| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
20:35 Հանրային շահը պահանջում է | |
![]() Արդեն տեւական ժամանակ է, ինչ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել է դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջան 15 գյուղեր տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Սելավների հետեւանքով վերջերս փլվածքն ավելի է ընդլայնվել: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնում եւ վարորդների համար ՙչարչարանքի ուղի՚ է: Շրջանցիկ ճանապարհի մի հատվածը կավի շերտով է պատված, ուստի վերջին անձրեւներից դժվարանցելի է դարձել: Ընդամենը 50 մ փլուզված հատվածը շրջանցելու համար մարդիկ բավական վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում : Մինչդեռ սահմանամերձ տարածաշրջան տանող ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի փլուզված հատվածը կարելի էր հենց կողքից շրջանցել, եթե սողանքի գոտու վերեւի մասով գտնվող մասով նոր ուղի գցվեր: Դրա համար հարկ կլիներ վազաշենցի սեփականատիրոջ այգուց մի հատված վերցնել: Այս դեպքում պետական գերակա շահը պահանջում, կարելի է ասել` հրամայում է գյուղացուց վերցնել նրա հողակտորը եւ համապատասխան դրամական փոխհատուցում տալ: Սակայն պարզվում է, որ պետական կամ հանրային գերակա շահը գործում է միայն Երեւանի կենտրոնում, Հյուսիսային պողոտայում: Իսկ սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները կարող են սպասել ու սպասել: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |