Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Դեկտեմբեր.03, 21:09
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
20:10
ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
nullՀետադարձ հայացք գցելով մեր ապրած կյանքի վերջին տասնամյակներին` ցավով ու ափսոսանքով խոսելու շատ առիթներ կունենանք: 
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, սկսված արտագաղթը, սահմանային լարվածության պատճառով առաջացած ծանր պայմանները ազդել են նախկին բանավան Այգեպար համայնքի ու դպրոցի բնականոն կյանքին: Տարիների հոլովույթում ծանր հոգեվիճակներ ապրած այգեպարցին հուսահատվելու, իրեն միայնակ զգալու շատ առիթներ է ունեցել: Փակվել են բանավանի զարկերակ հանդիսացող երեք գործարանները: Երիտասարդացած Այգեպարը ապրել է արտագաղթի ծանր պահերը, որի պատճառով դպրոցն այսօր հայտնվել է դժվարին կացության մեջ: Կրճատվել են դասարաններ, կոմպլեկտավորվել  1-4-րդ դասարանները, հետագայում էլ` 5-6-րդ դասարանները: ՈՒսուցիչների 80 % -ը աշխատում է կոմպլեկտավորված 1-6-րդ դասարաններում: 
  Սակայն համայնքն ու դպրոցը պահպանելու, ինչպես նաև բնակչության արտահոսքը կան-
խելու նպատակով մանկավարժական կոլեկտիվը տվեց իր համաձայնությունը կոմպլեկտա-
վորված դասարաններում աշխատելու փոխարեն դասավանդումը կազմակերպել առանձին-
առանձին` վճարվելով կոմպլեկտավորված դասարանների վճարով` կիսով չափ: Դպրոցը
հայտնվել էր ֆինանսական ծանր պայմաններում` ֆինանսավորվելով միայն յոթ դասարան-
ների համար:
  Ստեղծված իրավիճակից ելք փնտրող դպրոցի տնօրինությունը օգնության խնդրանքով 
դիմեց Աժ պատգամավոր, համայնքի մեծ բարերար պարոն Մ. Վարդանյանին, ում ուշադրութ-
յունից երբեք դուրս չեն մնացել համայնքն ու դպրոցը: Չի եղել տոն կամ մի այլ առիթ, որ մեծ
բարերարը շրջանցի այգեպարցիներին ու նաև ուսուցչական կոլեկտիվին: Նախադպրոցա-
կան տարիքի երեխաներից մինչ թոշակառուները զգացել են նրա հոգատարությունն ու ջերմությունը:
  Վարդանյանների ընտանիքի ավանդույթին բնորոշ բարեգործությունը շարունակում է Հրանտ Վարդանյանի որդին` Միքայել Վարդանյանը: Յուրաքանչյուր ուստարվա սկզբին` սեպտամբերի 1-ին և տարեվերջին` «Վերջին զանգին», նա շնորհավորում է մանկա-վարժներին և շրջանավարտներին` չանտեսելով նաև 1-ին դասարանցիներին :
Նրա կատարած բարեգործությունները սակայն դրանցով չեն սահմանափակվում:
  Չուշացավ նաև դպրոցի տնօրինության կողմից նրան`պարոն Մ.Վարդանյանին ուղարկված նամակի պատասխանը: Սկսած 2008թ.-ից դպրոցը լրացուցիչ ֆինանսավորում ստացավ հովանավոր,Աժ պատգամավոր պարոն Մ.Վարդանյանի կողմից:Դպրոցի տնօրինությունը հնարավորություն ունեցավ կոմպլեկտավորված դասարաններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի պակասը վճարելու:
  Պարոն Միքայել Վարդանյանի կողմից արվող հերթական բարեգործությունը կանխեց կոլեկտիվի կրճատումն ու շարունակվող արտագաղթի վտանգը:
  Այգեպարի դպրոցի կոլեկտիվն ու տնօրինությունը երախտապարտ են մեծ բարերարին
շարունակական բնույթ կրող բարեգործությունների, անսահման բարության, մեծ 
հումանիստին հատուկ մեծահոգության համար:

  Տավուշի մարզ Այգեպարի միջն դպրոց



Просмотров: 1231 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис