Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
16:09 ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ | |
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6 համայնքներում ստեղծվեցին փոխանցվելիք անտառների կառավարման պլաններ, աշխատողներ ընդունվեցին, կատարվեց ծառատունկ: Ջուջեւան համայնքում, օրինակ, ստեղծվեց «Ջուջեւանի անտառտնտեսություն» ՍՊԸ-ն, 4 մարդ աշխատանքի ընդունվեց: Մեկ հեկտար տարածքում տնկվեցին 500-ական ընկուզենի եւ կովկասյան տանձենի, սակայն ծրագրի ժամկետի սղության պատճառով տնկարկի ցանկապատում չարվեց: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ նորաստեղծ ընկերությանը պետք է հանձնվեր 300 հա անտառ, սակայն Նոյեմբերյանի անտառտնտեսության հաշվեկշռից անտառի փոխանցումը չկատարվեց: Նորաստեղծ մյուս 5 անտառտնտեսություններն էլ փաստացի անտառ «չստացան». հարցը շարունակում էր քննարկվել գյուղատնտեսության նախարարությունում, Հայանտառում: Ընդամենը երկու ամիս՝ 2008 դեկտեմբեր-2009 հունվար հատվածում նորաստեղծ հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստացան: Երբ շվեդական կողմը դադարեցեց ֆինանսավորումը՝ ծրագիրը մնաց «օդից կախված»: Համայնքային անտառտնտեսությունները ստիպված դադարեցրին աշխատանքը: Տավուշի մարզպետարանում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը, որին մասնակցել են նաեւ այն համայնքների ղեկավարները, ուր իրականացվել էր վերոնշյալ ծրագիրը: Նրանք քննարկմանը մասնակցող բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանին իրենց մտահոգությունն են հայտնել համայնքային անտառտնտեսությունների ճակատագրի առթիվ, նշել, որ տնկված բազմահազար տնկիները՝ առանց խնամքի մնալով, կչորանան: Փոխնախարարը խոստացել է հիմնահարցը հասցնել կառավարություն: | |
|
Всего комментариев: 0 | |