Երեւան գնալու եմ - 30 Июля 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:46
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 30 » Երեւան գնալու եմ
13:45
Երեւան գնալու եմ
Հարեւաններիցս մեկի աղջիկը, ով արդեն 15 տարեկան է, անկեղծորեն համոզված է, թե Երեւանում բոլոր ապրողները բարեկեցիկ են: Նրա այդ մոլորության պատճառ են հանդիսացել մի քանի հանգամանք: Նախ` երեխան ընդամենը մի քանի անգամ է եղել մայրաքաղաքում եւ ամեն անգամ հարազատները հոգ են տարել, որ նա տեսնի քաղաքի ՙֆասադը՚` տեսարժան եւ ժամանցի վայրերը: Երկրորդ` երկրիս հարուստները եւ նրանց սպասարկող անձնակազմը, սպասարկման օբյեկտները (հյուանոցներ, ռեստորաններ եւ այլն)Երեւանում են գտնվում: Հիրավի, Երեւանը եւ մարզերը տարբեր կյանքով են ապրում: Մինչ Երեւանում իրականացվել կամ իրականացվում է (նայած` թաղամասեր) շրջօրյա ջրամատակարարում,հեռավոր գյուղերում մարդիկ դույլերով կամ էշերով են կրում խմելու ջուրը: Երեւանում տասնյակ հեռուստալիքներ են հեռարձակվում, իսկ գյուղերում` հազիվ մի քանի հատ: Լավ է, որ կառավարությունը ծրագիր ունի գյուղերում աղքատությունը կրճատելու, կենսապայմանները բարելավելու: Սակայն վերջին 15 տարոմ Հայաստանի գյուղական կյանքը էապես չի բարելավվել: Այդ պատճառով է, որ Երեւանում բուհերն ավարտելուց հետո երիտասարդները ամեն կերպ փորձում են մնալ այնտեղ: Գյուղերից սերված աղջիկները ձգտում են դառնալ Երեւանի հարս եւ այդ ձգտման մեջ երբեմն իրենց անարժան մայրաքաղաքի բնակիչների հետ են ամուսնական դաշն կապում: Վերջերս մի հայրենակիցներից մեկը, ով 26 տարի առաջ հարս է գնացել Երեւան, եւ այնտեղ խանութներ ունի, զրույցի ժամանակ ասաց` ՙԵս չեմ ամաչում, որ գյուղում եմ ծնվել՚: Կարծես արդարանում է, մինչդեռ պիտի հպարտանար, որ սահմանամերձ, հերոս գյուղի ծնունդ է: ԱՄՆ-ում այդ երկրի տարբեր ծայրերին եւ մայրաքաղաքում կյանքի պայմանները գրեթե միատեսակ են: Իսկ մեզ մոտ դեռ շարունակվում է խորհրդային վատ ավանդույթը` ամբողջ երկիրն աշխատում է մայրաքաղաքի համար: Հայաստանի հանրապետությունում կարծեմ կարգավիճակով 43 քաղաք կա: Սակայն իրականում Հայաստանում քաղաքը մեկն է: Դա ակնհայտ է նաեւ երեւանյան հեռուստաալիքներով եղանակի տեսության թողարկումների ժամանակ; -
- Վաղը քաղաքում սպասվում է անձեւ,- ասում է հաղորդավարը: Թեեւ քաղաքի անուն չի նշում, բայց բոլորն էլ գիտեն, որ խոսքը Երեւանի մասին է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Խմբագրական | Просмотров: 929 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис