արխիվ
« 1 2 3 4 5 6
null«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Խաշթառակի դպրոցը. համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցի ամբողջական կահավորում եւ նոր համակարգչային դասասենյակ` համալրված համապատասխան գույքով ու համակարգիչներով: 

«Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1022 | Օրը: 2009.Օգոստոս.06 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

nullՏավուշի մարզ, Տավուշ գյուղգ Այդպես է կոչվում նախկին Շամշադինի շրջանի Թովուզ գյուղը: Համայնքապետարանի կնիքը մեկ տարի առաջ փոխվել է, սակայն հին անունից լիովին չեն ձերբազատվել: Գյուղի մուտքի եւ ելքի մոտ, ճանապարհին տեղադրված մետաղյա ցուցանակների մի երեսին Տավուշ է գրված, մյուսին` Թովուզ: Գյուղը թեեւ անմիջականորեն Ադրբեջանին սահմանակից չէ, սակայն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ունի, որովհետեւ Ադրբեջա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1169 | Օրը: 2009.Օգոստոս.04 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՆոյեմբերյան քաղաքից 10-15 կիլոմետր հեռավորության վրա, ձորերի մեջ տեղակայված են նախկին կոլխոզ-սովխոզ տնտեսությունները, որոնք այժմ բնակեցված են եւ «գյուղերիե են վերածվել: Այստեղի "գյուղերը" վարչական գրանցում չունեն, ոչ էլ գյուղապետ կա, իսկ հողերը սեփականաշնորհված չեն, մարդիկ պարզապես բաժանել են տարածքը միմյանց միջեւ եւ բնակություն են հաստատել ձորում: Այդ բնակավայրերից յուրաքանչյուրը ունի իր անունը, դրանց ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1211 | Օրը: 2009.Օգոստոս.04 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullԳերմանիայում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը տեղի ունեցած արագ շախմատի աշխարհի առաջնությունում նա 3-1 հաշվով հաղթել է ռուս Յան Նեպոմնյաշչիին ու նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արոնյանի հակառակորդներն էին նաև Հնդկաստանից Վիշվանաթան Անանդը և Գերմանիայից` Արկադի Նայդիչը:

Վերջիններն, ի դեպ, նախնական երկշրջանային մրցության արդյունքներով եզրափակիչ չէին անցել:

www.a1plus.am

Կատեգորիա: Մարզական | Դիտել են: 1097 | Օրը: 2009.Օգոստոս.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՈսկեւան գյուղի տարածքում գտնվող, խորհրդային ժամանակներում կառուցված այս ավտոկանգառը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ է գտնվում: 1990-ական թվականների առաջին կեսին այստեղ մարտական ակտիվ գործողություններ են տեղի ունեցել: Սակայն ավտոկանգառն ամենեւին ադրբեջանական ռումբերից չի կործանվել: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին 2007թ. ամռանը բեռնատարով մ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1029 | Օրը: 2009.Օգոստոս.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՀուլիսի 30-ին Երեւանի "Արամ Խաչատրյան" համերգասրահում կայացավ Աստղիկ Մելիքբեկյանի մենահամերգը: "Սայաթ-Նովա" աշուղական երգի վաստակավոր համույթը ներկայացրեց նրա երգերը: Այնուհետեւ հանդիսավոր պայմաններում Աստղիկ Մելքբեկյանը ձեռնադրվեց աշուղ Աստղանուշ: Այդ երեկո նրա երգերը ներկայացնողների թվում էին նաեւ կողբացի շնորհալի երգիչ Սամվել Վարդումյանը, բաղանիսցի գուսան Նազելի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1366 | Օրը: 2009.Օգոստոս.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՏավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ շուտով շահագործման կհանձնվի Աղստև գետի վրա Մայիսյան կամրջի ավազակավճային խառնուրդի (ԱԿԽ) հանքավայրը: Ինչպես Aysor-ին հայտնեց նախագծի հեղինակ "Կարեն-77" ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Սարիբեկյանը, աշխատանքները կսկվեն սեպտեմբերին: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 30 հզ. խմ ծավալով հանքաքար: ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1317 | Օրը: 2009.Օգոստոս.01 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հուլիսի 24-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2008 թվականին Տավուշի մարզում սկսվել եւ կիսատ է մնացել նախկին կոլխոզային եւ սովխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը, արդյունքում մի շարք անտառների ճակատագիրը մշուշվել էր: 

Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, նույն օրը հարցը նախարարությունում քննարկվել է բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետի եւ հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ արձանագրվել, որ «ՀՀ գյուղատնտեսության եւ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1043 | Օրը: 2009.Հուլիս.31 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullԻավապահները քննություն են կատարում Բերդի տարածաշրջանի Մովսես եւ Վերին Կարմիրաղբյուր գյուղերում ոռոգման ներքին ցանցի խողովակների գողության դեպքի կապակցությամբ: Այս գործով կալանավորվել էին երկու հոգի: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրից է: Երկուսի հանդեպ էլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով, որպես խափանման միջոց, 1-ական միլիոն դրամ գրավ է կիրառվել: Սա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1104 | Օրը: 2009.Հուլիս.31 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը հայտնեց, որ ցորենի շատ ցածր բերք կա` հեկտարից 5-7 ցենտներ: Ընդհանրապես, այս տարին 
գյուղատնտեսության համար հաջող չէ:

Ոսկան Սարգսյան

Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1143 | Օրը: 2009.Հուլիս.31 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ ժողով է կայացել Կողբի գեղատեսիլ անկյուններից մեկում` անտառային ուսուցման ՙԶիկատար՚ տարածաշրջանային կենտրոնի շենքում: Խորհրդակցությանը մասնակցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման խնդիրը`համակարգչային ծրագրի օգնությամբ: Կարծում ենք` ՙԶիկատար՚ կենտրոնն ընտրվել է երկու պատճառով: Նախ` այստեղ համակարգչային լավ բազա, ինտերնետ կա: Երկրորդ` Կողբ գյուղից ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1107 | Օրը: 2009.Հուլիս.31 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՕրերս իմ ծանոթներից մեկը` 16-ամյա տղա, խնդրեց, որ մի քանի ասույթ ՙտրամադրեմ՚, որպեսզի տեղադրի ինտերնետում, իր լուսանկարի մոտ: Դե, ես միշտ ինտերնետում ՙպրպտում եմ՚, որոշ` ինձ դուր եկած ասույթներ ունեմ քաղած, համացանցից վերցրած, որոնցից մի քանիսը տեղադրել եմ իմ էջում: Տվեցի, ծանոթս տեղադրեց, շնորհակալ եղավ: Կայքը`"Одноклассники" : ՙНас 40 000 000!И это не предел!՚ այսպես է գրված"Одноклассники"՚ -ի կայքի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1353 | Օրը: 2009.Հուլիս.31 | Վարկանիշ: 5.0/3 | Մեկնաբանություններ (0)

nullՊրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կարող է մենամարտել WBC-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոյասի հետ: Ինչպես տեղեկացնում է boxingscene.com-ը, այդ մասին հաղորդել է պրոմոուտեր Գերի Շոուն, սակայն վերջնական որոշում կայացնելուց առաջ նա պատրաստվում է բոլոր մանրամասները քննարկել Դարչինյանի և «Showtime» հեռուստաընկերության հետ: www.aysor ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մարզական | Դիտել են: 1150 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null«Լույս հայի աչքերին» հայկական ակնաբուժական նախագծի շրջանակներում ակնաբուժական խմբե ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Առողջապահական | Դիտել են: 1498 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հարեւաններիցս մեկի աղջիկը, ով արդեն 15 տարեկան է, անկեղծորեն համոզված է, թե Երեւանում բոլոր ապրողները բարեկեցիկ են: Նրա այդ մոլորության պատճառ են հանդիսացել մի քանի հանգամանք: Նախ` երեխան ընդամենը մի քանի անգամ է եղել մայրաքաղաքում եւ ամեն անգամ հարազատները հոգ են տարել, որ նա տեսնի քաղաքի ՙֆասադը՚` տեսարժան եւ ժամանցի վայրերը: Երկրորդ` երկրիս հարուստները եւ նրանց սպասարկող անձնակազմը, սպասարկման օբյեկտները (հյուանոցներ, ռեստորաններ եւ այլն)Երեւանում են գտնվում: Հիրավի, Երեւանը եւ մարզերը տարբեր ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Խմբագրական | Դիտել են: 1350 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Հեռուստացույց դիտելը ավելի դյուրին եւ հարմար է, քան գիրք, կամ նույնիսկ թերթ կարդալը: Հեռուստատեսային հերթական սերիալը դիտելիս հարմարավետ ընկղմվում ես բազմոցին, հետն էլ կարող ես սուրճ, հյութեր կամ քաղցրավենիք վայելել: Գիրք կարդալը մտավոր լարում է պահանջում, որոշակի ջանք: Բայց լավ գիրքը մարդու նեղ օրերի ընկերն է: Օգտակար եւ հետաքրքիր գիրքը կարեւոր է տրամաբանության առումով: Իսկ ամեն օր տարբեր ալիքներից հրամցվող արտասահմանյան եւ հայրենական սերիալները ընդամենը փուչիկ են. դրանք ունեն ձեւ, բայց չկա ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Խմբագրական | Դիտել են: 1154 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

1949 հունիսի 14-ին մեր ընտանիքը աքսորեցին հեռավոր Ալթայի երկրամաս: Այն ժամանակ ես սովորում էի 7-րդ դասարանում: Աքսորի վայրում ինձ ընդունեցին 2-րդ դասարան, քանի որ ռուսերեն չգիտեի: Մինչ տուն կառուցելը մենք ապրում էինք անմարդկային պայմաններում, անասնապահական ֆերմաներում: Մեզ տարատեսակ հալածքաների էին ենթարկում: Ստալինի մահից երեք տարի անց, 1956թ. մեր ընտանիքը ազատվեց աքսորից: Աքսորավայրում մեր կառուցած տունը, ինչպես նաեւ ողջ ունեցվածքը, գնող չեղավ: Աքսորական 20 ընտանիք միաժամանակ հայրենիք վերադարձ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1149 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 4.0/1 | Մեկնաբանություններ (0)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանն հուլիսի 10-ին մերժեց Իջեւանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ ՙՀետաքննող լրագրողներ՚ կազմակերպության:
Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասինե քաղհայցով Իջեւանի քաղաքապետարանը պահանջում էր ՙպարտավորեցնել ՙՀետաքննող լրագրողներ՚ կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Դատական | Դիտել են: 1392 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (1)

Երեկ երեկոյան Մոսկվայում մահափորձ է իրականացվել հանցավոր աշխարհում թերևս ամենահեղինակավոր «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի նկատմամբ: Ավելի շատ Յապոնչիկ մականունով հայտնի «օրենքով գողի» վրա կրակել է վարձու մարդասպանը` օպտիկական նշանառությամբ դիպուկահարի զենքով: null

Քրեական հեղինակությունը ողջ է, բայց հրազենային ծանր վնասվածք է ստացել որովայնի շրջանում: «Օրենքով գողին» կրակել են «Թայլանդական սրահ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Քրեական | Դիտել են: 1274 | Օրը: 2009.Հուլիս.30 | Վարկանիշ: 2.7/3 | Մեկնաբանություններ (0)

nullՆոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը շրջափակված է լեռներով, երեք կողմից ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանի հետ Կոթիի սահմանագիծը շատ երկար է` 38 կմ: 1992-94 թթ. Օդունդաղի լանջերից, Փարաքլուի բլրից հակառակորդը «Գրադով» եւ տանկերով մահաբեր կարկուտ էր տեղում խաղաղ բնակիչների վրա: Չհայտարարված պատերազմի տարիներին Կոթիում 40 հոգի է զոհվել` ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիներից յուրաքանչյուրը կռվի տարինե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1029 | Օրը: 2009.Հուլիս.29 | Վարկանիշ: 4.0/4 | Մեկնաբանություններ (0)

Հուլիսի 24-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ ՙԴիլիջան քաղաքի սողանքները, վտանգավորությունը և հնարավոր պայքարը դրանց դեմ՚ թեմայով սեմինար: Սեմինարը վարեց ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Տ.Քեռյանը : Նպատակն էր ներկայացնել սողանքների առաջացման պատճառները, հնարավոր հետևանքները և դրանց կանխարգելման տարբերակները: 
 Հրավիրված էին Դիլիջանի փոխքաղաքապետ Ա.Մակարյանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպանական ՙ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 1555 | Օրը: 2009.Հուլիս.29 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (1)

nullԱչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: 160 տարվա պատմություն ունեցող բնակավայրը ՙկադրերի դարբնոց՚ է. մարզկենտրոն Իջեւանում, Երեւանում բազմաթիվ են ծագումով աչաջրեցի պաշտոնատարները: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից,ճյուղավորումից`ՙաչայից՚: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ, ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1692 | Օրը: 2009.Հուլիս.29 | Վարկանիշ: 3.0/4

null
Կամ վագոն-տնակից մինչեւ շքեղ դպրոց 



Եթե կայացած կենսագրություն ունես՝ կարող ես հպարտությամբ ետ նայել: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 50 տարեկան է: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այս շենքը ոդիսակա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մշակույթ | Դիտել են: 1349 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null















Հարգելի խմբագրություն, մեծ ցավ եմ ապրում, երբ գյուղում օրեցօր ավելանում են մեխված պատուհաններով, մեծ կողպեքներով փակված դռներով տները: Գնում են,ինչպես ասում են, ՙում ոտքը բռնում է՚… 
Հազարներով են գնացել, եւ չի կարելի ուրանալ, որ նրանց ուղարկած փողերով են ապրում հազարավոր ընտանիքներ: Այսպիսիք իրենց լավ աշխատանքով,իրենց վարքուբարքով բարձրացրին ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 2706 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 4.7/3 | Մեկնաբանություններ (0)

nullՍեւքարը Իջեւանի տարածաշրջանի մեծ գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 25 կմ հեռավորությամբ: 2350 բնակիչ ունեցող շենը խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի:
-Ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր ունենք,-ասում է ՙԽռատանց Ղոբին՚ թաղամասի բնակչուհի Ամալյա Տարախչյանը:-Խմելու ջուրը ամաններով կրում ենք գյուղամեջի աղբյուրներից:
Գյուղապետարանում համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը ասաց, ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1407 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

64 տարի առաջ Խորհրդային Միությունը տոնեց մեծ հաղթանակը: Ֆաշիստական Գերմանիայի դեմ մարտնչած դիվիզիաներից մեկն էլ հայկական 89-րդ դիվիզիան էր: Ցավալի է, որ այժմ պատմության դպրոցական դասագրքերում չի հիշատակվում ուզունթալեցի հերոսի` 89-րդ դիվիզիայի հրամանատար Արտաշես Վասիլյանի անունը: Մինչդեռ սերունդներին պետք է պատմությունը ճիշտ ուսուցանել: Ուսումնասիրելով Հայրենական պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր, օգտվելով ՙԲանբեր Հայաստանի արխիվների՚ 1980թ. մաս1(ՙ409-րդ հրաձգային Կիրովագրադյան-Բրատիսլավյան,Բոգդան ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1462 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullԻջեւանի քաղաքային զբոսայգում, որը հարակից է Տավուշի մարզպետարանին, խոտը բարձրացել եւ շատ տեղերում ծածկել է խորհրդային ժամանակներում այստեղ կազմակերպած սիմպոզիումներից մնացած քանդակները: Քաղաքապետարանը տասնյակ աշխատողներ ունի, նրանց մեջ խոտ հնձող չկա՞:

Ոսկան Սարգսյան



Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1473 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

null
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել է դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջան 15 գյուղեր տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Սելավների հետեւանքով վերջերս փլվածքն ավելի է ընդլայնվել: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնո ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1106 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)


Ի՞նչ է հարկավոր ոստիկանության եւ զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների բարելավման համար: Այս խնդիրն էր հուլիսի 25-ին քննարկվում Իջեւանի ՙԷլիտ՚ ռեստարանում կազմակերպված ՙկլոր սեղանի՚ ժամանակ, որը կազմակերպել էր ՙԻրավական հետազոտությունների ազգային կենտրոն՚ ՀԿ-ն` ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ: Երեւանի 1282 բնակիչների շրջանում կատարված հարցումից պարզվել է, նրանց 85 տոկոսը չի ցանկանում համագործակցել ոստիկանության հետ, 77 տոկոսը, բացի անհրաժեշտության դ ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1033 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (1)

Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տավուշի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: 2008թ. առաջին վեց ամիսներին մարզում գրանցվել է հանցագործությունների 126 դեպք, իսկ 2009թ. առաջին կիսամյակում` 247: Հանցագործությունների թիվն աճել է Տավուշի ոստիկանության բոլոր` 5 բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի վկայությամբ` 2008-ի համեմատ աճել է նաեւ հանցագործությունների բացահայտումը` կազմե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Քրեական | Դիտել են: 1049 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հուլիսի 26-ին եւ 27-ին ադրբեջանական դիրքերից հրազենային զենքերից կրակոցներ են արձակվել Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Ոսկեպարի բնակիչների կարծիքով ադրբեջանցիների ակտիվացումը կապված է այն հանգամանքի հետ, որ մեր սահմանապահները սահմանի այս հատվածում տրակտորով նոր, երկար ձգվող խրամատ-ճանապարհ են կառուցում:
Ոսկան Սարգսյան



Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1024 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՀետադարձ հայացք գցելով մեր ապրած կյանքի վերջին տասնամյակներին` ցավով ու ափսոսանքով խոսելու շատ առիթներ կունենանք: 
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, սկսված արտագաղթը, սահմանային լարվածության պատճառով առաջացած ծանր պայմանները ազդել են նախկին բանավան Այգեպար համայնքի ու դպրոցի բնականոն կյանքին: Տարիների հոլովույթում ծանր հոգեվիճակներ ապրած այգեպարցին հուսահատվելու, իրեն միայնակ զգալու շատ առիթներ է ունեցե ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1188 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Բոլորիս ուշադրության կենտրոնում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրը: Եթե լինենք աչալուրջ և պատասխանատու, ապա որոշակի չափով կնվազեն բնապահպանական խնդիրները: Այդ խնդիրներից ակնառու են հատկապես աղբահավաքությունը: Մեզնից յուրաքանչյուրը մաքուր պահելով իր շրջակա տարածքը, կխուսափենք անվերահսկելի աղտոտումից: Նաև չենք գիտակցում, թե որքան վտանգավոր հետևանքներ կարող է առաջ բերել այդ աղտոտումը: Կարևոր է նաև , որ բարձրանա իրազեկությունը այդ ոլորտում:
Դիլիջանի Զինավան 2 թաղամասի բնակիչները ժամանակին բար ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 1734 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

Երեկ, ժամը 14.19-ին Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 107-րդ կմ-ում` Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ավտովթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ՙՄերսեդես՚ մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը:
Դրա հետեւանքով քանդվել է դեղատան արեւմտյան պատը` 24 քմ մակերեսով, իսկ ՙԱՊ Ավան՚ ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը` Երեւանի բնակիչ, 1948 թ. ծնված Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձ ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1180 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

nullԳանձասար, Նորավանք, Կանաչ ժամ, Սբ. Ղազանչեցոնց, Ջդլդյուզ, Ստեփանակերտ, Շուշի, Թարթառ … այսպիսով` պատմական Արցախ: Օրեր առաջ այս ամենը երազանք էր իմ եւ համադասարանցիներիս համար, բայց մեր սիրելի դասղեկ Անահիտ (Լուսյա)Ղարախանյանի շնորհիվ այն իրականություն դարձավ: Մեր դպրոցական վերջին ամառային արձակուրդը մեկնարկեցինք հեռավոր էկսկուրսիայով: 3 օրը չափազանց քիչ ժամանակահատված էր մեր տեսածը զգալու, հասկա ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1373 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

Հուլիսի 15-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ ՙՄԱԿ-ի 1992 թ. Կլիմայական փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա և 1997 թ. Կիոտոյի արձանագրություն . Կլիմայական գլոբալ փոփոխություններ և հետևանքներ՚ թեմայով սեմինար: Այն բաղկացած էր երկու մասից. Կլիմայական փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիա և Կիոտոյի արձանագրություն և Կլիմայական փոփոխության մասին կոնվենցիայի ներքո ազգային առաջին զեկույցի մասին ֆիլմի դիտում: Սեմինարը վարեց կենտրոնի համակարգող Ա.Ալիխանյանը: Նպատակն էր մասնակիցներին ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 2030 | Օրը: 2009.Հուլիս.28 | Վարկանիշ: 5.0/5 | Մեկնաբանություններ (5)

Մարդկային պատմությունը պատերազմների պատմություն է, ինչպես ճշտորեն բնութագրել է մեծ Նժդեհը: Մանավանդ մեզ` հայերիս համար: Այժմ էլ շարունակվում են պատերազմները, քանզի շարունակվում է պատմությունը: Պատերազմները, ինչ ասել կուզի, միայն հրացանով ու հրանոթով, ինքնաթիռով ու հրթիռով չեն լինում: Կան տնտեսական, հոգեբանական, բարոյական, գաղափարական, մշակութային ու այլևայլ տեսակների պատերազմներ:
Այսօր խիստ անհանգստացնող է տնտեսական հենքի վրա առաջ եկած մշակութային ահավոր պատերազմը: Առանձնապես վտանգավոր է այն, ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1160 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

nullՆոյեմբերյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը չհնձած խոտհարք է հիշեցնում: Խաղադաշտի ժանգոտած դարպասները կրնկի վրա բաց են մարդկանց եւ անասունների առաջ: Չորացած բարձր խոտերի, տատասկների միջով բացված մի կածանով առաջ եմ շարժվում: Դարպասներից մեկի մոտ երկու տարի առաջ կատարված շինարարությունից մնացած մեծ հողաթումբ է, իսկ եզրային գծի մոտ քաղաքի կենտրոնական մասում գտնվող առեւտրի օբյեկտներից թափված աղբն է, որի մեծ մասը տ ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1117 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ (0)

nullՇուրջ մեկ տարի է,ինչ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի շենքը դատարկ է: Առաջին հարկում լոկ տարածաշրջանի ռազմական ոստիկանությունն է, որ ժամանակավոր հանգրվանել է այստեղ: Կառույցը թափուր է, մինչդեռ այն հիմնանորոգելու համար հարկատուների գրպանից հարյուր միլիոնավոր դրամ է ծախսվել: 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից առողջապահական շենքը բավական տուժել էր: 1998թ. պետբյուջեի միջոցներով պ ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1198 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Հուլիսի 13-ին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունների պետերը, 4 տարածաշրջանների աջակցության խորհրդի անդամները: Ինչպես տեղեկացա խորհրդակցության մասնակիցներից, Տավուշի մարզպետը քննադատել է Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանին, որ նրա ղեկավարած հիմնարկությունը բնակիչներից հրատապ դրամական օգնություն խնդրանքով քիչ դիմումներ է ընդունել, ստացված դիմումների մի մասն էլ մերժվել է ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 992 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Վերջերս Ոսկեվանի սահմանագոտում ականների վրա պայթեց 5 խոշոր եղջերավոր անասուն: Սահմանագոտում նախրապանի գործը բարդ է. երբեմն անասունները թարմ արոտի հետեւեից վազելով` հայտնվում են ականապատ կամ գնդակոծության համար վտանգավոր գոտում: Ոսկեվանում մարդիկ կան, ովքեր պարապությունից նախրապան են դարձել: Նրանք հավաքել են հարեւանների կովերը եւ ամսավարձով նախրապանություն են անում: Այն թաղերում, որոնք մոտ են Ադրբեջանի հետ սահմանին, նախրապանի գործն ավելի թանկ է գնահատվում: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացա, որ սա ... Կարդալ ավելին »
Դիտել են: 1198 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullԱրդեն 10 օր է, ինչ սկսվել է Այրումհէկ-ի հարեւանությամբ ավտոմոբիլային կամրջի նորոգումը: Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանագծին գտնվող կամուրջը տարիների ընթացքում խարխլվել է Այրումհէկ-ը սնող ջրանցքի հավելյալ` հիդրոկայանի աշխատանքի համար ոչ անհրաժեշտ ջրերից: Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական ՙԼեւոն երկրորդ՚ ՍՊԸ-ի շինարարների խումբը կամրջի ձախ մասից սկսել է քանդել ասֆալտե ծածկը, որպեսզի մետաղյա խողովակներ տեղադրի: ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1048 | Օրը: 2009.Հուլիս.27 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)


Դիտել են: 2386 | Օրը: 2009.Հուլիս.26 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

nullՎերջին 2 տարում Դեբեդը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս ծառերը չորանում են: 2008 թվականի ամռանը Պտղավան գյուղի պտղաբույծները գետի աղտոտվածությունից իրենց դժգոհությունը փոխանցեցին այն ժամանակ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին եւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Անցյալ տարվա օգոստոսի 22-ին փոխվարչապետը ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 1372 | Օրը: 2009.Հուլիս.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՇվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզայի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 1109 | Օրը: 2009.Հուլիս.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՏավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչը օրերս Նոյեմբերյան քաղաք էր եկել՝ իր «Զապորոժեցը» վաճառելու: Նախապես Նոյեմբերյանի բնակչի հետ պայմանավորվել էր, որ հնամաշ «Զապը» 4 հազար դրամով նրան վաճառեր: Սակայն Նոյեմբերյանում, ԱրմենՏելի շենքի մոտ, պետավտոտեսուչները հին մեքենայի վարորդին, ամրագոտին չկապելու պատճառաբանությամբ, տուգանել են 3 հազար դրամով: Պետավտոտեսուչների գործողություններից զայրացած, ոսկեվանցի «վաճառականը» հրաժ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1681 | Օրը: 2009.Հուլիս.26 | Վարկանիշ: 4.0/1 | Մեկնաբանություններ (0)

Ջուջեւանցի Անանյանների ընտանիքը բազում խնդիրներ ունի, որոնց նկատմամբ պատկան կառույցները անտարբեր են 

Արդեն 10 ամիս է՝ ջուջեւանցի Յուրիկ Անանյանի կյանքը դժոխք է դարձել: Քայլելիս աշխատում է աջ ձեռքն անշարժ պահել. ձեռքի ցնցումից ինքն է ցավից ցնցվում: 

«2008 թվականի սեպտեմբերի 24-ին անտառը վայրի տանձի էի գնում, էշը խրտնեց՝ վրայից ընկա»,- չարաբաստիկ դեպքը հիշում է 54-ամյա Յուրիկը: ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Սոցիալական | Դիտել են: 1692 | Օրը: 2009.Հուլիս.26 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Бесплатный Онлайн Сервис