Главная »
2009 » Հուլիս » 28 » Հանցագործություններն աճել են, բացահայտումները` նույնպես
20:13 Հանցագործություններն աճել են, բացահայտումները` նույնպես |
Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տավուշի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: 2008թ. առաջին վեց ամիսներին մարզում գրանցվել է հանցագործությունների 126 դեպք, իսկ 2009թ. առաջին կիսամյակում` 247: Հանցագործությունների թիվն աճել է Տավուշի ոստիկանության բոլոր` 5 բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի վկայությամբ` 2008-ի համեմատ աճել է նաեւ հանցագործությունների բացահայտումը` կազմելով 91 տոկոս: 2009թ. առաջին կիսամյակում գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքի պահպանման 16 , սահմանամերձ գյուղերում անասնագողությունների 5 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է հետախուզվող 33 անձ, որից 16-ը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող է: Նույն շրջանում անչափահասների կողմից կատարվել է օրինախախտման 32 դեպք` հիմնականում գողություններ: Առաջին կիսամյակում 70 ապօրինի անտառահատում է գրանցվել, որի համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 44 անձ: Ապօրինի անտառահատումների պատճառած վնասը կազմում է 20 միլիոն 870 հազար դրամ: Այդ վնասից ավելի քան 2 միլիոն դրամը վերականգնվել է:
Ոսկան Սարգսյան
|
Категория: Քրեական |
Просмотров: 1090 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]