Главная »
2009 » Հուլիս » 27 » ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
21:39 ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է |
Արդեն 10 օր է, ինչ սկսվել է Այրումհէկ-ի հարեւանությամբ ավտոմոբիլային կամրջի նորոգումը: Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանագծին գտնվող կամուրջը տարիների ընթացքում խարխլվել է Այրումհէկ-ը սնող ջրանցքի հավելյալ` հիդրոկայանի աշխատանքի համար ոչ անհրաժեշտ ջրերից: Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական ՙԼեւոն երկրորդ՚ ՍՊԸ-ի շինարարների խումբը կամրջի ձախ մասից սկսել է քանդել ասֆալտե ծածկը, որպեսզի մետաղյա խողովակներ տեղադրի: Ինչպես հայտնեց աշխղեկ Գրիշա Գաբրիելյանը, առաջիկայում իրենք կստանան կառույցի հիմնանորոգման նախագիծը, կլուծվի նաեւ ֆինանսավորման խնդիրը: Կամուրջի ծածկն ամբողջությամբ քանդելուց հետո Հայաստան-Վրաստան միջպետական այս ճանապարհով երթեւեկը 2 օրով կփակվի: Պ-ն Գաբրիելյանի խոսքերով` կամրջի հիմնանորոգումն հավանաբար կավարտվի մեկ ամսից: Ներկայումս կամրջի վթարայնության պատճառով երթեւեկությունն այստեղ միակողմանի է իրականացվում, իսկ խոշոր բեռնատարները երթեւեկում են այլ` Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1097 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]