Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 08:42
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 30 » Ադրբեջանի կրթության նախարարը երկու բուռ հող տարավ Հայաստանից
19:08
Ադրբեջանի կրթության նախարարը երկու բուռ հող տարավ Հայաստանից
nullՙՏեսանկյունն՚ արդեն գրել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւի մասին, ով ծնվել, մեծացել է Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: Պարզվում է, որ Ադրբեջանում Տավուշի մարզից սերված եւս մեկ նախարար կա: Միսիր Մարդանովն արդեն 12 տարի ղեկավարում է Ադրբեջանի կրթության նախարարությունը: Նախարարի կենսագրության մեջ գրված է, որ ծնվել է 1946թ.: Սակայն այնտեղ չի նշվում, թե ո՞րն է նրա ծնդավայրը, ինչի կապակցությամբ ՙհետաքրքրասեր՚ ներկայացած մեկը ինտերնետում նախարարին հարց է ուղղել` ո՞րն է քո ծննդավայրը: Տավուշի մարզում շատերը գիտեն, որ Միսիր Մարդանովը ծնվել, դպրոցն ավարտել է նախկինում ադրբեջանաբնակ Սալահ գյուղում, որն այժմ Աղավնավանք է կոչվում: Գյուղը ժամանակին հայկական է եղել, այստեղ ուրարտական շրջանի դամբարանադաշտ կա, որի վրա հետագայում ադրբեջանցիները գերեզմանոց են հիմնել: ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը սիրահոժար հանձն առավ մեզ ուղեկցել եւ բացատրություններ տալ գյուղի պատմության մասին: Նրա վկայությամբ` գյուղի անունը ծագում է հայկական ՙսալա՚ բառից , որ կողով է նշանակում: Իսկապես բնակավայրի դիրքը կողովի է նման, երկու կողմից թեք սարերով պարփակված գետահովիտ: Հետագայում Սալան ադրբեջանցիները փոքր-ինչ ձեւափոխելով` Սալահ են դարձել: Գյուղի հայկական ծագումը վկայում են 9-րդ դարում, Բագրատունիների տիրապետության շրջանում կառուցված միաթռիչք կամուրջն ու ճանապարհի եզրին 12-րդ դարում կառուցված ճգնավորի մենաստանը եւ այլն: Արծրուն Հովսեփյանը լավ է հիշում Միսիր Մարդանովին, նրանց տանը ճաշկերույթի է մասնակցել: Միսիրի հայրը` Ջումեյիլ Մարդանովը եղել է շուրջ 400 բնակիչ ունեցող, հիմնականում անասնապահությամբ զբաղվող Սալահի կոլխոզի նախագահը: Արծրուն Հովսեփյանը վկայում է , որ Միսիր Մարդանովը մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել Սալահի դպրոցում: Մարդանովի կենսագրականում նշված է, որ ավարտել է Կիրովի անվան Ադրբեջանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Կենսագրականում հաջորդ գրառումը վերաբերում է 1979-83 թվականներին: Այդ տարիներին Մարդանովը նույն ֆակուլտետում ավագ դասախոս, ապա ֆակուլտետի դեկանի տեղակալ է աշխատել: Եթե ենթադրենք, որ Միսիրը համալսարանն ավարտել է 22-23 տարեկանում, 10 տարի` 1969-79թթ. նա որտե՞ղ է աշխատել: Այդ մասին, ինչպես եւ նրա ծննդավայրի վերաբերյալ, նրա կենսագրականում ոչինչ չի նշված: Աղավնավանքի նախկին գյուղապետ Գրիգոր Խոջայանն էլ ասում է, որ դպրոցը Սալահում ավարտելուց հետո Միսիրը գնացել է Բաքու եւ Սալահում չի աշխատել: Միսիր Մարդանովին բնութագրում են որպես համեստ մարդ: Արծրուն Հովսեփյանը նշում է, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիներն այնտեղ ջոկատներ էին ստեղծում, կռվում Հայաստանի դեմ: Միսիր Մարդանովը, սակայն, դրանց չի մասնակցել: Միսիրը ժամանակին մտերմական կապեր է ունեցել հայ անտառապահների` Հրայրի, Յաշայի, Դերիկի հետ, ովքեր այժմ հանգուցյալ են: Աղավնավանքի դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը հիշում է 1997թ. Մարդանովի Աղավնավանք այցի մասին, թե ինչպես նա այցելեց հայրական տուն: Մարդանովը ինչ-որ գիտաժողովի մասնակցելու համար ժամանել էր Երեւան եւ այստեղ ցանկություն հայտնել տեսնել իր հայրական տունը:
nullԱյդ այցը մանրամասն հիշում է Գրիգոր Խոջայանը, ով 1900-2002թթ. ղեկավարել է Աղավնավանքը: Գրիգորը հիմա Ճամբարակի անտառտնտեսության անտառապետն է: Նա լավ հիշում է, թե ինչպես Մարդանովը Երեւանի եւ Իջեւանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ գյուղ էր եկել: Մարդանովի հետ ռուսերեն խոսող մի լրագրող է եղել(հավանաբար` ադրբեջանցի), ով տեսագրել է գյուղը, դպրոցը, Մարդանովների տունը: Մարդանովների տանը բնակվում էր Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթած Գրիգոր Գաբրիելյանի ընտանիքը: Նրանք հյուրերի համար լավ սեղան են բացել: Միսիրը գոհունակություն է հայտնել, որ նման հյուրընկալ, բարի մարդիկ են բնակվում իրենց օջախում: Նա բաժակ է բարձրացրել , նաեւ գյուղապետ Խոջայանին մի խնդրանք ներկայացրել:
-Մոտը մի տոպրակ կար: Հայրը` Ջումեյիլ Մարդանովը որդուն խնդրել էր իրենց այգուց հող բերել: Միսիրը այգուց երկու բուռ հող լցրեց տոպրակն ու արտասվեց,-վերհիշում է Գրիգոր խոջայանը: 
Վերադարձի ճանապրհին մի քիչ կանգնել է դպրոցի մոտ եւ հեռացել: Միսիր Մարդանովն այդ օրը ցանկացել է այցելել գյուղի գերեզմանատուն, սակայն նրան այնտեղ չեն թողել: Աղավնավանքի բնակիչներն ասում են, որ ադրբեջանական գերեզմանատան հին տապանաքարերը լավ պահպանվում են, սակայն նորերից մի քանիսը կոտրված են: Ուստի ցանկալի չի եղել Մարդանովի գերեզմանատուն գնալը: Նրան պատճառաբանել են, որ գյուղում զոհված ազատամարտիկի ընտանիք կա, որը կարող է գերեզմանատուն այցի համար խնդիրներ հարուցել: Հայտնի է, որ Ադրբեջանում հայկական գերեզմանատները վատթար ճակատագրի են արժանացել: Աղավնավանքի դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը Շամխորի շրջանի հայկական Բարսում գյուղից է: Նա պատմում է, որ Մոսկվայում բնակվող իր համագյուղացիները մի ադրբեջանցու վարձել են եւ տեսախցիկով ուղարկել Բարսում: Ադրբեջանցին տեսագրել է Բարսումի հայկական ավերված սրբավայրը. ադրբեջանցիները բուլդոզերներով ավերել, հարթեցրել են գերեզմանատան տարածքը: 
 Աղավնավանքում լինելով` տեսա Մարդանովների հայրական տունը: Կոլխոզի նախագահին հարիր երկհարկանի բավական մեծ տուն է` ադրբեջանական կապույտ նախշազարդերով: Առանձնատունն այժմ դատարկ է: Գրիգոր Գաբրիելյանի մահից հետո նրա կինը` Ալվինան տունը 8 հազար դոլարով վաճառել է մի երեւանցու, վերջինս էլ մի քանի տարի առաջ 22 հազար դոլարով վերավաճառել մեկ այլ երեւանցու, ով Մարդանովների տունը որպես ամառանոց է օգտագործում: Ի դեպ, Դիլիջան քաղաքից մոտ 20 կմ հեռավորությամբ գտնվող գյուղի տան համար սա լավ գին է: Միգուցե Ադրբեջանի կրթության նախարարին մի անգամ էլ բախտ վիճակվի տեսնել իր մանկության օջախը , գուցե մի օր նա համարձակվի կենսագրականում նշել իր համար այդքան թանկ ծննդավայրը:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1601 | Добавил: qamut | Теги: Միսիր Մարդանով | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис