Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
21:54 Նոյեմբերյանի մարզադաշտի ոդիսականը | |
![]() Հանրապետական առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմն էլ արդեն 2 տարի հարկադրված Հաղթանակ կամ Կողբ գյուղերի մարզադաշտում է հանդիպումներ անցկացնում: Պատճառը Նոյեմբերյանի մարզադաշտի արդեն երրորդ տարին ընթացող ու մոտ ապագայում ավարտի հույս չներշնչող շինարարությունն է: 2007 թ. սեպտեմբերին հայրենի Կառավարությունն առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից մարզերին հատկացրեց 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ: Այդ նպատակով Տավուշի մարզպետարանին տրվեց 896 մլն 772 հազար դրամ: Առջեւում նախագահական ընտրություններն էին, իշխանությանը օդի ու ջի պես հարկավոր էին ժողովրդի քվեները: Մարզերի բնակիչները պետք է տեսնեին, համոզվեին, թե հայրենի կառավարությունը որքան հոգատար է իրենց հոգսերի հանդեպ եւ պետբյուջեից գումարներ է հատկացնում համայնքային հիմնահարցերի լուծմանը: Նոյեմբերյան քաղաքում բյուջետային այս հատկացումով 3 ծրագիր իրականացվեց: Ծրագրերից մեկով ֆուտբոլի մարզադաշտը պիտի վերանորոգվեր: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվեց 50 մլն դրամ: 48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Սկսվեցին աշխատանքները, խաղադաշտը 6 մետր ընդլայնվեց, որպեսզի այն համապատասխաներ ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին, կառուցվեց խաղադաշտի նոր հենապատ եւ 27 մ երկարությամբ ու 6 մ լայնությամբ շինություն: Այս շենքում պետք է լինեին թիմերի հանդերձարանները, երկու փոքր մարզադահլիճ: Կառույցի երրորդ հարկը բաց էր լինելու` բարձր տանիքի ներքո, օթյակի նման, որպեսզի այդտեղից մարզական ղեկավարները եւ պատվավոր հյուրերը հետեւեին ֆուտբոլային մրցավեճերի ընթացքին: Շինարարությունն ավարտվեց 2007 թվականի վերջին: Սակայն ի՞նչ տվեց պետբյուջեից 48 մլն դրամի ծախսը: Մարզադաշտի հենապատն ու երկհարկանի շենքը կառուցված են: Սակայն կառույցից միայն պատերն են կանգուն: Հարկերի միջեւ բաց տարածություն է, բավական է աստիճաններից մի անզգույշ քայլ եւ ընկնում ես ներքեւ: Երկրորդ հարկի բետոնե առաստաղն էլ կիսով չափ բաց է մնացել: Տանիքի, դռների ու պատուհանների բացակայությունը, կիսափակ ծածկը ավերված շենքի տպավորություն են թողնում: Ի՞նչ հանդերձարան, ի՞նչ մարզասրահգ Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում արդյունքի, ավարտուն տեսքի մասին խոսելն ավելորդ է: «Ի՞նչն են հանձնել շինարարներըգ», երբ այս տարեսկզբին սույն «օբյեկտի» ճակատագրի մասին հարցրի Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, նա ասաց, որ մարզադաշտի վերանորոգման ծրագիրը մի քանի փուլով է իրականանալու: Քաղաքապետն ասում էր, որ ընթացիկ տարում 76 մլն դրամ է նախատեսված խաղադաշտի շինարարության երկրորդ փուլի համար: Նման չափի գումարի հատկացումը կասկած էր հարուցում, որովհետեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Կառավարությունը ստիպված է շատ ծրագրեր վերանայել: Այդպես էլ եղավ: Մարզադաշտի շինարարության երկրորդ փուլի համար պետբյուջեից հատկացվեց ընդամենը 28 մլն դրամ: Հուլիսի 6-ին կայացավ շինարարության մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 17-ին: Ինչպես եւ սպասվում էր, անակնկալներ չեղան. կրկին մրցույթի հաղթող ճանաչվեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: ![]() Առաջիկայում կսկսվի շինարարության երկրորդ փուլը: Սակայն այս ծրագիրն էլ հաջողությամբ իրականացնելու, կիսակառույցը «փրկելուց» հետո էլ Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող դաշտը մարզադաշտի չի նմանվի: Հարկ է դաշտի խոտածածկը հարթեցնել, թիմերի ղեկավարների եւ պահեստային խաղացողների համար տաղավարներ, մարզասերների համար էլ նստատեղեր կառուցել եւ այլն: Տեղանքն այնպիսին է, որ նստատեղերը միայն մի կողմում կարող են կառուցվել` մարզադաշտի թեք լանջին, քաղաքի կենտրոնական` Երեւանյան փողոցում գործող առեւտրի օբյեկտների` վագոն-տնակների, կրպակների, տաղավարների տակ: Դրա համար հարկ կլինի հնամաշ, խողովակների վրա հենված, տհաճ տեսք ունեցող վագոն-տնակների, կրպակների տեղում ճարտարապետական քիչ թե շատ նորմալ տեսք ունեցող կառույցներ սարքել: Ի վերջո, հարկ է կանխել այդ խանութներից զանազան աղբի, սննդի մնացորդների եւ պոլիէթիլենե տոպրակների ու տարաների նետումը խաղադաշտ: Կառավարությունն «առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդրի»` մարզադաշտի համար պետական բյուջեից, ասել է` հարկատուների գրպանից երկու անգամ, ընդհանուր հաշվով 76 մլն դրամ գումար է հատկացրել, սակայն այդպես էլ իր համար չի պարզել այդ խնդրի լուծման ձեւը, արժեքը եւ ժամկետը: Դեռ քանի՞ տարի, շինարարության քանի՞ փուլ եւ դեռ քանի՞ մլն դրամ է հարկավոր սահմանամերձ քաղաքում մի փոքրիկ ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար: Ինչպես ասում են` «հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեցին»: Քաղաքի միակ մարզադաշտը անասունների արոտատեղի է դարձել, նոյեմբերյանցի պատանիներն էլ ստիպված են տարածաշրջանի գյուղերում անցկացնել իրենց ֆուտբոլային մրցավեճերը: | |
|
Всего комментариев: 0 | |