| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
20:28 ՈՍՏԻԿԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԼՐԱԳՐՈՂԻ ԲԱՐԵԿԱՄԸ | |
![]() Ի՞նչ է հարկավոր ոստիկանության եւ զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների բարելավման համար: Այս խնդիրն էր հուլիսի 25-ին քննարկվում Իջեւանի ՙԷլիտ՚ ռեստարանում կազմակերպված ՙկլոր սեղանի՚ ժամանակ, որը կազմակերպել էր ՙԻրավական հետազոտությունների ազգային կենտրոն՚ ՀԿ-ն` ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ: Երեւանի 1282 բնակիչների շրջանում կատարված հարցումից պարզվել է, նրանց 85 տոկոսը չի ցանկանում համագործակցել ոստիկանության հետ, 77 տոկոսը, բացի անհրաժեշտության դեպքում ոստիկանություն ահազանգելուց, այլ կերպ չի պատկերացնում ոստիկանության հետ համագործակցությունը: Ըստ նույն հարցումների` ոստիկանության գործունեության մասին ժողովրդի ունեցած տեղեկատվության երկրորդ աղբյուրը (հեռուստատեսությունից հետո) ասեկոսեներն են: ՙ Կլոր սեղանի՚ ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով ազգային պատասխանատու Սուսաննա Նալթակյանը խոսելով լրատվամիջոցներ-ոստիկանություն փոխհարաբերություննեորի մասին, ասաց, որ երկու կառույցներն էլ սկսել են գիտակցել, որ ժողովրդավարական երկրում այդ համագործակցությունն անհրաժեշտ է, դրա համար իրավական դաշտում խոչընդոտներ չկան, շփումն է պակասում: Քնարկման ժամանակ նշվեց, որ երկու կառույցների միջեւ անվստահությունն ավելի է խորացել 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո: Այդ անվստահությունը ակնհայտ է անգամ սովորական կենցաղային մակարդակում: ՙԿլոր սեղանի՚ ժամանակ էլ Տավուշի մարզի լրագրողները եւ ոտիկանության աշխատակիցները առանձին շարքերով էին նստել: Բնականաբար, լրագրողները եւ ոստիկանները միմյանց ասելու շատ բան ունեին: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանը ասաց, որ մարզի ոստիկանները խոչընդոտներ չեն ստեղծում լրագրողների աշխատանքի համար, վերջիններս խորհուրդ տվեց իրենց վրա ՙցեխ չշպրտել՚, քննադատելիս չչարախնդալ: Ելույթ ունեցած ոստիկանության սպաները բողոքեցին, որ հասարակության մեջ երբեմն սերմանվում է ոստիկանի` որպես ՙբոբոյի՚ կերպարը, որ մերօրյա հեռուստատեսային սերիալներում հաճախ ոստիկանության սպան ներկայացվում է խեղճ կամ գողերի ընկերակից, իսկ ՙգողականը՚` բարոյական արժեքների կրող: Ոստիկանության աշխատակիցները դժգոհեցին , որ ոստիկանության վերաբերյալ օրենսդրությունը բարեփոխվել է, դարձել եվրոպական չափանիշներին համապատասխան, սակայն ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը բարելավման կարիք ունի:
Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 1 | ||
| ||