Աչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: 160 տարվա պատմություն ունեցող բնակավայրը ՙկադրերի դարբնոց՚ է. մարզկենտրոն Իջեւանում, Երեւանում բազմաթիվ են ծագումով աչաջրեցի պաշտոնատարները: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից,ճյուղավորումից`ՙաչայից՚: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ,
...
Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք |
Դիտել են: 1699 |
Օրը: 2009.Հուլիս.29
| Վարկանիշ: 3.0/4
|
Կամ վագոն-տնակից մինչեւ շքեղ դպրոց Եթե կայացած կենսագրություն ունես՝ կարող ես հպարտությամբ ետ նայել: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 50 տարեկան է: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այս շենքը ոդիսակա
...
Կարդալ ավելին »
|
Հարգելի խմբագրություն, մեծ ցավ եմ ապրում, երբ գյուղում օրեցօր ավելանում են մեխված պատուհաններով, մեծ կողպեքներով փակված դռներով տները: Գնում են,ինչպես ասում են, ՙում ոտքը բռնում է՚… Հազարներով են գնացել, եւ չի կարելի ուրանալ, որ նրանց ուղարկած փողերով են ապրում հազարավոր ընտանիքներ: Այսպիսիք իրենց լավ աշխատանքով,իրենց վարքուբարքով բարձրացրին
...
Կարդալ ավելին »
|
Սեւքարը Իջեւանի տարածաշրջանի մեծ գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 25 կմ հեռավորությամբ: 2350 բնակիչ ունեցող շենը խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի: -Ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր ունենք,-ասում է ՙԽռատանց Ղոբին՚ թաղամասի բնակչուհի Ամալյա Տարախչյանը:-Խմելու ջուրը ամաններով կրում ենք գյուղամեջի աղբյուրներից: Գյուղապետարանում համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը ասաց,
...
Կարդալ ավելին »
|
64 տարի առաջ Խորհրդային Միությունը տոնեց մեծ հաղթանակը: Ֆաշիստական Գերմանիայի դեմ մարտնչած դիվիզիաներից մեկն էլ հայկական 89-րդ դիվիզիան էր: Ցավալի է, որ այժմ պատմության դպրոցական դասագրքերում չի հիշատակվում ուզունթալեցի հերոսի` 89-րդ դիվիզիայի հրամանատար Արտաշես Վասիլյանի անունը: Մինչդեռ սերունդներին պետք է պատմությունը ճիշտ ուսուցանել: Ուսումնասիրելով Հայրենական պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր, օգտվելով ՙԲանբեր Հայաստանի արխիվների՚ 1980թ. մաս1(ՙ409-րդ հրաձգային Կիրովագրադյան-Բրատիսլավյան,Բոգդան
...
Կարդալ ավելին »
|
Իջեւանի քաղաքային զբոսայգում, որը հարակից է Տավուշի մարզպետարանին, խոտը բարձրացել եւ շատ տեղերում ծածկել է խորհրդային ժամանակներում այստեղ կազմակերպած սիմպոզիումներից մնացած քանդակները: Քաղաքապետարանը տասնյակ աշխատողներ ունի, նրանց մեջ խոտ հնձող չկա՞:
Ոսկան Սարգսյան
|
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել է դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջան 15 գյուղեր տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Սելավների հետեւանքով վերջերս փլվածքն ավելի է ընդլայնվել: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնո
...
Կարդալ ավելին »
|
Ի՞նչ է հարկավոր ոստիկանության եւ զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների բարելավման համար: Այս խնդիրն էր հուլիսի 25-ին քննարկվում Իջեւանի ՙԷլիտ՚ ռեստարանում կազմակերպված ՙկլոր սեղանի՚ ժամանակ, որը կազմակերպել էր ՙԻրավական հետազոտությունների ազգային կենտրոն՚ ՀԿ-ն` ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ: Երեւանի 1282 բնակիչների շրջանում կատարված հարցումից պարզվել է, նրանց 85 տոկոսը չի ցանկանում համագործակցել ոստիկանության հետ, 77 տոկոսը, բացի անհրաժեշտության դ
...
Կարդալ ավելին »
|
Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տավուշի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: 2008թ. առաջին վեց ամիսներին մարզում գրանցվել է հանցագործությունների 126 դեպք, իսկ 2009թ. առաջին կիսամյակում` 247: Հանցագործությունների թիվն աճել է Տավուշի ոստիկանության բոլոր` 5 բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի վկայությամբ` 2008-ի համեմատ աճել է նաեւ հանցագործությունների բացահայտումը` կազմե
...
Կարդալ ավելին »
|
Հուլիսի 26-ին եւ 27-ին ադրբեջանական դիրքերից հրազենային զենքերից կրակոցներ են արձակվել Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Ոսկեպարի բնակիչների կարծիքով ադրբեջանցիների ակտիվացումը կապված է այն հանգամանքի հետ, որ մեր սահմանապահները սահմանի այս հատվածում տրակտորով նոր, երկար ձգվող խրամատ-ճանապարհ են կառուցում: Ոսկան Սարգսյան
|
Հետադարձ հայացք գցելով մեր ապրած կյանքի վերջին տասնամյակներին` ցավով ու ափսոսանքով խոսելու շատ առիթներ կունենանք: Հայ-ադրբեջանական հակամարտությունը, սկսված արտագաղթը, սահմանային լարվածության պատճառով առաջացած ծանր պայմանները ազդել են նախկին բանավան Այգեպար համայնքի ու դպրոցի բնականոն կյանքին: Տարիների հոլովույթում ծանր հոգեվիճակներ ապրած այգեպարցին հուսահատվելու, իրեն միայնակ զգալու շատ առիթներ է ունեցե
...
Կարդալ ավելին »
|
Բոլորիս ուշադրության կենտրոնում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրը: Եթե լինենք աչալուրջ և պատասխանատու, ապա որոշակի չափով կնվազեն բնապահպանական խնդիրները: Այդ խնդիրներից ակնառու են հատկապես աղբահավաքությունը: Մեզնից յուրաքանչյուրը մաքուր պահելով իր շրջակա տարածքը, կխուսափենք անվերահսկելի աղտոտումից: Նաև չենք գիտակցում, թե որքան վտանգավոր հետևանքներ կարող է առաջ բերել այդ աղտոտումը: Կարևոր է նաև , որ բարձրանա իրազեկությունը այդ ոլորտում: Դիլիջանի Զինավան 2 թաղամասի բնակիչները ժամանակին բար
...
Կարդալ ավելին »
|
Երեկ, ժամը 14.19-ին Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 107-րդ կմ-ում` Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում ՙՄերսեդես՚ մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը: Դրա հետեւանքով քանդվել է դեղատան արեւմտյան պատը` 24 քմ մակերեսով, իսկ ՙԱՊ Ավան՚ ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը` Երեւանի բնակիչ, 1948 թ. ծնված Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձ
...
Կարդալ ավելին »
|
Գանձասար, Նորավանք, Կանաչ ժամ, Սբ. Ղազանչեցոնց, Ջդլդյուզ, Ստեփանակերտ, Շուշի, Թարթառ … այսպիսով` պատմական Արցախ: Օրեր առաջ այս ամենը երազանք էր իմ եւ համադասարանցիներիս համար, բայց մեր սիրելի դասղեկ Անահիտ (Լուսյա)Ղարախանյանի շնորհիվ այն իրականություն դարձավ: Մեր դպրոցական վերջին ամառային արձակուրդը մեկնարկեցինք հեռավոր էկսկուրսիայով: 3 օրը չափազանց քիչ ժամանակահատված էր մեր տեսածը զգալու, հասկա
...
Կարդալ ավելին »
|
Հուլիսի 15-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ ՙՄԱԿ-ի 1992 թ. Կլիմայական փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա և 1997 թ. Կիոտոյի արձանագրություն . Կլիմայական գլոբալ փոփոխություններ և հետևանքներ՚ թեմայով սեմինար: Այն բաղկացած էր երկու մասից. Կլիմայական փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիա և Կիոտոյի արձանագրություն և Կլիմայական փոփոխության մասին կոնվենցիայի ներքո ազգային առաջին զեկույցի մասին ֆիլմի դիտում: Սեմինարը վարեց կենտրոնի համակարգող Ա.Ալիխանյանը: Նպատակն էր մասնակիցներին
...
Կարդալ ավելին »
|
|