Главная »
2009 » Հուլիս » 27 » Փոխհատուցում վտանգի դիմաց
21:41 Փոխհատուցում վտանգի դիմաց |
Վերջերս Ոսկեվանի սահմանագոտում ականների վրա պայթեց 5 խոշոր եղջերավոր անասուն: Սահմանագոտում նախրապանի գործը բարդ է. երբեմն անասունները թարմ արոտի հետեւեից վազելով` հայտնվում են ականապատ կամ գնդակոծության համար վտանգավոր գոտում: Ոսկեվանում մարդիկ կան, ովքեր պարապությունից նախրապան են դարձել: Նրանք հավաքել են հարեւանների կովերը եւ ամսավարձով նախրապանություն են անում: Այն թաղերում, որոնք մոտ են Ադրբեջանի հետ սահմանին, նախրապանի գործն ավելի թանկ է գնահատվում: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացա, որ սահմանին առավել մոտ թաղերի բնակիչները նախրապանին յուրաքանչյուր կովի համար ամսական 4 հազար դրամ են վճարում: Գյուղի անվտանգ տարածքներում անասուն պահող տավարածին մեկ կովի հաշվով 2 հազար են վճարում:
|
Просмотров: 1248 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]