Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 06:43
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » Կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ սեմինար Դիլիջանի Օրհուսի կենտրոնում
10:26
Կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ սեմինար Դիլիջանի Օրհուսի կենտրոնում
Հուլիսի 15-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ ՙՄԱԿ-ի 1992 թ. Կլիմայական փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա և 1997 թ. Կիոտոյի արձանագրություն . Կլիմայական գլոբալ փոփոխություններ և հետևանքներ՚ թեմայով սեմինար: Այն բաղկացած էր երկու մասից. Կլիմայական փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիա և Կիոտոյի արձանագրություն և Կլիմայական փոփոխության մասին կոնվենցիայի ներքո ազգային առաջին զեկույցի մասին ֆիլմի դիտում: Սեմինարը վարեց կենտրոնի համակարգող Ա.Ալիխանյանը: Նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կլիմայի պահպանության վերաբերյալ միջազգային համաձայնագրերին, դրանց նպատակներին, պետությունների ստանձնած պարտավորություններին, գլոբալ տաքացման հետևանքներին և ծագման անթրոպոգեն պատճառներին: Հրավիրված էին ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ , ուսուցիչներ, բնապահպանական ՙԱրևորդի՚ ակումբների անդամներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ: Թեման ներկայացվեց համակարգչային սլայդներով: Ա. Ալիխանյանը բացատրեց կլիմայական փոփոխության պատճառները, հետևանքները և հասցվող վնասները: Գծապատկերների և փոքրիկ տեսահոլովակի միջոցով մասնակիցները դիտեցին մթնոլորտի աստիճանական տաքացման գործընթացը: Ներկաները ծանոթացան Կլիմայական փոփոխությունների մասին կոնվենցիային և Կիոտոյի լրացուցիչ արձանագրությանը: Խոսվեց դրանց նպատակների, երկրների ստանձնած պարտավորությունների մասին: Հատկապես կարևորվեց այն, որ զարգացած երկրները պետք է կրճատեն կամ սահմանափակեն ածխաթթու և այլ ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի վերականգնվի մթնոլորտի խախտված հավասարակշռությունը: Գլոբալ տաքացման արագ տեմպերում դերակատարությունը մարդկային գործոնն է: Ընդգծվեց, որ ներկայումս կլիմայի գլոբալ տաքացման առաջին ակնհայտ դրսևորումը սառցադաշտերի հալոցքն է: Ներկայացվեցին այն ճանապարհները, որոնք կարող են մեղմել կլիմայի տաքացման և մոլորակի ջերմաստիճանի բարձրացման տեմպերը և խուսափել դրանց ծանր հետևանքներից.
1. Սահմանափակել և կրճատել արդյունահանվող ածխածին վառելիքի քանակը (ածուխ, նավթ, գազ) 
2. Էներգիայի օգտագործման էֆեկտիվության բարձրացում
3. Ավելի շատ կիրառել վերականգնվող և ոչ ածխածին էներգիայի աղբյուրներ
4. Էկոլոգիապես մաքուր և ոչ ածխածին տեխնոլոգիաների զարգացում
5. Կանխարգելել անտառների հրդեհները և վերականգնել անտառները, որոնք մթնոլորտից ածխաթթու գազի բնական կլանիչներն են:
  Խնդիրը տեղայնացվեց ՀՀ-ի մակարդակում` դիտելով ՙԿլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային առաջին զեկույց՚ տեսաֆիլմը:
  Տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսեցին իրենց տպավորությունները սեմինարի վերաբերյալ, տվեցին հարցեր սեմինարավարին, արտահայտեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ կոնվենցիայի կատարման առնչությամբ և այդ բնագավառի էկոկրթության տարածման մասին:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Վեբ.կայք. www.aarhus.am
Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am
հեռ. (+374268)2-31-38, բջջ.(+37491)727941


Категория: Բնապահպանական | Просмотров: 2038 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 5
5 lilit  
0
Shat lav kliner, ete hamayn mardkutyun@ naev masnakcer ays amenin: Che vor erkir molorak@ mer bolori tunn e!!!

4 R. M  
1
Voxjuneli e dzer ashxatanqy, shat hetaqrqir u karevor tema eq drel qnnarkman, cankali klini vor ays kargi temanner aveli hacaxaki qnnarkven bnakichnerin irazek pahelu hamar.

3 M.M  
0
Shat hratap tema e.

2 Edvard  
3
Գաղտնիք չէ, որ աշխարհի գլոբալ տաքացումը սպառնում է կանաչ տարածքներին, մարդկանց առողջությանը և ապագա սերունդների առողջ միջավայրում ապրելու իրավունքին: Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, կարևոր գործ եք անում, մարդկանց իրազեկությունը էկոկրթությունը կանաչ միջավայրը պահպանելու լավագույն միջոցն է:

1 H.  
1
Kanach chanaparh! Shat lav 'aroxgh' gorc eq anum...

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис