"Տեսանկյուն" մարզային անկախ երկշաբաթաթերթը ստեղծվել է 2006թ. մարտին: Հեռավոր, սահմանամերձ մարզում անկախ թերթի գոյությունը ուտոպիա, երազանք է թվում, սակայն երազանքները մի օր իրականություն են դառնում: "Տեսանկյունը" տարածվում է Տավուշի մարզի բոլոր համայնքներում` սկսած հեռավոր Չինարի գյուղից մինչեւ Դեբեդավան, Դիլիջանից մինչեւ Վազաշեն: Թերթն անկախ է : Այս պատճառով է, որ երբեմն ուշանում է թերթի հերթական համարի տպագրությունը: Սակայն կարեւորը քանակը չէ, այլ`որակը: Ընդ որում` մենք նյութեր, թղթակցություններ ենք ստանում եւ ակնկալում ոչ միայն մեր մարզի համայքններից, այլեւ` արտերկրից, ուր ապրում են Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանից սերվածները:Թղթակցությունները, կարծիքներն ու դիտողությունները կարող եք ուղարկել voskan-s@mail.ru էլեկտրոնային հասցեով: