Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:26 Կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ սեմինար Դիլիջանի Օրհուսի կենտրոնում | |
Հուլիսի 15-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ ՙՄԱԿ-ի 1992 թ. Կլիմայական փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա և 1997 թ. Կիոտոյի արձանագրություն . Կլիմայական գլոբալ փոփոխություններ և հետևանքներ՚ թեմայով սեմինար: Այն բաղկացած էր երկու մասից. Կլիմայական փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիա և Կիոտոյի արձանագրություն և Կլիմայական փոփոխության մասին կոնվենցիայի ներքո ազգային առաջին զեկույցի մասին ֆիլմի դիտում: Սեմինարը վարեց կենտրոնի համակարգող Ա.Ալիխանյանը: Նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կլիմայի պահպանության վերաբերյալ միջազգային համաձայնագրերին, դրանց նպատակներին, պետությունների ստանձնած պարտավորություններին, գլոբալ տաքացման հետևանքներին և ծագման անթրոպոգեն պատճառներին: Հրավիրված էին ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ , ուսուցիչներ, բնապահպանական ՙԱրևորդի՚ ակումբների անդամներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ: Թեման ներկայացվեց համակարգչային սլայդներով: Ա. Ալիխանյանը բացատրեց կլիմայական փոփոխության պատճառները, հետևանքները և հասցվող վնասները: Գծապատկերների և փոքրիկ տեսահոլովակի միջոցով մասնակիցները դիտեցին մթնոլորտի աստիճանական տաքացման գործընթացը: Ներկաները ծանոթացան Կլիմայական փոփոխությունների մասին կոնվենցիային և Կիոտոյի լրացուցիչ արձանագրությանը: Խոսվեց դրանց նպատակների, երկրների ստանձնած պարտավորությունների մասին: Հատկապես կարևորվեց այն, որ զարգացած երկրները պետք է կրճատեն կամ սահմանափակեն ածխաթթու և այլ ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի վերականգնվի մթնոլորտի խախտված հավասարակշռությունը: Գլոբալ տաքացման արագ տեմպերում դերակատարությունը մարդկային գործոնն է: Ընդգծվեց, որ ներկայումս կլիմայի գլոբալ տաքացման առաջին ակնհայտ դրսևորումը սառցադաշտերի հալոցքն է: Ներկայացվեցին այն ճանապարհները, որոնք կարող են մեղմել կլիմայի տաքացման և մոլորակի ջերմաստիճանի բարձրացման տեմպերը և խուսափել դրանց ծանր հետևանքներից. 1. Սահմանափակել և կրճատել արդյունահանվող ածխածին վառելիքի քանակը (ածուխ, նավթ, գազ) 2. Էներգիայի օգտագործման էֆեկտիվության բարձրացում 3. Ավելի շատ կիրառել վերականգնվող և ոչ ածխածին էներգիայի աղբյուրներ 4. Էկոլոգիապես մաքուր և ոչ ածխածին տեխնոլոգիաների զարգացում 5. Կանխարգելել անտառների հրդեհները և վերականգնել անտառները, որոնք մթնոլորտից ածխաթթու գազի բնական կլանիչներն են: Խնդիրը տեղայնացվեց ՀՀ-ի մակարդակում` դիտելով ՙԿլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային առաջին զեկույց՚ տեսաֆիլմը: Տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսեցին իրենց տպավորությունները սեմինարի վերաբերյալ, տվեցին հարցեր սեմինարավարին, արտահայտեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ կոնվենցիայի կատարման առնչությամբ և այդ բնագավառի էկոկրթության տարածման մասին: Արարատ Ալիխանյան Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Վեբ.կայք. www.aarhus.am Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am հեռ. (+374268)2-31-38, բջջ.(+37491)727941 | |
|
Всего комментариев: 5 | ||||||
| ||||||