Главная »
2009 » Հուլիս » 27 » Միայն մարզպետի թույլտվությամբ
21:43 Միայն մարզպետի թույլտվությամբ |
Հուլիսի 13-ին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունների պետերը, 4 տարածաշրջանների աջակցության խորհրդի անդամները: Ինչպես տեղեկացա խորհրդակցության մասնակիցներից, Տավուշի մարզպետը քննադատել է Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանին, որ նրա ղեկավարած հիմնարկությունը բնակիչներից հրատապ դրամական օգնություն խնդրանքով քիչ դիմումներ է ընդունել, ստացված դիմումների մի մասն էլ մերժվել է: Հուլիսի 7-ին Նոյեմբերյանում աջակցության խորհուրդը քննարկել էր հրատապ դրամական աջակցության խնդրանքով 127 դիմում: Դիմումատու 7 ընտանիքներ փաստագրված չեն եղել սոցիալական ծառայությունում եւ ինքնաբերաբար զրկվել են հրատապ դրամական աջակցություն ստանալու իրավունքից: Աջակցության խորհրդում քննարկման արդյունքում մնացած 120 հայտատուներից բավարարվել են 92-ի դիմումները: Հավելենք, որ Սամվել Բեգլարյանը տվյալ հանձնաժողովի անդամ չէ: Այնուհետեւ մարզպետը Սամվել Բեգլարյանին հանդիմանել է լրագրողին հարցազրույց տալու համար, նկատի ունենալով վերջերս ՙԱռավոտում՚ տպագրված, իմ հեղինակած ՙՓարոսի լույսն ու ստվերը՚ հոդվածը: Այդ հոդվածում վեր էին հանվել սոցիալական ծառայության համակարգի թերությունները, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության շենքային եւ աշխատանքային անբավարար պայմանները: Մարզպետը Բեգլարյանին ասել է, որ վերջինս քաղծառայող է եւ պարտավոր էր հարցազրույց տալուց առաջ այն համաձայնեցնել իր հետ, հավելելով, որ միգուցե ինքն էլ ասելիք ուներ: Մարզպետարանում կայացած խորհրդակցության մասին հարցեր ուղղեցի Ս. Բեգլարյանին, սակայն նա չցանկացավ պարզաբանումներ տալ: Իր ղեկավարած հիմնարկության գործունեության վերաբերյալ առաջիկայում հարցազրույց ունենալու առաջարկով հեռախոսազանգով դիմեցի սոցիալական ծառայություններ տրամադրող Իջեւանի տարածքային գործակալության պետ Գագիկ Մելքոնյանին: Վերջինս ասաց, որ իր հետ հարցազրույցը կարող է կայանալ միայն մարզպետի թուլտվությամբ եւ անջատեց հեռախոսը:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1040 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]